00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ավրորայի» կոչն աշխարհին. համախմբել ջանքերը ցեղասպանության չարիքի դեմ

© PresidentГлобал форум. Армения
Глобал форум. Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ցեղասպանության հանցագործության դեմ» երկրորդ գլոբալ ֆորումը Երևանում տեղի կունենա 2018-ի ապրիլին

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Երևանում ընթացող «Ցեղասպանության հանցագործության դեմ» II գլոբալ ֆորումն ավարտեց աշխատանքը` ընդունելով եզրափակիչ հայտարարություն։

Փատաթղթում նշված է, որ գլոբալ ֆորումը ողջունում է ՀՀ ԱԺ և կառավարության նախաձեռնությունը՝ հյուրընկալելու երկրորդ գլոբալ ֆորումը Երևանում 2016թ. ապրիլի 23-ին։

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԳԼՈԲԱԼ ՖՈՐՈՒՄԻ ԺԱՄԱՆԱԿ - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանի ելույթը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումի բացմանը
Ֆորումը ողջունում է նաև 2015թ. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից դեկտեմբերի 9-ը
«Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր» հայտարարելը, Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը։

«Ֆորումը հարգանքի տուրք է մատուցում և երախտագիտություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր հումանիտար ճգնաժամերի և ցեղասպանության օրերին հանդես եկան հանուն մարդկության և գործելով արիությամբ, զոհողությունների գնով փրկեցին բազմաթիվ անմեղ կյանքեր»,- ասված է հայտարարության մեջ։

Ըստ փաստաթղթի` ֆորումը խորը մտահոգություն է հայտնում վեջերս Մերձավոր Արևելքում և աշխարհի այլ կետերում լայն տարածում գտած վայրագությունների, ահաբեկչության ու ցեղասպան գործողությունների առնչությամբ, ինչն անմիջական վտանգ է ներկայացնում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների համար և առաջացնում է լայնամասշտաբ հումանիտար ճգնաժամեր։

Ֆորումը գիտակցում է, որ նման ծավալի հումանիտար ճգնաժամերը պահանջում են ջանքերի համադրում, առանձին երկրներ չեն կարող դրանց դիմագրավել միայնակ։

«Ֆորումը խորապես հավատում է, որ փախստականների, աննախադեպ մեծ քանակությամբ տեղահանված անձանց առնչվող մարտահրավերների լուծմանն ուղղված ջանքերը ոչ մի դեպքում չեն կարող քաղաքական շահարկումների առարկա հանդիսանալ»,- նշել են փաստաթղթի հեղինակները։

Ֆորումը կրկին բարձրաձայնում է 2015թ․ ապրիլին կայացած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի արդյունքում ընդունված Երևանյան հռչակագրի կոչը բոլոր պետություններին՝ հնարավորինս ներդրում ունենալ ցեղասպանության կանխարգելման մեխանիզմների ամրապնդման գործում։

Профессор Стивен Люкерт, старший куратор программы Мемориального музея Холокоста в США - Sputnik Արմենիա
Լյուքերթ. Իսլամական պետությունը գործում է Օսմանյան կայսրության նման
«Ֆորումը կոչ է անում բոլոր երկրներին, խորհրդարաններին, միջազգային կազմակերպություններին, քաղաքացիական հասարակությանը և շահագրգիռ այլ կողմերին` համախմբել ջանքերը ցեղասպանության չարիքի և մարդկության հանդեպ այլ հանցագործությունների դեմ պայքարի նոր հանձնառության շուրջ»- ասված է հայտարարության մեջ։

Ֆորումն ընդգծում է մարդկության պատմության, ինչպես նաև ցեղասպանության պատճառների և հետևանքների դասավանդման կարևորությունը և անհրաժեշտությունն՝ անցյալի ոճրագործությունների համընդհանուր և օբյեկտիվ ճանաչման հասնելու ակնկալիքով։ Առաջարկում է հաջորդ գլոբալ ֆորումի շրջանակներում շեշտադրումը կատարել կրթության դերի, մեխանիզմների, միջոցների և կարողությունների վրա՝ որպես ատելությունը, անհանդուրժողականությունը, այլատյացությունը վերացնելու համատեղ պարտականության մաս, և հավատացած է, որ կրթությունը և գիտելիքի փոխանակումը վճռական դերակատարություն ունեն ցեղասպանության արհավիրքի վերացման գործում։

Ֆորումը որոշում է հաջորդ հանդիպումը գումարել 2018թ․ ապրիլին Հայաստանի Հանրապետությունում»։

 

 

Լրահոս
0