ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայության հետ զրույցում Թինա Կարապետյանը նշել է, որ միակը լինելու փաստն իրենց չի խանգարել լավ հանդես գալ հայ մրցավարների առջև։
«Սովորաբար Անաստասիան, Սլավիկը, ես և Սիմոնն ենք ելույթ ունեցել Հայաստանի դրոշի ներքո: Շատ ուրախալի է, որ հարյուրավոր երեխաներ ևս մասնակցեցին այս առաջնությանը: Երրորդ անգամ եմ Հայաստանում: Շատ հաճելի է տեսնել իմ հայրենակիցներին, թե ինչպես են մարդիկ խոսում և գրում հայերեն: Այս ամենն ինձ թույլ է տալիս զգալ ինչպես տանը»,- ասել է Թինա Կարապետյանը:
Խոսելով ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորության մասին, Թինան ասել է, որ ուղեգիր նվաճելու դեռ մեկ հնարավորություն ունեն։
«Սեպտեմբերին Գերմանիայում կայանալիք վարկանիշային մրցաշարում մենք կարող ենք օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք բերել: Դրա համար պետք է քրտնաջան աշխատենք»:
Կարապետյանի պարային զույգը` Սիմոն Պրու Սենեկալն էլ նշել է, որ իր համար հաճելի է ելույթ ունենալ հայ հանդիսատեսի առջև: Սենեկալին հիացրել է հայկական մշակույթը: