00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
38 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄՊՀ պրոֆեսոր. «Հայոց լեզուն հզոր մշակութային կոդ ունի»

© Sputnik / Асатур ЕсаянцТатьяна Добросклонская
Татьяна Добросклонская - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուս գիտնական Տատյանա Դոբրոսկլոնսկայան բացահայտել է հայոց լեզվի և անցյալի միջև եղած կապը:

Գիտությունների դոկտոր, Մոսկվայի պետական համալսարանի օտար լեզուների և տարածաշրջանագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Տատյանա Դոբրոսկլոնսկայան առաջին անգամ է Հայաստանում: Նա ՄՊՀ երևանյան մասնաճյուղում դասախոսություն կարդալուց հետո «էներգիա է ստանում» պատկերասրահներում, պատմական ցուցասրահներում և բաց երկնքի տակ գտնվող թանգարաններում: Զրուցել է Դմիտրի Պիսարենկոն:

- Հայոց լեզուն հնդեվրոպական լեզվաընտանիքում առանձին տեղ է զբաղեցնում: Ո՞րն է դրա բացառիկությունը:

Шоу армянских таразов - Sputnik Արմենիա
Գիտնականներն ապացուցել են հայերի գենետիկ դիմացկունությունը

— Հայոց լեզուն հնագույն լեզուներից մեկն է: Մատենադարանում անհավանական քանակությամբ ձեռագրեր և փաստաթղթեր կան: Հարուստ գրադարաններ են պահպանվել նաև վանքերում: Գիտեմ, որը մի այդպիսի գրադարան էլ Տաթևում կա: Իր գոյության ամենասկզբից հայ ժողովուրդը շատ սրտացավ վերաբերմունք է ունեցել խոսքի նկատմամբ: Հենց դա է հայկական մշակույթի ձգողականության գաղտնիքը: Դա է հայոց լեզվի նկատմամբ մեծ հետաքրքրություն առաջացնում: Կարծում եմ՝ հենց դա է նաև Հայաստանի ապագայի երաշխիքը:

- Դուք առաջին անգամ եք Հայաստանում, բայց Ձեր շրջապատում հավանաբար հայեր կան:

— Այո, իհարկե: Ավելին՝ մեր ֆակուլտետը 1991 թվականին հիմնադրել է հայուհի Սվետլանա Տեր-Մինասովան: Որքան ես գիտեմ, հայկական ազգանվան մեջ «Տեր» մասնիկը պատվավոր նշանակություն ունի: Սվետլանա Գրիգորևնան ոչ միայն ստեղծել է այդ ֆակուլտետը, այլև նոր հայեցակարգ է ստեղծել: Ուսանողները ոչ միայն օտար լեզուներ են ուսումնասիրում, այլև այն տարածաշրջանը, որտեղ այդ լեզուները կիրառվում են: Բացի այդ, ՄՊՀ-ում հայ դասախոսների և ուսանողների ասոցիացիա է գործում:

- Հայաստանից դուրս կրկնակի շատ հայեր կան, այդ պատճառով մայրենի լեզվի իմացությունը փրկում է նաև արտասահմանում: Նկատե՞լ եք նման առանձնահատկություն:

Տարազ. հայկական հագուստի խորհրդանիշերը - Sputnik Արմենիա
Տարազ. հայկական հանդերձանքի խորհրդանիշները

— Որպես միջմշակութային հաղորդակցման մասնագետ ասեմ, որ հայկական սփյուռքը մշակույթի կենտրոնամետ հատկություն է ցուցադրում, ինչը թույլ չի տալիս մոռացության մատնել արմատները: Տեսեք՝ ինչպես են եկվորները ձուլվում Ամերիկայում: Միգրանտների երկրորդ սերունդն ադրեն ամերիկացի է դառնում: Իմ ուսանողներն ասում են, որ հայոց լեզվում անցյալի հետ շատ սերտ կապ է նկատվում: Հայոց ցեղասպանության թանգարանի պատին տեսա և հիշողությանս մեջ դաջվեց անգլերեն գրված մի խոսք, որ դուք կարող եք ծաղրել Հայաստանի մարմինը, սակայն երբեք չեք ոչնչացնի նրա ժողովրդի հոգին:

- Դուք գիտե՞ք, որ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունները, որոնք նույնիսկ այստեղ չեն ծնվել, նույնպես հայերեն են խոսում:

— Երևանում առաջին իսկ դասախոսությունների ժամանակ ես խնդրեցի ուսանողներին հայերեն բանաստեղծություններ ընթերցել: Ինձ հուզեց Չարենցի «Հայաստան» ստեղծագործությունը: Հայկական մշակույթն ուժ է: Փոքր ժողովուրդները, որոնք շատ հզոր մշակութային արմատներ ունեն և սեփական լեզուն ու մշակույթը պահպանելու անհագուրդ ցանկություն, մագնիսի պես ձգողականության ուժ ունեն: Սա է ուժի գաղտնիքը: Հայաստանում զգացվում է էներգիայի աղբյուրը: Այստեղ գլուխս չի ցավում, լավ եմ ինձ զգում: Նույնը զգում ես նաև հայոց լեզուն ուսումնասիրելիս: Հաղորդակից ես դառնում մշակութային հզոր կոդի: Հայ չլինելով՝ հայկական հզոր միության մասնիկ ես դառնում:

Լրահոս
0