00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:21
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:40
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեկ շաբաթվա ընթացքում շրջակա միջավայրին 4.46 մլն դրամի վնաս է հասցվել

© Sputnik / Lusine AdamyanПрирода Армении
Природа Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բնապահպանական պետական տեսչությունը մայիսի 2-ից 6-ը հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 770 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 11 որոշում:

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Բնապահպանական պետական տեսչությունը մեկ շաբաթվա ընթացքում հաշվարկել է շրջակա միջավայրին հասցված 4.46 մլն դրամ ընդհանուր գումարի վնաս: Այս մասին նշված է ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում։

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50 հազ. դրամ ընդհանուր գումարի և հաշվարկվել է 4087.0հազ. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառած վնաս, որից՝

«Դիլիջան ԱՊ» ՊՈԱԿ-ի կողմից անհայտ անձի վերաբերյալ կազմված ապօրինի ծառահատման 3 արձանագրությունների հիման վրա Տավուշի տարածքային բաժնի կողմից իրականացվել է մասնագիտական տեղազննություն և 5 ծառի համար հաշվարկվել է 1366.0հազ. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Արձանագրություններն ուղարկվել է Տավուշի մարզային դատախազություն:

Гора Айрикар, Армения - Sputnik Արմենիա
Թանկ երկիր, կտրված ծառեր, առանձին մահճակալներ. Հայաստանի զբոսաշրջության գրավչությունը

Սյունիքի տարածքային բաժինը 1 ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված ծառի (1 ընկուզենի) համար հաշվարկել է 70.5 հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված ծառի համար կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել` 18.0հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Hetq.am կայքում տեղադրված «Սահմանամերձ Ջիլիզայում շարունակվում է անտառների զանգվածային ոչնչացումը» վերնագրով հոդվածում հնչեցված ահազանգը ստուգելու նպատակով ԲՊՏ Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված զննության արդյունքում «Հայանտառ» ՊՈԱԿ «Լալվարի անտառտնտեսություն» մ/ճ-ի Շամլուղի անտառպետության 1-ին պահաբաժնում հայտնաբերվել է ապօրինի հատված 24 հաճարենու, 1 կաղնու և 27 բոխու կոճղեր: Հաշվարկվել է բուսական աշխարհին պատճառած վնաս 2632.5հազ.դրամ գումարով: Նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժին:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 50 հազ. դրամ ընդհանուր գումարով, որից՝

Շիրակի տարածքային բաժնի կողմից առանց անթափանց ծածկոցի շինարարական աղբ տեղափոխելու համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար

Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Հողերի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 190.0հազ.դրամ գումարով և հաշվարկվել է 340.0hազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառած վնաս, որից՝

Գեղարքունիքի տարածքային բաժինը «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ հայտնաբերել է հողի բերրի շերտի օգտագործման կարգը խախտելու մեկ դեպք, որի համար կայացվել է 1 վարչական տուգանքի որոշում` 80 հազ․դրամ գումարով և հաշվարկվել է 320 հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Пожар в лесу - Sputnik Արմենիա
ԱԻՆ–ը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները

Արմավիրի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել է հողի բերրի շերտի օգտագործման կարգը խախտելու մեկ դեպք, որի համար կազմվել է 1 վարչական տուգանքի որոշում` 80.0հազ․դրամ գումարով և հաշվարկվել է 20 հազ. դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել է հողի բերրի շերտի օգտագործման կարգը խախտելու մեկ դեպք, որի համար կազմվել է 1 վարչական տուգանքի որոշում` 30 հազ․ դրամ գումարով:

Ապօրինի որսի իրականացման համար

Գեղարքունիքի տարածքային բաժինը «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացված ստուգայցերի ընթացքում առգրավվել է 157 հատ (23.0կգ) «սիգ» տեսակի ձուկ, որն օրենքով սահմանված կարգով հանձնվել է Սևանի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզ:

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է ձկան ապօրինի որսի մեկ դեպք, առգրավվել է 2 հատ գետի «կողակ», կայացվել է 50 հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 2 հազ. դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

ՀՀ ԲՆ «Թեժ գծի» ահազանգի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն Տավուշի մարզի Բերդավան գյուղում վանդակում արջ պահելու վերաբերյալ, ինչը չի հաստատվել:

Ստեփանավանի տարածաշրջանում շրջայց կատարելու ժամանակ բաժնի տեսուչների կողմից հայտնաբերվել է արջի երկու քոթոթ: Քոթոթները հանձնվել են Երևանի կենդանաբանական այգի:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 200.0հազ.դրամ գումարով և հաշվարկվել է 28.06hազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառած վնաս, որից՝

Տավուշի տարածքային բաժնի կողմից 2 ֆիզիկական անձանց նկատմամբ (2.3խմ ապօրինի վառելափայտ տեղափոխելու համար) կայացվել է 200 հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 28.06 հազ. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արագածոտնի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100 հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80 հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Ընդհանուր առմամբ ԲՊՏ կիրառած պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.7 մլն դրամ:

Լրահոս
0