ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Ոստիկանությունն այսօր` մայիսի 15-ին, ահազանգ է ստացել, որ Հրազդանում խոտերի վրա արկղի մեջ դրված նորածնի դի կա: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նորածնի դին փաթաթված է եղել պոլիէթիլենային պարկով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ըստ ոստիկանության ներկայացուցչի` մանրամասները կհայտնի ՀՀ քննչական կոմիտեն։