00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արմեն Մկրտչյան. «Կարող էինք ավելիին հասնել»

© Sputnik / Asatur YesayantsАрмен Мкртчян и Володя Франгулян
Армен Мкртчян и Володя Франгулян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ նշեց, որ հավաքականը Եվրոպայի առաջնությունում կարող էր ավելի լավ արդյունքի հասնել:

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի- Sputnik. Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում մեր հավաքականը, մասնավորապես, Վոլոդյա Ֆրանգուլյանը, Գրիգոր Գրիգորյանը և Լևան Բերիանիձեն նվաճեցին բրոնզե մեդալներ:

«Ես հավաքականը գլխավորել եմ փետրվար ամսից ու ուրախ եմ, որ այս կարճ ժամանակահատվածում կարողացա նման արդյունքի հասնել: Բայց նշեմ, որ այս հաջողությունը միայն իմ աշխատանքով չի պայմանավորված: Մարզչական ամբողջ շտաբը` բժիշկը, ըմբիշները, բոլորն էլ լումա ունեն մեդալների մեջ» — այսպես սկսեց իր խոսքը Արմեն Մկրտչյանը` ամփոփելով Եվրոպայի առաջնության արդյունքները:

В Нови Саде стали известны чемпионы и призеры чемпионата Европы по вольной борьбе. - Sputnik Արմենիա
Եվս մեկ բրոնզի սպասումով

Ազատ ոճի հավաքականի երեք բրոնզե մեդալներն, իհարկե, հույս են ներշնչում ապագայում ավելի լավ արդյունքներ ունենալու։ Մեր տղաների ցուցադրած արդյունքը կարող էր, իրոք, ավելի հնչեղ լիներ. «Գրիգոր Գրիգորյանն ու Լևան Բերիանիձեն շատ լավ անցկացրին մրցաշարը և կիսաեզրափակիչում շատ լավ հնարավորություն ունեին հաղթելու, սակայն չստացվեց: Կարևորն այն է, որ ներուժ ունենք, ու, իհարկե, կքննարկենք սխալներն ու կաշխատենք ապագայում նոր հաջողությունների հասնել»,-նշեց Արմեն Մկրտչյանը:

Իրենց ելույթների մասին խոսելիս` և՛ Վոլոդյա Ֆրանգուլյանը, և՛ Գրիգոր Գրիգորյանը նշեցին մինչև Եվրոպայի առաջնությունը կատարված մեծ աշխատանքի մասին: Ուսումնամարզական հավաքներն ու մարզիչների հետ առանձնազրույցներն իրենց արդյունքը տվել են` ըստ ըմբիշների: Գրիգոր Գրիգորյանը, մասնավորապես, նշեց.«Ես շատ լավ մարզավիճակում էի, ու կարող էի պայքարել ոսկե մեդալի համար: Կիսաեզրափակիչում թուրք ըմբիշի դեմ մեկ վրիպում թույլ տվեցի ու 6:8 հաշվով պարտվեցի: Համենայնդեպս, ուրախ եմ, որ մեդալ եմ վաստակել և գիտակցում եմ, որ կարող եմ ավելիին հասնել ապագայում»:

Վոլոդյա Ֆրանգուլյանն առաջի անգամ կանգնեց պատվո պատվանդանին: Իհարկե, այս արդյունքն արդեն բազմափորձ ըմբիշի համար ուրախալի է:

© Sputnik / Asatur YesayantsԳրիգոր Գրիգորյան, Արմեն Մկրտչյան, Վոլոդյա Ֆրանգուլյան
Գրիգոր Գրիգորյան, Արմեն Մկրտչյան, Վոլոդյա Ֆրանգուլյան - Sputnik Արմենիա
1/3
Գրիգոր Գրիգորյան, Արմեն Մկրտչյան, Վոլոդյա Ֆրանգուլյան
© Sputnik / Asatur YesayantsԳրիգոր Գրիգորյան
Գրիգոր Գրիգորյան - Sputnik Արմենիա
2/3
Գրիգոր Գրիգորյան
© Sputnik / Asatur YesayantsՎոլոդյա Ֆրանգուլյան
Վոլոդյա Ֆրանգուլյան - Sputnik Արմենիա
3/3
Վոլոդյա Ֆրանգուլյան
1/3
Գրիգոր Գրիգորյան, Արմեն Մկրտչյան, Վոլոդյա Ֆրանգուլյան
2/3
Գրիգոր Գրիգորյան
3/3
Վոլոդյա Ֆրանգուլյան

«Ինձ համար շատ կարևոր հաղթանակ էր բրոնզե մեդալի համար գոտեմարտում, քանի որ նույն թուրք ըմբիշին պարտվել էի Թուրքիայում կայացած մրցաշարում: Ազատ ոճի ըմբշամարտում խոստումներ տալը իմաստ չունի, որովհետև բոլորն էլ ուզում են հաղթել, ու մեկ ակնթարթում կորցնում են այդ հաղթանակը: Դրա համար խոստումներ չեմ տա, բայց ամեն ինչ կանեմ, որպեսզի հասնեմ նոր հաջողությունների»-նշեց Ֆրանգուլյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչը, խոսելով մյուս հայ ըմբիշների մասին, ավելացրեց, որ բոլորն էլ գոտեմարտել են իրենց հնարավորությունների սահմաններում և բոլորից էլ գոհ է: Կարևորվեց այն փաստը, որ հավաքականի տղաները բոլորն էլ կարող են մեդալ նվաճել յուրաքանչյուր մրցաշարում: Մարզչի կարծիքով` հավատալ է պետք ու աշխատել:

 

Լրահոս
0