ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Մեծահասակների մրցույթի տղամարդկանց մենասահքում Հայաստանի չեմպիոն դարձավ Սլավիկ Հայրապետյանը, իսկ կանանց մենասահքում՝ Անաստասիա Գալուստյանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիակն կոմիտեի մամուլի ծառայությունը։
Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ պարային երկյակը առաջինն էր և միակ զույգը։
Առաջնությանը ներկա էր Չմշկորդների միջազգային միության (ISU) փոխնախագահ Ալեքսանդր Լակերնիկը՝ Ռուսաստանից:
Ցուցադրական ելույթով հանդես եկավ Վիկտորյա Ազրոյան/Ֆիլիպ Խարիսով պարային երկյակը։