00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իսրայելի դեսպան. «Հոգու խորքում հասկանում ենք հայ ժողովրդին»

© Sputnik / Karen YepremyanЧрезвычайный и полномочный посол Израиля в Армении Элияху Иерушалмин
Чрезвычайный и полномочный посол Израиля в Армении Элияху Иерушалмин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամռանը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իսրայելի նախարարներից մեկը։ Իսրայելում այդ այցը կարևոր են համարում երկկողմ հարաբերությունների զարգացման, մասնավորապես, Հայաստանի քաղաքացիների համար վիզաների ազատականացման հարցի լուծման համար։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Իսրայելի նախարարներից մեկի՝ հուլիսին կայանալիք այցը երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի կհանի, կարծում է Հայաստանում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Էլիյախու Իերուշալմինը։

Նախատեսվում է մի շարք միջկառավարական համաձայնագրերի ստորագրում, որում առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու Հայաստանի քաղաքացիների մուտքը հեշտացնելու համար։

«Ես դեռ չեմ բացի խաղաքարտերը՝ կապված նրա հետ, թե հուլիսին կայանալիք այցի շրջանակներում Իսրայելից որ նախարարը կժամանի Հայաստան։ Կասեմ, որ այցը առանձնահատուկ բնույթ է կրելու, քանի որ այն կարևոր է երկկողմ գործակցության համար»,- պրես-տուրի շրջանակներում Իսրայելում գտնվող Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Իերուշալմինը։

Դեսպանը հայտնեց, որ այս շաբաթ աշխատանքային այցով կժամանի Երևան Հայաստանի քաղաքացիների համար վիզայի ազատականացմանն ու մշակութային ոլորտում միջկառավարական փոխգործակցությանն առնչվող համաձայնագրի ստորագրմանը նախապատրաստվելու համար։

Երկու երկրների մերձեցմանն ուղղված առաջին քայլն արված է` մայիսի 17-ին Հայաստանի և Իսրայելի միջև վերսկսվում է ավիահաղորդակցությունը։ «Armenia» ավիաընկերության օդանավերը յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի օրերին 2,5 ժամ տևողությամբ կանոնավոր չվերթեր են իրականացնելու Երևանից Թել Ավիվ և հակառակ ուղղությամբ։

Самолет авиакомпании Armenia c символом незабудки - Sputnik Արմենիա
«Armenia»–ն բացառիկ չվերթ է գործարկում կամ մինչև Իսրայել՝ երկու ժամում

«Ուղիղ չվերթերի բացման անհրաժեշտության մասին խոսվել է Երևանում նախագահ Սերժ Սարգսյանի հետ իմ հանդիպման ժամանակ։ Ավիահաղորդակցություններն առաջնահերթ դեր են խաղում միջկառավարական հարաբերությունների զարգացման հարցում»,- ասաց Իերուշալմինը։

Նա համոզված է, որ դա կնպաստի ինչպես Հայաստանից Իսրայել, այնպես էլ հակառակ ուղղությամբ զբոսաշրջիկների հոսքին։ Դեսպանը բերեց Վրաստանի օրինակը, ուր ամեն տարի Իսրայելից շուրջ 100 հազար ուղևոր է մեկնում։

Իերուշալմինը կարծում է, որ Հայաստանի գեղատեսիլ վայրերը ոչ մեկին անտարբեր չեն թողնի, հատկապես մի ժողովրդի, որը մի շարք ընդհանրություններ ունի հայերի հետ։

«Մեր ողբերգությունները նման են, իսկ հայերը դարերով ապրում են Իսրայելում։ Այստեղ նրանք իրենց ավելի լավ են զգում, քան այլ երկրներում։ Մենք բոլորս հոգու խորքում հասկանում ենք հայ ժողովրդին»,- ասաց Իերուշալմինը։

Էլիյախու Իերուշալմինը Հայաստանում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել ընթացիկ տարվա մարտի 23-ին, նստավայրը Երուսաղեմում է։ Նա մեծ պատիվ է համարում երկու հնագույն ժողովրդների բարեկամության ամրապնդմանը ծառայելը։

Իերուշալմինը հուսով է, որ մոտ ապագայում Հայաստանում Իսրայելի դեսպանատուն կբացվի։

Русская версия

Լրահոս
0