ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Ուեյն Ռունին ցանկանում է մնալ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, հայտնում է armsport.am-ը`հղում անելով Sky Sports-ը:
«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում եմ հանդես գալիս 13 տարեկանից: Իհարկե, ցանկանում եմ մնալ: Այս մրցաշրջանում այնքան էլ շատ չեմ խաղում, սակայն ցանկանում եմ օգնել թիմին»,- Ռունիի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է 2019 թվականին: