00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գարեգին Բ–ն կոչ արեց Ռուսաստանի հայերին ամրապնդել երկկողմ հարաբերությունները

© Пресс-служба Российской и Ново-Нахичеванской епархии ААЦВерховный патриарх и Католикос всех армян Гарегин II встретился с послом Армении в России Варданом Тоганяном
Верховный патриарх и Католикос всех армян Гарегин II встретился с послом Армении в России Варданом Тоганяном - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մոսկվա է մեկնել Հայ առաքելական եկեղեցու Ռուսական և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս Ներսիսյանի հրավերով։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik, Մարիա Շելուդյակովա. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը հանդիպեց Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի հետ։ Դեսպանատանը կազմակերպած հանդիպմանը ներկա էին նաև հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Գերագույն հոգևոր խորհրդի անդամների հետ Մոսկվա է ժամանել երկուշաբթի` մայիսի 15-ին։ Նա արդեն մասնակցել է «Տապան» թանգարանում Ռուսաստանում առաջին Հայ առաքելական եկեղեցու թեմի ստեղծման 300-ամյակին նվիրված գեղարվեստական ցուցահանդեսի բացմանը։

© Пресс-служба Российской и Ново-Нахичеванской епархии ААЦԱմենայն հայոց կաթողիկոսի այցը ՌԴ–ում ՀՀ դեսպանատուն
Ամենայն հայոց կաթողիկոսի այցը ՌԴ–ում ՀՀ դեսպանատուն - Sputnik Արմենիա
1/2
Ամենայն հայոց կաթողիկոսի այցը ՌԴ–ում ՀՀ դեսպանատուն
© Пресс-служба Российской и Ново-Нахичеванской епархии ААЦԱմենայն հայոց կաթողիկոսի այցը ՌԴ–ում ՀՀ դեսպանատուն
Ամենայն հայոց կաթողիկոսի այցը ՌԴ–ում ՀՀ դեսպանատուն - Sputnik Արմենիա
2/2
Ամենայն հայոց կաթողիկոսի այցը ՌԴ–ում ՀՀ դեսպանատուն
1/2
Ամենայն հայոց կաթողիկոսի այցը ՌԴ–ում ՀՀ դեսպանատուն
2/2
Ամենայն հայոց կաթողիկոսի այցը ՌԴ–ում ՀՀ դեսպանատուն

Հայաստանի դեսպանատանը կազմակերպած հանդիպման ընթացքում Տողանյանը հիշեցրեց, որ հիշարժան օրը համընկել է հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի հետ։

«Հատկանշական է, որ հոգևոր խորհրդի գերագույն նիստը անցնում է Մոսկվայում, մեզ համար կարևորագույն այս տարում», — ընդգծել է դեսպանը։

Верховный патриарх и Католикос всех армян Гарегин II прибыл в Москву - Sputnik Արմենիա
Գարեգին Բ–ի այցը Մոսկվա. Բարօրության աղոթք և ցուցադրություն «Տապանում»

Տողանյանը նշեց, որ Հայ Առաքելական եկեղեցին արտերկրում` Հայաստանի սահմաններից դուրս, կարևոր մի մարմին է և բոլոր դիվանագետների անունից հայցեց Գարեգին Բ-ի օրհնությունը։

«Դիվանագետներն ու հոգևորականները միասնական են լինելու ժողովրդի համախմբման գործում», — ասաց նա։

Դեսպանը շնորհակալություն հայտնեց կաթողիկոսին` այցելության համար, նշելով, որ դեսպանատան շենքը երկու հարյուր տարուց ավելի եղել է «հայկական մտքի հասարակական մշակութային կենտրոնը», և հույս հայտնեց, որ այդ «շենքում, և հարակից նրբանցքում, որը կրում է հայկական նրբանցք անունը, նորից կվերականգնվի հայերի աշխույժ կյանքը»։

Գարեգին Բ-ն, իր հերթին, վստահություն հայտնեց, որ նման փոխգործակցությունը զգալի արդյունքներ կտա և կհամախմբի Ռուսաստանում բնակվող բոլոր հայերին։

«Առիթ չենք ունեցել նախապես ճանաչելու մեր դեսպանին, պատահական, երկու շաբաթ առաջ մենք նույն օդանավով ճանապարհորդեցինք, և այսօր` մեր 2-րդ հանդիպմանը, Վարդան Տողանյանը մեզ դիմավորեց և ուղեկցեց առաջնորդանիստ եկեղեցի: Այս երկու կարճ հանդիպումների ընթացքում մենք տեսանք հայրենասեր, բարձր պատասխանատվություն և գիտակցություն, նաև ստեղծագործական միտք ունեցող անձնավորության, որի սիրտն ու հոգին տրոփում են ազգային շահերի և ազգային արժեքների համար։

Шуши, церковь Св.Казанчецоц. Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Գարեգին Բ. Հայ Առաքելական եկեղեցին Արցախի կողքին է

Ինձ ուրախացնում է այն սերտ և ջերմ գործակցությունը, որը ձևավորվել է դեսպանատան և թեմի միջև, այս հարցում էլ կարևոր դերակատարում ունի մեծարգո դեսպանը», — հայտնեց կաթողիկոսը։ Ամենայն հայոց կաթողիկոսը կոչ արեց բոլոր հայերին որքան հնարավոր է մեծ ջանքեր գործադրել Ռուսաստանի հետ ամուր հարաբերությունները զարգացնելու համար։

«Իմ աղթոքն եմ առ աստված բարձրացնում՝ հայցելով, որ տիրոջ օրհնությունը հովանի լինի այս երկրում ապրող ժողովրդի համար, որոնց շարքում և մեր ազգի զավակներն են։ Հայցում եմ, որ տիրոջ օրհնությունը հովանի լինի հայկական բոլոր հաստատությունների վրա, դրանք զորացնի իրենց առաքելության և ծառայության մեջ, հայ կյանքը միշտ վերընթաց պահի, միշտ շենացնի։

Մեր աղթոքն է, որ տերը զորավիգ դարձնի մեր հայրենիքի հայրենաբնակ և սփյուռքում ապրող մեր ժողովրդի զավակներին, որպեսզի միասնաբար կարողանանք կյանքի կոչել և իրականություն դարձնել այն բոլոր բարի ձգտումներն ու տեսիլքները, որ յուրաքանչյուր հայորդի ունի ծրարած իր հոգում` հայրենիքի շեն, պայծառ կյանքի, հայրենիքի զորության համար», — ասաց Գարեգին Բ-ն։

Հանդիպման վերջում Կաթողիկոսը դեսպանին ընծայեց Վարդգես Սուրենյանցի Աստվածամոր պատկերը: Գարեգին Բ-ի այցը Մոսկվա կտևի երեք օր։ Երեքշաբթի կաթողիկոսը կբացի Մոսկվայում Գերագույն հոգևոր խորհրդի արտագնա նիստը, ինչպես նաև կայցելի Կրեմլ և Զինապալատ։

Русская версия

Լրահոս
0