00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՏՄ -ն ու Հայաստանի բացառիկ կարգավիճակը

© Sputnik / Asatur YesayantsФлаги стран ЕАЭС. ЕЭС
Флаги стран ЕАЭС. ЕЭС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԵԱՏՄ–ը և ԵՄ -ը համագործակցության երկու տարբեր հարթակներ են, որոնց հետ Հայաստանը տարբեր ժամանակահատվածներում բանակցում էր անդամակցելու նպատակով և, ի վերջո, ընտրությունը կանգ առավ ԵԱՏՄ -ն վրա:

Լուսինե Մկրտչյան, Sputnik.

Աշխարհում ընդհանրապես գոյություն ունեն հարկային օրենսդրությունների ներդաշնակեցման և միասնականացման քաղաքականություններ: Միասնականացումն այն է, երբ որ միևնույն տնտեսական տարածքում կիրառվում են միասնական հարկային օրենսդրություններ կամ հարկման միասնական դրույքաչափեր ու սկզբունքներ: Օրինակ՝ Եվրամիության տարածքում դա ավելացված արժեքի հարկի օրենսդրությունն է, որը ենթադրում է, որ Եվրամիության տարածքում գործում է միասնական ավելացված արժեքի հարկի համակարգ:

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԵՏՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ - Sputnik Արմենիա
Ի՞նչ է ԵԱՏՄ-ն Հայաստանի համար. փաստեր մաքսակետից

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանի խոսքով` Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները չունեն հարկային օրենսդրությունների միասնականացման օրակարգ. «Ճիշտ հակառակը, ԵԱՏՄ անդամ երկրներում հստակ պահպանվում է հարկային անկախության սկզբունքը, այսինքն, եթե անգամ որևէ ներդաշնակեցման էլեմենտներ կան, բոլոր երկրները գերադասում են պահել իրենց հարկային քաղաքականությունների ներքին իրավահամակարգի անկախության սկզբունքը:

Պատճառը ոչ բարենպաստ հիշողություններն են, երբ խորհրդային հանրապետությունները գործում էին մեկ միասնական օրենսդրության ներքո, իսկ քառորդդարյա ձեռքբերված անկախությունն ընկալվում է որպես գերագույն բարձր արժեք։ Դա է պատճառը, որ հարկային քաղաքականության կերտման առումով մենք բոլորս խրախուսում և գերադասում ենք լինել անկախ»։

1992-ին ստեղծված Հայաստանի հարկային համակարգն անցել է ձևավորման որոշակի փուլեր: Այն ենթարկվեց արմատական փոփոխությունների և ներկայում ունենք միասնական հարկային համակարգ. որոշ դրույթների լրամշակմամբ հարկային օրենսգիրքը ուժի մեջ կմտնի արդեն 2018 թվականի հունվարի 1-ից:

Заместитель министра транспорта РФ Валерий Окулов - Sputnik Արմենիա
ԵԱՏՄ տրանսպորտի նախարարները կուսումնասիրեն Սոչիի «ճանապարհային քարտեզը»

«Մենք այս 25 տարվա պատմության վերլուծության հիման վրա որդեգրել ենք որոշակի սկզբունքներ, որոնք ներդրել ենք հարկային օրենսգրքում և չունենք որևէ մտադրություն առաջիկայում կամ տեսանելի ապագայում մեծ փոփոխությունների ենթարկել հարկային օրենսդրությունը, ինչի մասին տեղյակ ենք պահել նաև հանրությանը:Վերադառնալով ԵԱՏՄ- ն ընդհանուր օրենսդրությանը` տրամաբանական եմ համարում մաքսատուրքերի գծով ներկայումս գործող մեկ միասնական համակարգի կիրառումը, քանի որ ԵԱՏՄ-ն ավելի շատ երկրների միջև փոխշահավետ առևտրային գործունեություն է ենթադրում, հետևաբար ապրանքների նաև ծառայությունների տեղաշարժերի առումով պետք է գործեն մաքսատուրքերի միասնական համակարգեր: Ինչ վերաբերում է հարկային օրենսդրությանը, ապա մենք չունենք միասնական հարկային օերսնդրություն, ունենք միայն որոշ հարկերի առումով ներդաշնակեցման պայմանավորվածություններ»։

Ի դեպ, ՀՀ-ում գործող ալկոհոլի և ծխախոտի արտադրանքի ակցիզային հարկի դրույքաչափերը ԵԱՏՄ մյուս երկրների հետ համեմատ ցածր են: Գործընկեր-պետություններն առաջարկում են աստիճանաբար կարգավորել խնդիրը՝ որոշակի ժամանակահատվածում հավասակշռելով ակցիզային հարկի դրոյքաչափերի մակարդակը անդամ մյուս երկրներում գործող դրույքաչափերի հետ: «Հայաստանն ունի բացառիկ կարգավիճակ միության անդամ երկրների հետ բանակցություններում:

Золото, ювелирные изделия - Sputnik Արմենիա
Հայաստանը «կոսկեզօծի» ԵԱՏՄ–ն

Մենք չունենք ընդհանուր սահման անդամ որևէ երկրի հետ, հետեւաբար, մաքսատուրքերի և ակցիզային հարկերի դրույքաչափերի առումով մենք որևէ անբարենպաստ գործընթացներին նպաստելու կամ կիզակետում գտնվելու վտանգ չենք ներկայացնում: Դա էր նաև մեր երկրի հանդեպ առանձնհատուկ մոտեցման պատճառը, որն էլ թույլ տվեց ամրագրել մի պայման, որի դեպքում սկսած 2017 թվականի հունվարի 1-ից և հինգ տարի ժամանակահատվածում 15 տոկոս յուրաքանչյուր տարի աքցիզային հարկերի դրույքաչափերի բարձրացման արդյունքում մենք լինելու ենք ինդիկատիվ տարիֆի թույլատրելի շեղումների շրջանակում: Խոսքը ալկոհոլի և ծխախոտի արտադրանքին է վերաբերում»։

Այսպիսով, ԵԱՏՄ —ում Հայաստանն արդեն իսկ ունի ներդաշնակեցման քաղաքականություն իրականացնելու պատմություն և հաջողված փորձառություն։ Ներկայում կա մեկ տնտեսական տարածք, ներդաշնակ համակարգ ձևավորելու հրամայական, որտեղ ԵԱՏՄ անդամ հինգ երկների ռեզիդենտները կկարողանան զարգացնել բիզնեսը՝ միության ողջ տարածքում գոնե գործառութային առումներով ունենալով միևնույն պահանջները:

 

Լրահոս
0