ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Մայիսի 22-ին, ժամը 13.00-ից մինչև մայիսի 23-ը ժամը 13.00-ն կդադարեցվի Գյումրի քաղաքի որոշ հատվածների ջրամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը
«Կդադարեցվի Արևելյան փող. 1, 2, 3 համարների, Արևելյան թաղամասի, Օդանավակայանի, Օդանավակայանի թաղամասի, 152 և 153 տնակային տարածքների ջրամատակարարումը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: