00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուս զինծառայողի սպանության մեջ կասկածյալի շահերը կպաշտպանի Գուրգեն Հարությունյանը

© Sputnik / Armenuhi MkhoyanУбийство российского военнослужащего в Гюмри
Убийство российского военнослужащего в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողի սպանության մեջ մեղադրվող Արման Ջանջուղազյանի շահերի պաշտպան Գուրգեն Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է իր պաշտպանյալի առողջական խնդրի և հանրային պաշտպանից հրաժարվելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Քրեական գործի նախաքննությունը փաստաբան Գուրգեն Հարությունյանին թույլ չի տալիս շատ մանրամասներ հաղորդել, բայց նա մի քանի բառով ներկայացրեց իր պաշտպանյալի` ռուս զինծառայող Դմիտրի Յալպաևի սպանության մեջ մեղադրվող Արման Ջանջուղազյանի առողջական խնդիրը և հանրային պաշտպանից հրաժարվելու պատճառը։

«Առերևույթ հոգեկան խնդիրներ կան, բայց ավելին ասել չեմ կարող»,- նշեց Հարությունյանը։

Убийство российского военнослужащего в Гюмри - Sputnik Արմենիա
Գյումրիում սպանված ռուս զինծառայողին կթաղեն Մարի Էլում

Ջանջուղազյանը հրաժարվել է հանրային պաշտպան Սյուզան Խչեյանի պաշտպանությունից։

Sputnik Արմենիայի հետ զրույցում փաստաբան Հարությունյանը շեշտեց` հանրային պաշտպանն ուզեր-չուզեր, պետք է չմասնակցեր այդ գործին, քանի որ հարազատներն իրեն են հրավիրել որպես փաստաբան։

Տեղեկացնենք, որ զինծառայող Դմիտրի Յալպաևը սպանվել է ապրիլի 22-ին։

Դեպքից որոշ ժամանակ անց սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել էր Արման Ջանջուղազյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի սպանության հոդվածի հատկանիշներով: 

Ավելի ուշ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ նա հոգեկան հիվանդությամբ է տառապում: Հայտնի է նաև, որ Ջանջուղազյանն անցյալ տարի նոյեմբերին զինծառայության մեջ լինելով, ածելիով ինքնավնասում է կատարել՝ ձախ նախաբազկի շրջանում: Տեղի ունեցածի հետևանքով նրան հոսպիտալացրել են, որից հետո ինքնավնասում է կատարել հիվանդասենյակի զուգարանում: Մասնագիտական հետազոտման ենթարկելու համար Ջանջուղազյանին տեղափոխել են ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք: Նրա նկատմամբ նշանակվել է ռազմաբժշկական և դատահոգեբուժական ամբուլատոր համալիր փորձաքննություն:

Գյումրիում հայտանբերվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողի դի - Sputnik Արմենիա
Կադրեր Գյումրիում տեղի ունեցած ռուս զինծառայողի սպանության վայրից

Կատարված փորձաքննության եզրակացության համաձայն՝ Արման Ջանջուղազյանի մոտ հայտնաբերվել են հոգեկան խանգարումներ, ինչի հետևանքով Ջանջուղազյանը զինվորական ծառայության համար ճանաչվել է ոչ պիտանի և այդ հիմքով այս տարի մարտի 9-ին զորացրվել է:

Ի դեպ, Ջանջուղազյանն արդեն իսկ մեկ այլ քրեական գործով ունի մեղադրյալի կարգավիճակ: Նա մեղադրվում է զորամասում ոչ կանոնադրային հարաբերությունների և քնած ծառայակցին աթոռով հարվածելու համար: Ջանջուղազյանի անձի հետ կապված այլ լուրերը, մասնավորապես, որ վերջինը Հայաստան է տեղափոխվել Հունաստանից, բնակվել է Ստեփանավանում, դեպքի օրը եկել է Գյումրի և որ մահմեդականություն է դավանում, պաշտոնական աղբյուրները դեռ չեն մեկնաբանել։

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հավաստիացրել է իր ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուին, որ ՀՀ կառավարությունը քայլեր կձեռնարկի սպանության հանգամանքները պարզելու և մեղավորին պատժելու համար։

Լրահոս
0