ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. «Տաշիր» ընկերությունների խումբն ավարտել է «Իզվեստիա» թերթի խմբագրության շենքի գնման գործարքը և սկսել է շենքի արդիականացման աշխատանքները: Ըստ նախագծի` պետք է նոր և բազմաֆունկցիոնալ համալիր ստեղծվի։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են տեղեկացված աղբյուրները:
«Հայտնի է դարձել, որ ընթացիկ տարվա փետրվարին ավարտվել է «Տաշիր» խմբի կողմից «Իզվեստիայի» խմբագրության շենքի գնման գործարքը: Այժմ «Տաշիրը» ձեռնամուխ է եղել շենքի արդիականացման աշխատանքներին»,- ասել է աղբյուրը:
Նա հայտնել է, որ արդիականացման նախագծի ներդրումները մոտ 150 մլն դոլար են կազմում:
«Իզվեստիայի» շենքի ճակատային մասն ամբողջությամբ կպահպանվի, կստեղծվի նոր համալիր` հյուրանոցով, գրասենյակային տարածքով, հանրային սննդի և առևտրի օբյեկտներով: