00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տիգրան Քյոսայան. «Շարքային է պետք դառնալ»

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցРежиссер Тигран Кеосаян
Режиссер Тигран Кеосаян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայերը պետք է միավորվեն, շարքային դառնան, սակայն միևնույն ժամանակ, շարքայինի գլխին պետք է ճիշտ գեներալ կանգնած լինի, կարծում է հայտնի ռեժիսոր, դերասան և հեռուսատահաղորդավար Տիգրան Քյոսայանը:

Հայտնի ռեժիսոր, դերասան և հեռուսատահաղորդավար Տիգրան Քյոսայանը Հայաստանում է գտնվում մասնավոր այցով: Sputnik Արմենիայի հետ զրույցում նա պատմեց ներկա Երևանի մասին տպավորությունների, ինչպես նաև իր մանկության Երևանի մասին: Զրուցել է Կարեն Ավետիսյանը:

-Ինչ է փոխվել Երևանում Ձեր վերջին այցելությունից հետո:

Կարծում եմ՝ Երևանի փողոցներում զբոսաշրջիկներն ավելի շատացել են, տարբեր լեզուներ եմ լսում: Տարբեր ազգի ներկայացուցիչների եմ հանդիպում ամեն քայլափոխի: Ակնհայտ է: Երբ փողոցով քայլում եմ, իսկ ինձ քիչ թե շատ ճանաչում են, մոտենում են մարդիկ, ցանկանում լուսանկարվել:

-Հետաքրքիր է՝ արդյո՞ք հասցրել եք քայլել Մատենադարանից մինչև ժամանակին հայտնի «Կոզիրյոկ» սրճարանը: Չէ՞ որ Երևանի այդ հատվածը, կարելի է ասել, Ձեր կյանքում առանցքային դեր է խաղում:

Այո, դա այդպես է: Մատենադարանից մինչև «Կոզիրյոկ» երկու ժամում էի հասնում, քանի որ ամեն քայլափոխի ծանոթներ էի հանդիպում:

Тигран Кеосаян поддержал Егора Новоженина - Sputnik Արմենիա
Տիգրան Քյոսայանը «Ты супер!» նախագծում սատարեց «Հետապնդում» երգի կատարողին

Այսօր, տարիքիս բարձունքից կարող եմ հստակ ասել, թե ինչու էի այդքան սիրում այստեղ գալ արձակուրդներին:

Այստեղ միշտ շատ ջերմ և հարմարավետ էր. ավելի շատ ընկերներ ունեի, քան Մոսկվայում: Այդ պատճառով էլ 300 մետր երկարություն ունեցող ճանապարհն ինձ համար շատ երկար էր:

-Ձեր կինը` Մարգարիտա Սիմոնյանը, կարելի է ասել, առաջին անգամ է իրականում բացահայտում իր համար Հայաստանը: Հավանաբար, նրա զգացողությունները տարբերվում են Ձեր զգացողություններից: Ուրիշ ի՞նչ նոր բան եք հասցրել նկատել քաղաքում:

Ես, որպես կողքից դիտող, կարող եմ դրական կամ բացասական տարբերություններ զգալ, իսկ Մարգարիտայի համար, ինչպես ինձ է թվում, կարևոր է ընկղմվել Հայաստանի մթնոլորտի մեջ` պատմական, այլ ոչ զբոսաշրջային, որպեսզի զգալ այն: Նա պետք է ջանք գործադրի դրա համար:

© Sputnik / Asatur YesayantsՏիգրան Քյոսայան
Тигран Кеосаян - Sputnik Արմենիա
Տիգրան Քյոսայան

- Իսկ Ձեր կարծիքով՝ ինչն է պակասում Հայաստանին:

Մի կենացի պատմություն պատմեմ, գուցե սա լինի պատասխանս: 1973 թվականին Նիկիտա Սիմոնյանը «Արարատ» ֆուտբոլային թիմի հետ հաղթեց ԽՍՀՄ գավաթն ու չեմպիոնի ոսկե մեդալներ նվաճեց: Դա հրաշքի էր նման: Թեև, զարմանալի ոչինչ չկար, մենք հիանալի թիմ ունեիքն: Ես հիշում եմ նրա խաղերը: Հիշում եմ նաև, որ հայրիկս գրեթե ապրում էր այդ թիմով:

Նրանք մտերիմ էին Նիկիտա Պավլովիչի հետ: Նա նույնիսկ կինոյի նկարահանումներն էր տեղափոխում, երբ ֆուտբոլային խաղ էր լինում: Եվ ահա կերուխումներից մեկի ժամանակ, իսկ դրանք շատ էին լինում, հայրս մի կենաց ասաց:

«Գիտես, Նիկիտա, մենք գեներալների, մարշալների, առաջնորդների ազգ ենք: Իսկ դու աշխարհի ութերորդ հրաշալիքն արեցիր, քանի որ միայն այդպես կարելի է անվանել այն, որ 11 հայ միասին ինչ-որ բանում հաղթանակ տարավ՝ միավորվելով ամբողջ 11 հոգով: Բոլորը մոռացան, որ նրանցից մեկը մարշալ է, մյուսն` ադմիրալ, այն մյուսը` գեներալիսիմուս: Նրանք համախմբվեցին և գործեցին այդ հրաշքը»:

Գուցե պարզապես մոռանալ է պետք, որ մենք գեներալներ ենք, պետք է միավորվել և միասին շարքային դառնալ: Սակայն այստեղ մի կարևոր պայման կա. ճիշտ գեներալ է հարկավոր:

Русская версия

Լրահոս
0