ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Ասիայի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում Թեհրանի «Էսթեղլալը» ուժերը չափեց ԱՄԷ-ի «Ալ Աինի» հետ և հաղթեց 1:0 հաշվով:
Տանտերերի կազմում հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը, որը խաղի ընթացքում դեղին քարտ ստացավ և փոխարինվեց 88-րդ րոպեին:
Պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 29-ին: