00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:23
4 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Աբովյան time
On air
18:12
47 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:26
7 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Осторожно, дети!
Повышение стипендий, запрет энергетиков детям, вред от редких имен
15:04
24 ր
Осторожно, дети!
Внимание президента РФ к детям, работа омбудсменов и проблемы семьи
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞վ կդառնա քաղաքապետ, և բնակչության քանի՞ տոկոսը կմասնակցի ընտրությանը

© Sputnik / Asatur YesayantsСеверный проспект. Ереван
Северный проспект. Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Զի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց «Երևան քաղաքի քաղաքապետի թեկնածուների վարկանիշներն առ մայիսի 10-ը» խորագրով հետազոտության արդյունքները։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի-Sputnik. Մայիսի 2-9 ընկած ժամանակահատվածում «Gallup International Association»-ի հայաստանյան ներկայացուցչությունը հարցումներ է իրականացրել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում։ Մասնակիցների թիվը 1074-ն է։ Երևանի ավագանու ընտրություններից առաջ առաջին հարցը հետևյալն է` տեղյա՞կ եք, որ մայիսի 14-ին տեղի են ունենալու ավագանու ընտրություններ։ 95,9 տոկոսը դրական պատասխան է տվել, 4,1 տոկոսն էլ պատասխանել է, որ տեղյակ չէ։

Здание мэрии Еревана - Sputnik Արմենիա
Մեկնարկել է Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավը

«Հետևու՞մ եք քաղաքական դաշինքների և կուսակցությունների կողմից իրականացվող քարոզարշավին։ Այս հարցին էլ «այո» է պատասխանել 56,1 տոկոսը։ Այդ 56,1 տոկոսին խնդրել ենք պատասխանել` ո՞ր քաղաքական կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի քարոզարշավին եք ավելի շատ հանդիպել, տեսել։ 73,8 տոկոսը նշել է, որ ՀՀԿ քարոզարշավն են տեսել, «Ելք» դաշինքի քարոզարշավը տեսել է 46,3 տոկոսը, «Երկիր ծիրանի» կուսակցությանը` 32,5 տոկոսը»,- ասաց Արամ Նավասարդյանը։

Հարցման մասնակիցների մեծ մասը քարոզարշավին հետևել է հեռուստացույցի միջոցով։ Հարցադրում է եղել նաև ընտրողների մասնակցության վերաբերյալ։ Ըստ արդյունքների` միանշանակ, մասնակցելու է հարցվածների 65,1 տոկոսը, ավելի շուտ մասնակցելու է 15,4 տոկոսը։ Միանշանակ «ոչ» պատասխան է տվել հարցվածների 10 տոկոսը։

«Մեր փորձառությունից ելնելով՝ կարող եմ ասել, որ կմասնակցի 65-67 տոկոսը»,- ասաց Նավասարդյանը։

Եվ վերջին` ամենահետաքրքրական հարցը. «Ու՞մ եք ընտրելու»։
Հարցման մասնակիցների 72,3 տոկոսը տվել է Տարոն Մարգարյանի անունը։ 15,5 տոկոսը կընտրի Նիկոլ Փաշինյանին, իսկ 4,7 տոկոսը` Զարուհի Փոստանջյանին։

Լրահոս
0