ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի սաունդթրեքի հեղինակ ու կատարող Քրիս Քորնելը մահացել է 52 տարեկանում: Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։
Երաժիշտը մահացել է Դեթրոյտում մայիսի 17-ի գիշերը:
Քորնելի ներկայացուցիչ Բրայան Բամբերին մահն անվանել է «հանկարծակի և չսպասված»։ Նա նշել է, որ Քորնելի կինն ու ընտանիքը պարզապես ցնցված են:
Ընտանիքի անդամները աշխատելու են դատաբժշկական փորձաքննող խմբի հետ՝ հասկանալու, թե ինչն է հանգեցրել երաժշտի մահվան:
Քրիս Քորնելը «Խոստում» երգի հեղինակն է, որը գրվել է համանուն ֆիլմի համար: