00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լևոնի «Նոյյան տապանը» կամ անհայտ Հայաստան

© Facebook/ Levon's Divine UndergroundПодземелье дедушки Левона
Подземелье дедушки Левона - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լևոն պապիկը տարիներ առաջ երազ տեսավ, որից հետո որոշեց գետնափոր կառուցել` բազմաթիվ խորհրդավոր անկյուններով

Անի Լիպարիտյան, Sputnik.

Ներգնա տուրիզմի փորձագետ և լեռնագնաց Աշոտ Լևոնյանը զբոսաշրջիկներին ցույց է տալիս Հայաստանի ամենաառեղծվածային և անհայտ վայրերը, նա երկիրը միանգամայն այլ տեսանկյունից է ներկայացնում։

«Հայաստանի ամենալավ վայրը Լևոն պապիկի գետնափորն է, որը գտնվում է Առինջ գյուղում։ Լևոնն այն կառուցել է սեփական ձեռքով»,- պատմեց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Նա կարծում է, որ մեր ժամանակակցի ստեղծած հրաշքն անգին է, նման բան չկա ողջ աշխարհում։ Եվ շատ կարևոր է, որ այս յուրօրինակ տաճարը կառուցվել է մեր օրերում, ոչ թե հազարամյակներ առաջ։

Լևոնյանը պատմեց, որ տաճարը կառուցվել է գետնի տակ` 21 մետր խորության վրա, և նույնիսկ այն մարդիկ, որոնք ծանոթ են պերուական առեղծվածներին, բնության գաղտնիքներին, եղել են Կաբոջայի լքված տաճարներում, ապշում են տեսածից։

Խորհրդավոր գետնափորի կառուցման ժամանակ պապիկը երազներ էր տեսնում, որոնցում ուրվագծվում էր ապագա Underground temple-ի «հատակագիծը»։ Ըստ մտահղացման` «Նոյյան տապանը» պետք է բաղկացած լիներ 80 սենյակից։

© Facebook Levon's Divine UndergroundԼևոն պապը գետնափորը կառուցել է տարիների ընթացքում
Дедушка Левон строил подземный дом на протяжении многих лет - Sputnik Արմենիա
Լևոն պապը գետնափորը կառուցել է տարիների ընթացքում

Գենափորի ամենանվիրական վայրը սուրբ անկյունն է, որը հատուկ էներգետիկա ունի և ձգում է զբոսաշրջիկներին։ Այստեղ նրանք երազանքներ են պահում, իսկ հետո այս բացառիկ վայրի սոցցանցի էջում գրում են, որ երազանքներն իրականացել են։

«Այս զարմանալի վայրից դուրս գալուց հետո մարդիկ ասում են, որ նման բան չի կարող լինել»,- ասոաց նա։

Sputnik Արմենիայի զրուցակիցն ավելացրեց, որ սրբավայրի հեղինակն ու կառուցողը` Լևոն պապն, այլևս չկա, իսկ գետնափորը զբոսաշրջիկներին ցույց է տալիս նրա այրին։

Հանգիստը պետք է դրական լիցքեր հաղորդի

Աշոտը սովորաբար զբոսաշրջիկներին ցույց է տալիս Էջմիածինը, Գառնին, Գեղարդը, Ծաղկաձորը, ինչպես նաև առաջարկում, ինչպես ինքն է ասում, «ջենտլմենական փաթեթը»։

«Ես այդպես եմ անվանում զբոսաշրջիկների համար նախատեսված ծրագիրը։ Դա անհայտ Հայաստան շարքից է։ Յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է իմանա և տեսնի որևէ նոր բան, ոչ թե այն, ինչ գիտեն ամենքը»,- ասում է նա։

© Sputnik / Asatur YesayantsԱշոտ Լևոնյան
Ашот Левонян - Sputnik Արմենիա
Աշոտ Լևոնյան

Վերջերս համացանցում հայտնվեց ոմն Կոնստանտին Գ-ի հոդվածը, ով ձմռանն առանց ուղեկցորդի և առանց պատկերացում ունենալու Հայաստանի մասին որոշել էր ավտոճանապարհորդություն կատարել երկրում։ Արդյունքում բավականին շատ բացասական կարծիք էր գրել անհաջող ուղևորության մասին։

«Եթե բացասաբար ես տրամադրված, ապա հաստատ ամեն ինչ վատ կլինի։ Ուղևորության ժամանակ պետք է դրական մտքեր ունենալ, այլապես ճանապարհին և′ մեքենան կփչանա, և′ հյուրանոցում` ծորակը»,- մեկնաբանում է Լևոնյանը։

Փորձագետը նշում է, որ պետք է զարմանալ և հիանալ այն ամենով, ինչ տեսնում ես ճանապարհորդության ընթացքում։ Եվ Հայաստանում այս առումով զբոսաշրջիկը զարմանալու բազմաթիվ առիթներ ունի։

«Մարդիկ ցանկացած երկիր ընկալում են հենց մարդկանց միջոցով։ Որովհետև մի բան է, երբ երբ դու գալիս ես միայնակ` անծանոթ մի վայր ու փորձում ինքնուրույն պատկերացում կազմել։ Միանգամայն այլ բան է, երբ շփվում ես մարդկանց հետ»,- նշում է Աշոտը։

Նա պատմում է, որ ուղևորությունների ընթացքում ինքը հնարավորություն է տալիս զբոսաշրջիկներին շփվել տեղի բնակիչների հետ։

Մարդիկ հյուրընկալվում են սովորական տանը, որտեղ նրանց տնական կերակուր են հյուրասիրում։ Զբոսաշրջիկները ոչ միայն համեղ կերակուր են ուտում և լսում ճաշատեսակների անսովոր անունները, այլև իրենց ձեռքով որևէ բան պատրաստելու հնարավորություն են ունենում, և դա մտնում է պարտադիր զբոսաշրջային փաթեթի մեջ։

© Sputnik / Samvel SepetchyanԽորոված
Фeстиваль шaшлыка в Ахтале - Sputnik Արմենիա
Խորոված

Աշոտը նշում է, որ բոլոր տղամարդիկ չէ, որ կարող են խորոված պատրաստել, սակայն պատրաստման ընթացքը զարմանալիորեն ավելի շատ կանանց է հետաքրքրում։

«Խոհարարական վարպետության դասի ժամանակ մարդիկ կարող են լավաշ թխել թոնրում»,- ասում է նա։

Լևոնյանն ավելացրեց, որ Ռուսաստանից դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքը վերջին տարիներին կտրուկ ավելացել է` տարբեր պատճառներով։ Ընդ որում, գալիս են մարդիկ, որոնք արդեն հասցրել են շատ բան տեսնել և լինել տարբեր երկրներում։

 

 

 

Լրահոս
0