00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ժոել Շապրոն. «Հայկական կինոն հետաքրքիր է, բայց՝ ոչ ավելին»

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցЖоэль Шапрон
Жоэль Шапрон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան շարունակում է լուսաբանել Կաննի 70-րդ հոբելյանական կինոփառատոնը։

Այսօր մեզ հաջողվեց զրուցել Unifrance-ի (ֆրանսիական կազմակերպություն, որը պատասխանատու է ամբողջ աշխարհում ֆրանսիական կինոյի առաջխաղացման համար) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների կինեմատոգրաֆիայի լավագույն մասնագետ, Լոկարնոյում Կաննի միջազգային կինոփառատոնի կինոներն ընտրող, մոսկովյան կինոյի «երեկույթների» մշտական այցելուներից մեկի` Ժոել Շոպրոնի հետ։ Զրուցել է Կարեն Ավետիսյանը։

-Քանի որ մեր ընթերցողներից շատերը քաջատեղյակ չեն փառատոնային ընտրողի մասնագիտությանը, բացատրեք, խնդրեմ, արդյո՞ք չեն խանգարում Ձեր անձնական նախասիրությունները ֆիլմի ընտրության ժամանակ։ Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում պահպանել անաչառությունն ու անկողմնակալությունը։

— Ես ավելի շուտ ոչ թե ընտրող եմ, այլ որսացող, ինչպես որսի գնալիս։ Բառիս բուն իմաստով, Կաննում միայն մեկ ընտրող կա. Թիերի Ֆրեմոն` փառատոնի նախագահը։ Նա խորհրդականներ ունի, որոնք մասնագիտանում են տարբեր տարածաշրջանների վրա։ Ես նրանցից մեկն եմ։ Ես կարող եմ խորհուրդ տալ, սակայն վերջնական որոշումը նա է կայացնում։ Ես քշում-բերում եմ որսը, իսկ նա ընտրում է։

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցԺոել Շապրոն
Жоэль Шапрон - Sputnik Արմենիա
Ժոել Շապրոն

-Հետխորհրդային տարածաշրջանի կինոն արտասահմանյան հանդիսատեսի մեջ ասոցացվում է Տարկովսկու հետ։ Արդյո՞ք փոխվել է վերջին տարիներին այդ միտումը։

— Ցավոք, ոչ, այն այդքան էլ չի փոխվել, անկախ նրանից, որ Կաննի ծրագրում ներառվել են նաև Միխալկովի, Վալերի Գայ Գերմանիկայի և այլ ռեժիսորների ֆիլմեր, որոնք Տարկովսկու շարքի մեջ չեն մտնում։ Սակայն, ցավոք, դուք իրավացի եք, դեռևս ռուսական, ինչպես նաև ամբողջ հետխորհրդային տարածքի կինեմատոգրաֆը չի տվել վառ անուններ, ի տարբերություն, օրինակ, Հունգարիայի կամ Ռումինիայի։

-Դուք, հավանաբար, հանդիպել եք ռեժիսորների, որոնք պնդում են, թե փառատոնային կինո են նկարահանում` Կաննի կամ Բեռլինի համար։ Ինչպե՞ս եք դրան վերաբերվում, և արդյո՞ք աշխատում է դա։

— Այդպես խոսում են ինքնավստահ մարդիկ, որոնք իրենց մեծ ռեժիսորներ են համարում։ Զվյագինցևն, օրինակ, ֆիլմ չի նկարահանում Կաննի համար։ Նա պարզապես նկարահանում է «իր կինոն»։ Այնպես, ինչպես նա է բացահայտում ռուս հասարակությանը, ոչ ոք չի կարողանում։ Նկատի ունեմ բացառապես ֆիլմի որակը, ոչ թե թեման։ Թեման երկրորդական է։ Այն, նա ինչ «սառը» հայացքով է դիտում ռուսական հասարակությանը` դա արդեն մեր գործը չէ։

-Ինչպե՞ս կբնութագրեիք կինոն և կինեմատոգրաֆի խնդիրները հետխորհրդային տարածքում։ Եվ ընդհանրապես, ճի՞շտ բնութագրեր տալ տարածաշրջաններով։

Фотоколл фильма А.Звягинцева Нелюбовь на Каннском кинофестивале - Sputnik Արմենիա
Անդրեյ Զվյագինցևի ֆիլմի գրախոսականն՝ անմիջապես Կաննից

— Կարծում եմ՝ ճիշտ չէ, քանի որ հայկական կինոն խիստ տարբերվում է ղազախականից, իսկ վրացականը` բալթյանից։ Հայկական կինոյի մասին վերջին 15 տարվա ընթացքում կարող եմ ասել, որ այն հետաքրքիր է, բայց՝ ոչ ավելին։

Ես որևէ ֆիլմ չեմ հիշում, որը կարելի է արվեստի իրական նմուշ անվանել։ Գիտեմ հստակ, որ խնդիրը գումարը չէ։ Ինչում է այն՝ ասել չեմ կարող, սակայն հաստատ ֆինանսները չեն։ Եվ այդ խնդիրը հատուկ է ոչ միայն Հայաստանին։ Տեսեք, օրինակ, Ղազախստանում գումար ավելի շատ կա, իսկ մեծ կինո չափազանց հազվադեպ է ծնվում։

Русская версия

Լրահոս
0