00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԻԵԴ–ը որոշել է` Հայաստանը 3600 եվրո կվճարի «Նիկողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով

© AFP 2024 / FREDERICK FLORINШтаб-квартира Европейского суда по правам человека в Страсбурге
Штаб-квартира Европейского суда по правам человека в Страсбурге - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Նիկողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը: Այդ վճռով ՄԻԵԴ–ը Հայաստանին պարտավորեցնում է 3.600 եվրո վճարել ՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածի հիման վրա, 2011 թվականի դեկտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության դեմ բողոք է ներկայացրել Ռոբերտ Նիկողոսյանը:

Штаб-квартира Европейского суда по правам человека в Страсбурге - Sputnik Արմենիա
ՀՀ–ը 3.600 եվրո կվճարի Ավանես Ավաքեմյանին. ՄԻԵԴ–ի վճիռը

Հայցվորը Պետեկամուտների կոմիտեի նախկին աշխատակից է: 2009 թվականին նա ազատվել է աշխատանքից: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նրա օգտին վճիռ է կայացրել և աշխատանքից ազատման որոշումն անվավեր ճանաչել, ինչպես նաև հրահանգել վերականգնել նրան նախկին պաշտոնում և փոխհատուցում տրամադրել:

Հայցվորը ՄԻԵԴ-ում, մասնավորապես բողոքել է, որ համապատասխան քայլեր չեն ձեռնարկվել դատարանի վերջնական վճիռը կյանքի կոչելու համար, քանի որ նա չի վերականգնվել իր նախկին պաշտոնին, իսկ իր հարկադիր բացակայության համար սահմանված փոխհատուցման մի մասը մնացել է չվճարված: Նիկողոսյանը, մասնավորապես, պահանջում էր 10 մլն 506 հազ 871 դրամի համապատասխան փոխհատուցում:

Իր վճռում ՄԻԵԴ-ը նշել է, որ 2009 թվականի օգոստոսի 11-ի դատավճիռը, որը բարենպաստ էր հայցվորի համար, հինգ տարի չի կիրառվել, իսկ իշխանությունները չեն պատճառաբանել այդ հետաձգումը: Դատարանը, հետևաբար, գտել է, որ Հայաստանի իշխանությունները, չկարողանալով ձեռնարկել անհրաժեշտ միջոցները վճիռն իրագործելու համար, խախտել են կոնվենցիայի հոդվածները:

Դատարանը մերժել է հայցվորի պահանջը նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ՝ նշելով, որ նյութական վնասի փոխհատուցման անհրաժեշտություն չկա, քանի որ այն արդեն մասամբ վճարվել է հայցվորին:

Դատարանը վճռել է, որ խախտվել է արդար դատաքննությանն առնչվող Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը և սեփական գույքից անարգել օգտվելու իրավունքին առնչվող 1-ին արձանագրության 1-ին հոդվածը:

Այսպիսով` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանին պարտավորեցրել է հայցվորին վճարել 3.600 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:

 

Լրահոս
0