00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում աստվածաշնչյան չափերով «Նոյյան տապան» է կառուցվելու

© Photo : ShutterstockНоев Ковчег
Ноев Ковчег - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Նոյյան տապան» պատմամշակութային, գիտակրթական համալիրը մարդկությանը կհիշեցնի, թե որտեղից է սկիզբ առել նրա փրկությունը։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Հայաստանում նախատեսվում է կառուցել «Նոյյան տապան» պատմամշակութային, գիտակրթական համալիր, և այդ նպատակով ստեղծվել է հիմնադրամ, որը կրում է «Կառուցենք ազգովի» խորագիրը: Առաջարկվում է մեկտեղել հայության հնարավորությունները համաշխարհային նշանակության այս ձեռնարկն իրականություն դարձնելու համար: Այս մասին հայտնում են Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից։

Монастырь Хор Вирап - Sputnik Արմենիա
25 տպավորիչ փաստ Հայաստանի մասին. The Telegraph-ի անդրադարձը

Տապանը կառուցվելու է Արարատի դիմահայաց բարձունքի վրա: Ունենալու է այն տեսքն ու այն չափսերը, ինչ նկարագրված է Աստվածաշնչում: Այն է` երկարությունը 300 կանգուն` 132 մետր, լայնությունը 50 կանգուն` 22 մետր, բարձրությունը 30 կանգուն` 13,2 մետր: Կառուցվելու է երկաթբետոնից, երեսպատվելու է փայտով:

Տապանը հիշեցնելու է, որ մարդկության նախահայրենիքը Հայաստանն է: Համաշխարհային ջրհեղեղից հետո հայոց աշխարհից սկիզբ առավ նրա փրկությունը:

Ուստի պատմամշակութային, գիտակրթական այս համալիրն ունենալու է համամարդկային նշանակություն: Այն փաստացի լինելու է մարդկության` իր տեսակի մեջ աշխարհում եղած միակ սրբավայրը, որը չի ենթադրի կրոնական խտրականություն, որտեղ կիշխի խաղաղությունն ու հանդուրժողականությունը: Գտնվելով Հայաստանում, որպես համամարդկային արժեք, կպատկանի ողջ մարդկությանը, կդառնա ուխտատեղի բոլոր ազգությունների համար:

Տապանում կկառուցվեն 200 տաղավարներ, որոնցից յուրաքանչյուրում կտեղադրվեն առանձին ազգերի, ժողովուրդների կամ պետությունների դրոշներն ու զինանշանները, նրանց ազգային մշակույթն արժևորող տարբեր ցուցանմուշներ:

Подземелье дедушки Левона - Sputnik Արմենիա
Լևոնի «Նոյյան տապանը» կամ անհայտ Հայաստան

Համալիրը կունենա նաև գործառնական նշանակություն. իր 40 առանձնասենյակները կառաջարկի ուխտավորներին ու զբոսաշրջիկներին: Նրանում կլինեն թանգարան, պատկերասրահ, գրադարան: Միաժամանակ կապահովի պետական-պաշտոնական գործառույթ. կունենա կոնֆերանս դահլիճներ, կառավարության ընդունելությունների, ինչպես նաև պետական նշանակության հանդիսությունների սրահներ:

Արդեն ձևավորվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը: Հիմնադրամի գործադիր տնօրեն է հաստատվել «Գեղարվեստի կոմբինատ»-ի տնօրեն Մարտուն Հարությունյանը:

Ծրագիրը ներկայացվելու է կառավարություն: Համապատասխան հողատարածքը հատկացվելուց հետո կսկսվեն կառույցի նախագծման և շինարարական աշխատանքները:

Русская версия

Լրահոս
0