ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Մայրաքաղաքի վարչական շրջանների կանաչ տարածքների խնամքի ու բարեկարգման ծրագրով շարունակվում են ծառերի գարնանային կրապատման աշխատանքները։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Նպատակը ծառերը վնասատու միջատներից զերծ պահելն ու դրանց գեղեցիկ տեսք տալն է:
Դեկորատիվ ծառերի գերակշիռ մասն այս ընթացքում արդեն կրապատվել է:
Տեղումնառատ եղանակով պայմանավորված` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության տեղեկացմամբ, գործընթացը կշարունակվի մինչև արևային կայուն եղանակի հաստատումը: