00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

3 հայ բժիշկ մեկնել է Սուդան` փոխարինելու Թոմ Քաթինային

© Aurora PrizeДоктор Том Катена
Доктор Том Катена - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երեք հայ բժիշկ մեկնել է Սուդան՝ ժամանակավորապես փոխարինելու բժիշկ Թոմ Քաթինային, ով Հայաստան կժամանի «Ավրորա» մրցանակի միջոցառումներին մասնակցելու համար:

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Սուդանի հարավում գտնվող Նուբա լեռներ հասնելը հեշտ չէ: Տեւական պատերազմի ու աղքատության պայմաններում այս բնակավայրի հարյուր հազարավոր բնակչությունն անվերջ տառապանքների մեջ է: Ողջ շրջանին սպասարկող «Գթության մայր» հիվանդանոցի միակ վիրաբույժ Թոմ Քաթինան տարիներ շարունակ այս ամենի ականատեսն է, ով Սուդան էր ժամանել խաղաղության ժամանակ, բայց չլքեց մարդկանց 2011թ. սկսված քաղաքացիական պատերազմից հետո: Այս մասին տեղեկացնում է «Ավրորայի» պաշտոնական կայք էջը։

Глобал форум. Армения - Sputnik Արմենիա
«Ավրորայի» կոչն աշխարհին. համախմբել ջանքերը ցեղասպանության չարիքի դեմ

Ամերիկացի բժիշկ Թոմը, որ միայն խիստ անհրաժեշտության դեպքում է թողնում Նուբայի լեռները, ժամանում է Հայաստան՝ մասնակցելու «Ավրորա» մրցանակի միջոցառումներին: Նուբայի բնակիչները, սակայն, անօգնական չեն մնա: Երեք հայ բժիշկներ մեկնել են Նուբայի լեռներ՝ ժամանակավորապես փոխարինելու Թոմ Քաթինային ու շարունակելու նրա բացառիկ մարդասիրական առաքելությունը, որի շնորհիվ բազմաթիվ մարդիկ են փրկվել:

Գնդապետ Գևորգ Ոսկանյանը, մայոր Հայկ Հովհաննիսյանն ու Արմինե Բարխուդարյանը, ոչ մի րոպե չվարանեցին, երբ իմացան, որ իրենց կարիքը կա՝ թեկուզ աշխարհից կտրված մի վայրում:

«Սա իմ առաջին առաքելությունը չէ: Ես երկու անգամ եղել եմ առաքելության հայկական խաղաղապահ զորքերի բրիգադի կազմում Աֆղանստանում 2010 եւ 2013 թվականներին, — պատմում է մայոր Հայկ Հովհաննիսյանը, որը Հայաստանի Պաշտպանության նախարարության Կենտրոնական կլինիկական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքի պետի տեղակալն է, — որոշում կայացնելը չերկարեց՝ հաշվի առնելով այն հանգամանքը՝ ինչի շրջանակում է այցը, ինչի համար ես դու պետք: Հրաժարվելն ինձ համար ուղղակի ընդունելի չէր լինի»:

© AURORAՀայկ Հովհաննիսյան, Գևորգ Կոստանյան
Айк Ованнисян и Геворг Восканян - Sputnik Արմենիա
Հայկ Հովհաննիսյան, Գևորգ Կոստանյան

«Բժշկի գործունեությունը մի շատ կարեւոր ասպեկտ ունի, որը մարդասիրությունն է: Բավարար չես համարում հանգիստ, խաղաղ պայմաններում աշխատել, երբ որ տեսնում ես նվիրյալներ կան, որոնք անկախ ազգից պատրաստ են ամենավտանգավոր պայմաններում ծառայել», — ասում է փոխգնդապետ Գևորգ Հովհաննիսյանը, Կենտրոնական կլինիկական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքի պետը, որն արդեն 23 տարի ծառայում է Հայաստանի զինված ուժերում՝ որպես ռազմական բժիշկ:

Первое место занял фотограф Арег Балаян. Открытие выставки Глазами Гумманизма, на которой были представлены результаты конкурса фотографий и короткометражных фильмов Аврора - Sputnik Արմենիա
Մարդասիրություն քարոզողը. «Ավրորայի» լավագույն ֆիլմն ու լուսանկարը

Գևորգ Ոսկանյանին և Հայկ Հովհաննիսյանին Սուդանում կմիանա Արմինե Բարխուդարյանը. մի քանի ամիս է նա մարդասիրական առաքելությամբ մեկնել է Քենյա՝ աշխատելու Մալինդի քաղաքի հիվանդանոցում, ուր իր կարիքը շատ էր զգացվում: «Թոմ Քաթինայի պատմությունը շատ ոգեշնչող է՝ սկզբից մինչև վերջ, չգիտեմ՝ որ պահն առանձնացնեմ: Նա էլ է բժիշկ, ես էլ, ու երբ դիտում էի հեռուստացույցով, ինձ համար ծանր էր գիտակցել այն փաստը, թե ինքը որտեղ է հիմա, ու ես որտեղ եմ՝ որպես բժիշկ: Նույն մասնագիտությամբ մարդն իր կյանքն է վտանգում, մի բժիշկ այդքան հիվանդ է սպասարկում, ծանր պայմաններում է ապրում, պատերազմի մեջ, իսկ ե՞ս», — ասում է Արմինե Բարխուդարյանը:

Երեք հայ բժիշկները հիմա սպասարկում են Նուբա լեռներում ապրող մարդկանց. նրանց համար մարդկային կյանքն առաջնային է, իսկ երազանքը մեկն է՝ խաղաղությունը:

«Բժիշկի համար շատ կարևոր է այն զգացողությունը, որ մարդու կյանք է փրկում: Դա մի ներքին ուժ է, որ ոչնչով չես կարող փոխարինել, երբեմն բառերով անհնար է նկարագրել», — ասում է բժիշկ Ոսկանյանը:

Սուդանի հարավում գտնվող Նուբա լեռներ հասնելը հեշտ չէ, սակայն երբ առաքելությունդ մարդկանց անօգնական չթողնելն է, երբ կա անհրաժեշտություն աջակցելու մերօրյա հերոսին, եւ երբ նրան երախտագիտություն հայտնելու լավագույն ձեւն այլոց օգնելն է, ճանապարհներն ու ժամանակը խոչընդոտ չեն: Բժիշկներ Բարխուդարյանը, Հովհաննիսյանն ու Ոսկանյանը հենց այս գիտակցումով Սուդանում ծառայում են «Գթության մայր» հիվանդանոցում:

Արմինե Բարխուդարյան
Армине Бархударян - Sputnik Արմենիա
Արմինե Բարխուդարյան

Բժիշկները Սուդան են մեկնել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության առաջարկով՝ հնարավոր դարձնելով բժիշկ Թոմ Քաթինայի այցը Հայաստան, ով 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդ է: Նախաձեռնությունն իր վրա է վերցրել բժիշկների այցի հետ կապված ողջ կազմակերպչական, ապահովագրական եւ ֆինանսական պարտավորությունները:

2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդներն են Ֆարթուն Ադանը եւ Իլվադ Էլմանը, Ջամիլա Աֆղանին, Մուհամադ Դարվիշը, Դենիս Մուկվեգեն եւ Թոմ Քաթինան: Մայիսի 28-ին հավակնորդները մեծարման կարժանանան «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ Երևանում, որտեղ հայտնի կդառնա 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը: Դափնեկիրը կստանա $100,000 պարգև՝ շարունակելու իր գործունեությունը, ինչպես նաև $1,000,000 դրամաշնորհ, որը բացառիկ հնարավորություն կտա շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով իրեն ոգեշնչած կազմակերպություններին:

 

Լրահոս
0