00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թանկ երկիր, կտրված ծառեր, առանձին մահճակալներ. Հայաստանի զբոսաշրջության գրավչությունը

© Armenian GeographicГора Айрикар, Армения
Гора Айрикар, Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ավիատոմսերը թանկ են, բնությունն աղտոտված, անտառները՝ հատված, գյուղացիներն էլ դեմ են, որ զբոսաշրջիկները միասին քնեն նույն մահճակալում: Հայաստանում այլընտրանքային զբոսաշրջության դժվարություններն այսօր Sputnik Արմենիայի մամուլի սրահում ներկայացրին ոլորտի ներկայացուցիչները:

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը խոչընդոտում են ավիատոմսերի բարձր գները, բնության նկատմամբ տեղաբնակների վերաբերմունքը, զանգվածային ծառահատումները և պետական պատասխանատու կառույցների չհամագործակցված աշխատանքը: Այսօր Sputnik Արմենիայի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեցին այլընտրանքային զբոսաշրջության կազմակերպմամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչները:

«Չպիտի արվեն անտառահատումներ ինչ-որ անհասկանալի ձևով, ինչ-որ այլմոլորակայիններ գան, ծառերը կտրեն, հետո ոչ ոք այդպես էլ չիմանա, թե ով արեց ու ինչու արեց: Կամ հասկանում ես, որ դա այնքան մեծ խնդիր է, որի դեմ պայքարելը նույնն է, թե ճակատով պատին բախվես»,- ասաց Էկոտուրիզմով զբաղով «Տրանսկովկասյան Արահետ» զբոսաշրջության աջակցման ՀԿ նախագահ Վահագն Վարդումյանը՝ շեշտելով, որ առանց բնության` զբոսաշրջություն զարգացնել հնարավոր չէ:

Հայկական աշխարհագրական նախագծի ղեկավար Տիգրան Շահբազյանի համոզմամբ էլ` բացի այն, որ Հայաստան այցելելը զբոսաշրջիկի համար ավելի թանկ հաճույք է, քան որևէ այլ հարևան երկիր, զբոսաշրջիկները շատ հաճախ Հայաստանի մասին նույնիսկ չգիտեն:

АРМЕНИЯ АХПАТ МОНЫСТЫРЬ - Sputnik Արմենիա
Ռուս զբոսաշրջիկները Հայաստանում գումար չեն խնայում

«Հայաստանը չի գովազդվում: Զբոսաշրջիկն այնքան էլ չի պատկերացնում, որ գնա Հայաստան, ինչ կտեսնի»,- ասաց նա:Արկածային զբոսաշրջության մասնագետ, լեռնային ուղեկցորդ Գոռ Հովհաննիսյանի դիտարկմամբ էլ զբոսաշրջության մշակույթը Հայաստանում ընդհանրապես բացակայում է: Տեղաբնակները զբոսաշրջիկին վերաբերվում են որպես փողի պարկի, զբոսաշրջային ուղիներն ապահովված չեն անվտանգությամբ ու փրկարար ծառայություններով:

Հայաստանի տուրիստական շուկայի մի քանի ուսումնասիրություններից հետո միջազգային զբոսաշրջության խոշոր ընկերությունները, որոնք կարող էին զբոսաշրջիկների մեծ հոսք ապահովել Հայաստանում, պարզապես հրաժարվում են այդ մտքից, տեղափոխվում են նույն պայմաններն առաջարկող, բայց ավելի էժան ու որակով աշխատող երկրներ»,- ասաց Գոռ Հովհաննիսյանը:

Զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները դժգոհ են նաև բնակչության առաջարկած ծառայություններից, հյուրատներ ու գիշերակաց տրամադրող գյուղացիների վերաբերմունքից:

«Էկոտուրիստների 60%-ը գերադասում է ճամփորդել զույգերով: Բայց գնում ես հյուրատներ ու տեսնում ես, որ այնտեղ պայմաններ չկան, ընդամենը սենյակ է՝ մահճակալով, զուգարանով, հաճախ անգամ երկտեղանի մահճակալ չի լինում: Չասեմ, որ շատ գյուղացիներ ընդհանրապես դեմ են, որ իրենց տանը մարդիկ միասին քնեն՝ մի մահճակալում»,- ասաց Վահագն Վարդումյանը:

Եվ այդուհանդերձ, չնայած բոլոր խոչընդոտներին ու դժվարություններին, բանախոսներն արձանագրում են՝ այլընտրանքային զբոսաշրջության աճ Հայաստանում կա, մարդիկ գալիս են Հայաստանի բնությունը տեսնելու, լեռները բարձրանալու, քարանձավներն ուսումնասիրելու:

Իսկ այս ամենի համար անհրաժեշտ է բացահայտել մեր երկրի թաքնված հնարավորություններն ու գեղեցկությունը, որի շատ հատվածներն անծանոթ են անգամ հայաստանցիների համար:

© Sputnik / Asatur YesayantsՎահագն Վարդումյանը, Տիգրան Շահբազյանը և Գոռ Հովհաննիսյանը
П/к на тему Альтернативный туризм в Армении. Ваагн Вардумян, Тигран Шахбазян и Гор Ованнисян - Sputnik Արմենիա
Վահագն Վարդումյանը, Տիգրան Շահբազյանը և Գոռ Հովհաննիսյանը
Լրահոս
0