00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախում վիրավորված տղան ուզում էր իր դպրոցին «այլ ժամանակ» նվիրել

© Sputnik / David GalstyanРаненые в Мартуни во время четырехдневной апрельской войны в Карабахе Геворг и Вардан
Раненые в Мартуни во время четырехдневной апрельской войны в Карабахе Геворг и Вардан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Գրադ» հրթիռային համակարգից վիրավորված մարտունեցի երկու դպրոցականները ցանկանում են բժիշկ դառնալ և բուժել իրենց նման օգնության կարիք ունեցող մարդկանց։

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik, Դավիթ Գալստյան. Արցախում 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված մարտունեցի աշակերտ Վարդան Անդրեասյանն իր դպրոցին ժամացույց էր ուզում նվիրել։ «Գրադ» հրթիռային համակարգի հրթիռակոծության ժամանակ դպրոցի ժամացույցը կանգ էր առել։

Sputnik Արմենիայի թղթակիցները վերջին անգամ դպրոցականների հետ հանդիպել էին 2016 թվականի արցախյան քառօրյայի մարտական գործողությունների ժամանակ։ Տղաներն առաջիններից էին, որոնք տուժել էին ադրբեջանական ագրեսիայից։ Վիրավորվել էին և երկու օր էր՝ գտնվում էին Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության ներքո։

© Sputnik / David GalstyanԱրցախի քառօրյա պատերազմի ժամանակ վիրավորված Վարդանն ու Գևորգը
Раненые в Мартуни во время четырехдневной апрельской войны в Карабахе Вардан и Геворг - Sputnik Արմենիա
Արցախի քառօրյա պատերազմի ժամանակ վիրավորված Վարդանն ու Գևորգը

Այս անգամ արդեն մենք նրանց հանդիպեցինք Մարտունու հարազատ դպրոցում, որտեղ 12-ամյա Վաղարշակ Գրիգորյանի (վիրավոր Գևորգի եղբոր) կյանքը խլած ողբերգության մասին հիշեցնում են շենքի առջև տեղադրված խաչքարն ու ցայտաղբյուրը, ինչպես նաև շենքի ճակատային հատվածում թողնված բեկորների հետքերը։

Ապրիլին վիրավորվելուց հետո և մինչև ուսումնական տարվա ավարտը երեխաները դպրոց չէին հաճախում։ Վարդանը պատրաստվում էր սեպտեմբերի 1-ին և մայրիկին առաջարկեց նվեր տանել դպրոց։

«Մամ, ժամացույց բեր, մեր դպրոցի ժամացույցը, հավանաբար, կանգնել է։ Կկախենք այն պատից, որ զանգն այդ ժամացույցով տան ու մեզ դպրոց կանչեն»,- Sputnik Արմենիային է պատմում Վարդանի մայրը` Անուշիկ Անդրեասյանը։

© Sputnik / David Galstyan Վարդանի մայրը` Անուշիկ Անդրեասյանը
Мать Вардана Анушик Андреасян - Sputnik Արմենիա
Վարդանի մայրը` Անուշիկ Անդրեասյանը

Նրա խոսքով` վնասվածք ստանալուց հետո ծնողներն ուզում էին նրան տնային ուսուցման տալ, սակայն Վարդանը կտրականապես հրաժարվեց։ Ասաց, որ պետք է հաղթահարի ամեն բան, դժվար կլինի, բայց հաճախելու է դպրոց։ Այդպես էլ եղավ. թեև այսօր նա հենակներով է քայլում, բայց դպրոց ինքնուրույն է հաճախում։ Իհարկե, պարբերաբար հետազոտություններ է անցնում։

Վարդանի հայրը զինվորական է, և, երբեմն, օբյեկտիվ պատճառներով ներկա չի լինում որդու ծննդյան տոներին։ Այդպես եղավ նաև վերջին անգամ։ Առաջ տղան սրտնեղում էր, սակայն այսօր նրա վերաբերմունքը փոխվել է։

«Մամ, հիմա ես հասկանում եմ, թե ինչու հայրիկը ներկա չէր լինում ծննդյանս օրերին։ Մինչ այդ ես սրտնեղում էի, իսկ հիմա` հասկանում եմ»,- պատմում է տղայի մայրը։

Այդ մասին իմանալով` հարևաններից մեկը զանգահարել էր զորամաս և խնդրել, որ գոնե այս անգամ հորը տուն թողնեն ծառայությունից։

Ինքը` Վարդանը, խոստովանում է, որ բուժումը բարդ չի ընթացել։ Ամենաբարդը մշտապես պառկած լինելն էր։ Նա ժամանակ էր անցկացնում պլանշետով շախմատ խաղալով։

Վարդանը գրեթե ամբողջությամբ կազդուրվել է և արդեն հեծանիվ էր քշում, սակայն նրա բախտը կրկին չբերեց. «երկաթե ձիուց ընկնելով», նա կրկին կոտրեց ոտքը։ Այժմ նա նորից հենակներով է քայլում, սակայն լավ տրամադրվածություն ունի։

Талыш после обстрелов - Sputnik Արմենիա
Ղարաբաղ. պատերազմի ճամփաներով (մաս II)

Ապագայում մտադիր է վիրաբույժ դառնալ։ Նրան այս որոշում կայացնելու հարցում օգնեց վնասվածքը, հենց հիվանդանոցում նա վերջնականապես որոշեց։

— Նախկինում ևս ուզում էի, բայց չգիտեի, թե ինչ բժիշկ դառնալ, — ասաց Վարդանը։
— Իսկ ինչու հենց վիրաբու՞յժ, — հարցնում ենք մենք։

— Որպեսզի բոլորի ոտքերն ու ձեռքերը բուժեմ։

Ինչպես պարզվեց, վիրաբույժ է ցանկանում դառնալ նաև արցախյան քառօրյայում վիրավորված մյուս տղան` Գևորգը։ Դպրոցական առարկաներից նախընտրում է աշխարհագրությունը, սակայն հավատարիմ է մնում բժիշկ դառնալու իր որոշմանը։

«Մարդկանց բուժելու համար», — ասում է Գևորգը։

Նա գրեթե առողջ է։ Իր եղբոր` Վաղարշակի, հետ տեղի ունեցած Մարտունու ողբերգական դեպքից հետո ընտանիքը տեղափոխվեց Շուշի։

Sputnik Արմենիային երեխաների առողջական վիճակի մասին մանրամասներ պատմեց Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցի տնօրեն Մեսրոպ Մարգարյանը։ Նրա խոսքով` երեխաների մոտ վերականգնման գործընթացը նորմալ է ընթանում, հետագայում որևէ առողջական խնդիր նրանք չեն ունենա։

© Sputnik / David GalstyanԲժիշկ Մեսրոպ Մարգարյանը
Врач Месроп Маргарян - Sputnik Արմենիա
Բժիշկ Մեսրոպ Մարգարյանը

Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցի տնօրեն Մեսրոպ Մարգարյանը

«Գևորգը լավ վիճակում է, նա մշտապես մեր հսկողության ներքո է։ Նոյեմբերին Վարդանին կրկին վիրահատեցին։ Նախկինում տեղադրված ներքին ֆիքսման սարքը հանել են, ոսկորն ամբողջությամբ աճեց։ Հունվարին նա արդեն առանց հենակների էր տեղաշարժվում, հեծանիվ քշում։ Սակայն, ցավոք, ընկավ հեծանվից և կոտրեց ոտքը նույն տեղից, կրկին վիրահատվեց և դուրս գրվեց»,- պատմեց Մարգարյանը։

Բարեբախտաբար, վիրաբուժական միջամտության անհրաժեշտություն այլևս չկա։ Վարդանը պարզապես գտնվելու է բժիշկների մշտական հսկողության ներքո։

Русская версия

Լրահոս
0