00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Кто такой адвокат Федор Плевако
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Федор Плевако: не с ненавистью, а с любовью судите
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանցիները կփոխարինեն Մոսկվայի, Վիեննայի և Փարիզի երկինքը Թբիլիսիի երկնքով

© Sputnik / Arpi BeglaryanСамолет в небе
Самолет в небе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Armenia» ավիաընկերությունը վրացական «Georgian Airways» ավիաընկերության հետ համատեղ մեկնարկում է Երևան–Լոնդոն–Երևան կանոնավոր չվերթը՝ Թբիլիսիում կանգառով։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանի բնակիչները կկարողանան ցածր սակագներով թռչել Երևանից Լոնդոն՝ Թբիլիսիով։ Երևան-Լոնդոն-Երևան առաջին չվերթը կկայանա մայիսի 20-ին։

«Թբիլիսին այսօր այլընտրանք է դարձել Մոսկվային, Փարիզին, Վիենային։ Մեր ավիաընկերություններն արել են դրա համար ամեն հնարավոր բան` սկսած հասանելի սակագներից մինչև հարմարավետ թռիչք»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Armenia» ավիաընկերության տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը։

Նրա խոսքով` եթե Երևանից Լոնդոն Մոսկվայով թռիչքը կարող է տևել 22 ժամ, ապա Թբիլիսիով թռիչքի դեպքում այդ ժամանակահատվածը կրճատվում է երեք անգամ։ Դա այն բանի հաշվին է, որ Թբիլիսիում կանգառը կարճ է, իսկ առանձին դեպքերում ուղևորները դուրս չեն գալիս ինքնաթիռից։

Ինքնաթիռը Երևանից կթռչի Թբիլիսի, որտեղից կեսժամանոց կանգառից հետո կուղևորվի Լոնդոն («Gatwick» օդանավակայան)։

Самолет авиакомпании Armenia c символом незабудки - Sputnik Արմենիա
«Armenia»–ն բացառիկ չվերթ է գործարկում կամ մինչև Իսրայել՝ երկու ժամում

Ավիաընկերության ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում սպասարկմանը։ «Armenia» ավիաընկերության ինքնաթիռի սրահում հայկական ոգին զգացվում է հենց շեմից։ Այդ ամենին ավելանում է նաև համեղ ուտելիքը. գինին, գարեջուրը և ավանդական հայկական օղու ընտրանին։ Ավիաընկերության ղեկավարությունը կարծում է, որ այդ ամենն օգնում է օտարազգի ուղևորներին հայկական մշակույթի հետ ծանոթությունը սկսել ինքնաթիռից։

Ավիաընկերության ինքնաթիռները Երևանից Լոնդոն են ուղևորվելու շաբաթը երկու անգամ` երկուշաբթի և շաբաթ օրերին։ Երկկողմանի տոմսի արժեքը կկազմի 430 եվրո։

«Ուսումնասիրվել են թռիչքների բոլոր ուղղությունները։ Մեր առաջարկած փաթեթը զգալիորեն տարբերվում է մնացածից ինչպես սակագներով, այնպես էլ հարմարավետությամբ»,- ասաց Խաչատրյանը։

Չվերթի բացումը կնպաստի նաև Մեծ Բրիտանիայից և Չեխիայից զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը և այդ երկրների հայերի հետ սերտ կապերի հաստատմանը։

«Armenia»-ն կանոնավոր չվերթեր է իրականացնում դեպի Բեյրութ, Մինվոդի, Վորոնեժ, նաև չարտերային չվերթեր է իրականացնում տարբեր ուղղություններով։

«Armenia» ավիաընկերությունն ունի երկու ինքնաթիռ` Boeing 737-500 և Boeing 737-700։ Անձնակազմում կա 53 աշխատակից։ Ավիաընկերության հիմնադիրներն են Աշոտ Թորոսյանը (51 տոկոս բաժնետոմս), Թամազ Գաիաշվիլին (24 տոկոս) և Ռոբերտ Օգանեսյանը (25 տոկոս):

Русская версия

Լրահոս
0