ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի խաղացողները ստիպված էին մեծ ջանքեր գործադրել Եվրոպայի լիգայի եզրափակիչ դուրս գալու համար։
Հինգշաբթի Մանչեսթերում, «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց 1:1 հաշվով։ Գոլի հեղինակ դարձավ Մարուան Ֆելայնին (17-րդ րոպե), իսկ «Սելտայից» աչքի ընկավ Ֆակունդո Ռոնկալյան (85-րդ րոպեին)։
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ թիմը չօգտագործեց իր հնարավորությունները առաջին խաղում և բարդացրեց իր խնդիրը։
«Առաջին խաղում մենք ավելի լավ ելույթ ունեցանք։ Մենք երբեք միանգամից չենք բացում խաղաքարերը և չեն օգտագործում մեր բոլոր հնարավորությունները։ Հակառակորդը հանգիստ էր և մեզ համար խնդիրներ ստեղծեց։ Մենք տանջանքով վաստակեցինք եզրափակիչ դուրս գալու հնարավորությունը։ Տղաներն օգտագործեցին իրենց բոլոր ուժերը, և ես նրանց համար շատ ուրախ եմ։ 14 խաղից հետո մենք անցանք եզրափակիչ։ Եթե հաղթենք Եվրոպայի լիգայում, ես երջանիկ կլինեմ։ Պարզապես հիանալի կլինի», — BT Sport-ը մեջբերում է Մոուրինյոյի ասածը։
Որոշիչ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» կխաղա «Այաքսի» հետ։