ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Հունահռոմեական ոճի հայ ըմբիշ, Ռիո-2016-ի չեմպիոն Միհրան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է իր նոր պրոմո-հոլովակը։
Կիրառելով Հուլիոս Կեսարի հայտնի «Եկա, տեսա, հաղթեցի» արտահայտությունը` Միհրան Հարությունյանը ակնհայտ փորձեց ցուցադրել, թե ինչպես է նա գալիս և հաղթում։
«Հաջողելու համար պետք է քրտնաջան աշխատել։ Եթե ես նպատակ եմ դնում, ես ուղղակի գնում եմ դեպի այն։ Ինչ էլ պատահի, ինչ էլ ասեն` ես պատրաստ եմ ամեն ինչի միջով անցել։ Որովհետև ես հավատում եմ, որովհետև սիրում եմ գործս։ Քանի որ հաղթանակն ինձ համար կարևոր է։ Քանի որ ես գալիս եմ, տեսնում և հաղթում եմ», — կադրից դուրս ասում է Միհրանը անգլերենում` կոշտ ռուսական ակցենտով։
Հենց ինքը` մարզիկը` դատելով հոլովակը ուղեկցող մեկնաբանությունից, հավանել է այն։
«Իսկ դու՞ք։ Հ.Գ. Շուտով կանցնենք պարապմունքներին», — խորհրդավոր կերպով գրում է ըմբիշը։