ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. Թիմաթին տեսանյութ է հրապարակել Ինստագրամում՝ բացատրելով, թե ինչու նախօրեին կայացած համերգին ինքը ելույթ չունեցավ:
«Երկու ժամվա սպասման հետևանքով, սնուցման վառված բլոկերի և ջրով լցված երաժշտական քարտերի պատճառով իմ ելույթը չկայացավ: Մենք տեղափոխում ենք համերգը, որի մասին կհայտարարենք հաջորդ շաբաթ»,- նշել է Թիմաթին:
Նա հանդիսատեսին հորդորել է պահպանել իրենց տոմսերը:
«Ամբողջ թիմի անունից հայցում եմ ձեր ներողամտությունը այս միջադեպի համար, որը մեզանից կախված չէր»,- ասել է ռեփերը։
Թիմաթին մայիսի 12-ին պետք է ելույթ ունենար Երևանում, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Քրիստինա Սի-Սարկիսյանի, L'ONE-ի և MOT-ի հետ: Բայց հանդիսատեսն այդպես էլ բեմում չտեսավ Թիմաթիին: Երբ կազակերպիչներն, ի վերջո, տեղեկացրին, որ ինչ-ինչ պատճառներով Թիմաթին չի կարող երգել, երկրպագուները սկսեցին շշեր նետել բեմ: