00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միլանդա դե Մոնտի (Գրիգորյան) վերադարձն ակունքներին

© Питер де МонтХудожница Миланда де Монт (Григорян)
Художница Миланда де Монт (Григорян) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նկարչուհի Միլանդա դե Մոնտն (Գրիգորյան) ապրում և աշխատում է Սիդնեյում (Ավստրալիա) և Մայնցում (Գերմանիա)։ Նրա աշխատանքները ցուցադրվում են Ավստրալիայի պատկերասրահներում։ Նա մշտապես ցուցահանդեսներ է ունենում ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Հայաստանի հեղինակավոր պատկերասրահներում։

Հասմիկ Շամցյան, հատուկ Sputni–ի համար.

Նկարչուհի Միլանդա դե Մոնտի (Գրիգորյան) պերֆորմանսները հեռու է ստատիկ ցուցադրություններից։ Դրանք բազմակողմ են և բազմադեմ, քանի որ միշտ իրենցից ներկայացնում են համագործակցություն ողջ աշխարհի պրոֆեսիոնալ նկարիչների, պարողների ու երաժիշտների հետ։ Նրա նկարները բարձր են գնահատվում ամբողջ աշխարհում, հիացնում են արվեստի սիրահարներին ու ընդգրկված են Ավստրալիայի, Անգլիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Նոր Զելանդիայի, Բարբադոսի, Հոնկոնգի, Ճապոնիայի և Հայաստանի խոշոր քաղաքների բազմաթիվ հավաքածուներում։ Իր ազգային իդենտիֆիկացիան նա գտել է լինելով արդեն հասուն մարդ և կայացած նկարիչ, ինչն իր վրա հսկայական ազդեցություն է ունեցել։ Միլանդա դե Մոնտի(Գրիգորյան) հետ մենք հանդիպեցինք Հայաստան նրա հերթական այցի ժամանակ և խնդրեցինք պատմել իր և իր արվեստի մասին։

© Питер де МонтՆկարչուհի Միլանդա դե Մոնտի (Գրիգորյան) աշխատանքներից
Работы художницы Миланды де Монт (Григорян) - Sputnik Արմենիա
Նկարչուհի Միլանդա դե Մոնտի (Գրիգորյան) աշխատանքներից

Մի անգամ Միլանդա դե Մոնտը նկարում էր Սիդնեյի իր արվեստանոցում, երբ նկատեց էվկալիպտի երկու ճյուղ, որոնք, գետնին ընկնելով, մի պատկեր էին կազմել. այն նրան ինչ-որ բան էր հիշեցնում ։ «Ո՞րտեղ կարող եմ սա տեսած լինեմ», — մտածեց նա։ Այն ժամանակն անհասկանալի պատճառով նա կապեց երկու ճյուղերը և կախեց արհեստանոցում, դրանք մի քանի ամիս զարդարում էին նրա պատը։ Հետո Ավստրալիայի Ազգային պատկերասրահից զանգ հնչեց` իր ազգային մշակութային ժառանգությունը ներկայացնող անհատական ցուցահանդես կազմակերպելու առաջարկով։


«Ես ոչ մի ազգություն չունեի, որ հպարտանայի դրանով… Հասկանու՞մ եք։ (Միալանդան այդ պահին էլ հուսահատության նման մի բան ապրեց- Հ.Շ.)։ Մենք ապրում էինք շատ ուրախ ու հետաքրքիր և երբեք դրա մասին չէինք մտածում»։

Այստեղ Միլանդան` ծննդով Գրիգորյան, վերջապես հիշեց, թե ինչ էր նրան հիշեցրել էվկալիպտի ճյուղերի ուրվագիծը։ Նա 11 տարեկան էր, երբ ընտանիքի հետ ճանապարհորդելիս տեսավ Մասիսը, բայց հակառակ կողմից, Սեբաստիայում` Թուրքիայի և Իրանի սահմանին։ Նա միանգամից «Սասունցի Դավիթ» գրքի դատարկ էջում (քանի որ մոտը նոթատետր չկար) նկարեց սարերը, և այդ նկարը երկար տարիներ մնաց գրքում։ «Եվ ահա հիմա, նայելով Մասիսի նման ճյուղերին, ես հիշեցի հին նկարս ու հանեցի այն», — խաղաքարտերը, հետզհետե, բացվում են։

© Питер де МонтՆկարչուհի Միլանդա դե Մոնտ (Գրիգորյան)
Նկարչուհի Միլանդա դե Մոնտ (Գրիգորյան) - Sputnik Արմենիա
1/4
Նկարչուհի Միլանդա դե Մոնտ (Գրիգորյան)
© Питер де МонтՆկարչուհի Միլանդա դե Մոնտ (Գրիգորյան)
Նկարչուհի Միլանդա դե Մոնտ (Գրիգորյան) - Sputnik Արմենիա
2/4
Նկարչուհի Միլանդա դե Մոնտ (Գրիգորյան)
© Питер де МонтՆկարչուհի Միլանդա դե Մոնտ (Գրիգորյան)
Նկարչուհի Միլանդա դե Մոնտ (Գրիգորյան) - Sputnik Արմենիա
3/4
Նկարչուհի Միլանդա դե Մոնտ (Գրիգորյան)
© Питер де МонтՆկարչուհի Միլանդա դե Մոնտ (Գրիգորյան)
Նկարչուհի Միլանդա դե Մոնտ (Գրիգորյան) - Sputnik Արմենիա
4/4
Նկարչուհի Միլանդա դե Մոնտ (Գրիգորյան)
1/4
Նկարչուհի Միլանդա դե Մոնտ (Գրիգորյան)
2/4
Նկարչուհի Միլանդա դե Մոնտ (Գրիգորյան)
3/4
Նկարչուհի Միլանդա դե Մոնտ (Գրիգորյան)
4/4
Նկարչուհի Միլանդա դե Մոնտ (Գրիգորյան)

Այս դեպքից շատ տարիներ անց Միլանդան ու նրա ընտանիքն ապրում էին Իրանում, Աբադան քաղաքում: Դրանք շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի կառավարման և երկրի բարգավաճման օրհնյալ տարիներն էին։ Քաղաքում բազմաթիվ օտարերկրացիներ էին ապրում` գերմանացիներ, անգլիացիներ, իտալացիներ, ֆրանսիացիներ… Աղջիկը մեծանում ու յուրացնում էր ոչ միայն Իրանի, այլև Եվրոպայի բազմապիսի մշակույթը։

«Ես շատ ստեղծագործ ու արտիստիկ ընտանիքից եմ, որի երկու Ճյուղերն էլ տվել են հայտնի նկարիչներ, երաժիշտներ, բանաստեղծներ ու գրողներ։ Պապերիցս մեկը` Սարգիս Գրիգորյանը, Սպահանում հայտնի քանդակագործ էր, նրա եղբայրը` Ռոլանդ Գրիգորյանը`Ավստրալիայում դիզայներ մոդելավորող էր։ Վիգեն Տերտերյանը` մորեղբայրս, Իրանի առաջին ջազային երգիչն էր, որը փոխել է իրանական երաժշտությունը, հորինել նոր ժամանակակից երգերի համար։ Վիգենի եղբայրը` Կարո Տերտերյանը, հայտնի գրող էր։ Նիկոլ Ալվանդին` մորս հորեղբայրը, Իրանում նույնպես ջազային երաժիշտ էր։ Իսկ ես հինգ տարեկանից զբաղվել եմ գեղանկարչությամբ ու բալետով, մասնակցել եմ տարբեր ցուցահանդեսների և ակցիաների։ Շահից երեք ոսկե մեդալ եմ ստացել` Իրանում երիտասարդ նկարիչների մրցույթի ժամանակ։

© Питер де МонтՆկարչուհի Միլանդա դե Մոնտi (Գրիգորյան) կտավներից
Картина художницы Миланды де Монт (Григорян) - Sputnik Արմենիա
Նկարչուհի Միլանդա դե Մոնտi (Գրիգորյան) կտավներից

12 տարեկանում ինձ արդեն լավ ճանաչում էին։ Ութ տարեկանից աշխարհով մեկ բազմաթիվ ճանապարհորդություններ եմ ունեցել, բոլոր հայտնի թանգարանները, արվեստի գործերը և ճարտարապետական կառույցներն` այս ամենն հասանելի էր ինձ։ Էսթետիկ գեղեցկությունը մանկուց լցվել է երակներիս մեջ, ես դրա մեջ եմ մեծացել ու շատ եմ սովորել։ Դրանով է ձևավորվել իմ ստեղծագործական դիմանկարը, իմ կերպարը արվեստի աշխարհում։ Առանց դրա ես չէի կարողանա ստեղծել նշանակություն ունեցող արվեստի գործ։ Այս հսկայական պաշարով ես 1969 թվականին տեղափոխվեցի Սիդնեյ։ Շարունակեցի ուսումս Արվեստի ազգային դպրոցում` գեղանկարչության ուղղությամբ, Արվեստի դպրոցում` գրաֆիկ դիզայնի ուղղությամբ և Խաղաղօվկիանոսյան համալսարանում։

Брошюра выставки Тиграна Киракосяна, посвященная Геноциду армян - Sputnik Արմենիա
Հայ նկարչի «գերմանական» ցուցահանդեսը

Սիդնեյի Արվեստների ակադեմիայում ես առաջին հայն էի։ Հետո էլ սկսվեց նկարչուհու և գրաֆիկ դիզայների կարգավիճակում իմ մասնագիտական կյանքը։ Ես բացեցի իմ արվեստանոցը, զբաղվում էի արտ-մենեջմենթով։ Միաժամանակ գեղանկարչություն ու գրաֆիկ դիզայն էի դասավանդում ավստրալիական համալսարաններից մեկում, ընդ որում` նույնպես միակ հայ դասախոսն էի»։

Բավականին երկար Միլանդան ապրում էր Գերմանիայում, որտեղ ավարտել է Դյուսելդորֆի արվեստի ակադեմիան և ծանոթացել հայտնվի գերմանացի նկարիչների հետ։ «Ես աշխատել եմ հայտնի արվեստագետ Մարգարետ Վուդվորդի հետ, վարպետության դասընթացներ եմ անցել Բարբարա Խայնիշի` Յոզեֆ Բոյսի (գերմանացի նկարիչ, հետմոդերնիզմի հիմնադիրներից- Հ.Շ) աշակերտուհու մոտ, — շարունակում է Միլանդան։ Եթե թվարկեի բոլոր այս մարդկանց, շատ ժամանակ կխլեր, բայց իմ կյանքի բոլոր պատահականությունները կանխորոշված էին։ Ինձ բախտ է վիճակվել իմ կյանքում հանդիպել բոլոր այս հայտնի, տաղանդավոր մարդկանց, սովորել նրանցից։ Նրանք իմ կյանքում հսկայական դեր են ունեցել»։

Միլանդայի համագործակցությունը ողջ աշխարհի հետ սկսվել է հենց Գերմանիայից։ Նրա աշխատանքներն ակտիվորեն ցուցադրվում էին տարբեր երկրներում և հաջողություն ունենում, արևմտյան աշխարհի համար նա «մերոնքական» էր դառնում։ Միաժամանակ նկարչուհին ինքնորոշման խնդիր ուներ։ Այդ ժամանակ էր, որ էվկալիպտի ճյուղերն ընկան գետնին։ Անհասկանալի պատճառով երկար տարիներ պահված նկարն ի հայտ բերվեց։ «Ես չէի մտածում, որ երբևէ կտեսնեմ Արարատը հայկական կողմից։ Մի խոսքով` ամեն ինչ համընկավ։ Ես պետք է գայի Հայաստան, — շարունակում է Միլանդան, — ամուսինս գերմանացի է` շատ կրթված ու զգայուն մարդ։ Նա ինձ ասաց. «Մենք պետք է գնանք Հայաստան, որ դու գտնես քո արմատները»»։

Кремль, Красная площадь в Москве - Sputnik Արմենիա
«Հայաստան. գոյության լեգենդ» ցուցահանդեսը բացվեց Մոսկվայում

Դա տեղի ունեցավ 2004 թվականին։ Հայաստանը ծայրից ծայր անցան։ «Ուզում էի զգալ` ինչ է հայրենիքը։ Այցից հետո աշխատանքների մեծ ցիկլ սկսեցի։ Մեջս շատ բան փոխվեց, հայտնվեց սեփական ուժի, վստահության ու արմատների զգացողություն, ես թաքցնելու բան չունեի։ Ես իմ ազգի մշակույթի, հետևաբար, իմ ակունքները գտա։ Բայց ամեն ինչ սկսվեց օտար մարդուց, նա ինձ ուղղորդեց դեպի իմ արմատները, ոչ թե Հայաստանը կանչեց ինձ։ Հասկանու՞մ եք»։

Այս ճամփորդությունից հետո բոլոր պատկերասրահների աշխատակիցները, կենսագիրներն ու լրագրողները նկարչուհու խնդրանքով սկսեցին նշել նրա հայկական ծագումը։ Մինչ այդ դրա մասին ոչ մի հիշատակում չկար, ոչ մեկի մտքով անգամ չէր անցնում Միլանդային Հայաստանի հետ կապել։ Միաժամանակ նա հեռացավ հայկական համայնքից, որովհետև, նրա համոզմամբ, պետք է հայուհի լինել օտարների մեջ, հայտնի դառնալ համաշխարհային հասարակության համար հենց որպես հայ, չնայած իր բոլորովին ոչ հայկական անվանը։ «Երբ որևէ մեկը գնում է իմ նկարը, նրա համար միևնույն է` ես ինչ ազգի ներկայացուցիչ եմ, դա կարևոր է առաջին հերթին ինձ համար, այդ պատճառով պատկերասրահների աշխատակիցներն իմ խնդրանքով այդ փաստը գրավոր կերպով նշում են»։ Այնպես որ, դա համեմատաբար նոր գաղափար է։

Այցից հետո ծնվեց «Միլանդա դե Մոնտի մշակութային ճանապարհորդությունը» խորագրով ցուցահանդեսը։ Այդտեղ ներկայացվեցին ոչ միայն նկարչուհու նկարներն, այլև նրա ամուսնու` Պիետր դե Մոնտի` Հայաստանում արված հիանալի լուսանկարները։ Նկարները բաժանված էին երեք խմբի, դրանց կոչվում էին «Մտորումներ Սևանի մասին 1», «Մտորումներ Սևանի մասին 2», «Մտորումներ Սևանի մասին 3»։

Բոլորը բավականին շուտ վաճառվեցին, իսկ նկարներից մեկը նվիրվեց Հայաստանի ազգային պատկերասրահին, որտեղ 2006 թվականին տեղի ունեցավ Միլանդայի մեծ ցուցահանդեսը։ Այդ ժամանակից նրա Հայաստան այցելություններն ավելի հաճախակի դարձան։ Ստեղծագործական կյանքը եռում է, նկարչուհին ցավով խոստովանում է, որ սա միակողմանի փողոց է։

«Հայաստանը մինչ այժմ ինձ չի ընդունել։ Ես միայն մի բանի եմ սպասում` մշակույթի նախարարության պաշտոնական հրավերի, որ իմ հարազատ ազգին տամ այն, ինչ պետք է տամ։ Եթե չլինի իմ սեփական նախաձեռնությունը, ոչ ոք ինձ չի հրավիրի ու չի ճանաչի։ Բայց հարցը միայն ես չեմ։ Աշխարհում ապրում ու ստեղծագործում են հազարավոր ճանաչված, սիրված, տաղանդավոր հայեր, որոնք բացարձակապես հայտնի չեն Հայաստանում։ Ես հուսով եմ, որ մի գեղեցիկ օր մեր մշակույթի նախարարությունը կհիշի նրանց մասին»։

Իսկ մինչ այդ Միլանդան համագործակցում է Ժամանակակից արվեստի թանգարանի հետ, դարձել է Հայաստանի նկարիչների միության անդամ և երազում է, որ նրան ճանաչեն որպես հայ նկարչուհի։

Русская версия

Լրահոս
0