00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրիում սպանված ռուս զինծառայողին կթաղեն Մարի Էլում

© Sputnik / Armenuhi MkhoyanУбийство российского военнослужащего в Гюмри
Убийство российского военнослужащего в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաևի սպանության գործով ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի Արման Ջանջուղազյանը։

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Գյումրու 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաևի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Մարի Էլ հանրապետության Նովոտորյալս շրջանում, գրում է «Վերսիա» պարբերականը։ Յալպաևին, զինվորական կարգի համաձայն, կթաղեն Մարի Էլ հանրապետության Նովոտորյալս շրջանում։ Նա մեծացել է գիշերօթիկ հաստատությունում, այնուհետև նրան որդեգրել է Վոլժսկից մի ընտանիք։ Ունի եղբայր և քույր։

Հիշեցնենք, ապրիլի 22-ին, ժամը 17:15-ի սահմաններում Գյումրիում դանակահարության հետևանքով մահացել էր 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաևը:

Դեպքից որոշ ժամանակ անց սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել էր Արման Ջանջուղազյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի սպանության հոդվածի հատկանիշներով: Ջանջուղազյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը դատարանը բավարարել է:

Следственный комитет Армении - Sputnik Արմենիա
Քննչական կոմիտեն ներկայացրել է ռուս զինծառայողի սպանության մանրամասները

Ավելի ուշ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ նա հոգեկան հիվանդությամբ է տառապում: Հայտնի է նաև, որ Ջանջուղազյանն անցյալ տարի նոյեմբերին զինծառայության մեջ լինելով, ածելիով ինքնավնասում է կատարել՝ ձախ նախաբազկի շրջանում: Տեղի ունեցածի հետևանքով նրան հոսպիտալացրել են, որից հետո ինքնավնասում է կատարել հիվանդասենյակի զուգարանում: Մասնագիտական հետազոտման ենթարկելու համար Ջանջուղազյանին տեղափոխել են ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք: Նրա նկատմամբ նշանակվել է ռազմաբժշկական և դատահոգեբուժական ամբուլատոր համալիր փորձաքննություն:

Կատարված փորձաքննության եզրակացության համաձայն՝ Արման Ջանջուղազյանի մոտ հայտնաբերվել են հոգեկան խանգարումներ, ինչի հետևանքով Ջանջուղազյանը զինվորական ծառայության համար ճանաչվել է ոչ պիտանի և այդ հիմքով այս տարի մարտի 9-ին զորացրվել է:

Ի դեպ, Ջանջուղազյանն արդեն իսկ մեկ այլ քրեական գործով ունի մեղադրյալի կարգավիճակ: Նա մեղադրվում է զորամասում ոչ կանոնադրային հարաբերությունների և քնած ծառայակցին աթոռով հարվածելու համար: Ջանջուղազյանի անձի հետ կապված այլ լուրերը, մասնավորապես, որ վերջինը Հայաստան է տեղափոխվել Հունաստանից, բնակվել է Ստեփանավանում, դեպքի օրը եկել է Գյումրի և որ մահմեդականություն է դավանում, Սոնա Տռուզյանը չմեկնաբանեց՝ նշելով, որ «նախաքննական մարմինն ուսումնասիրում է բոլոր վարկածները»:

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հավաստիացրել է իր ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուին, որ ՀՀ կառավարությունը քայլեր կձեռնարկի սպանության հանգամանքները պարզելու և մեղավորին պատժելու համար։

Русская версия

Լրահոս
0