ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. Բելառուսական «Բելավիա» ավիաընկերությունը երեկ՝ մայիսի 24-ին, վերսկսել է ուղիղ թռիչքներ իրականացնել Մինսկ-Երևան-Մինսկ երթուղով: Այս մասին հայտնում են ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ավիաընկերությունը ստացել էր թույլտվություն՝ կանոնավոր չվերթեր իրականացնելու համար:
Ամառային նավիգացիոն շրջանում՝ մայիսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, «Բելավիան» չվերթեր կիրականացնի շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և կիրակի օրերին: