00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղարաբաղ. պատերազմի ճամփաներով (մաս II)

© Sputnik / Asatur YesayantsТалыш после обстрелов
Талыш после обстрелов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի թղթակից Դավիթ Գալստյանն ապրիլի սկզբին եղել է Արցախի ամենաթեժ կետերում ու ներկայացրել իր տպավորությունները

«Սմերչը» գերեզմանատանը

Հաջորդ օրն իմացանք, որ Ադրբեջանը «Սմերչ» ռեակտիվ համակարգ է ուղղել Արցախի ուղղությամբ։ Դ-20 և Դ-30 օգտագործել էին, «Գրադ» էլ, իսկ դա առաջին «Սմերչն» էր։ Երթուղին որոշված էր. մեկնեցինք հարավ` գնդակոծությունից տուժած շրջաններ։

Ճանապարհին իմացանք, որ երկկողմանի հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Լավ նորություն էր։

Гадрут. Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Ղարաբաղ. պատերազմի ճամփաներով (մաս I)

Ամեն ինչից անկախ՝ ճանապարհի եզրի ծառերը ծաղկել էին, մարգագետինները՝ կանաչել։ Արցախի բնության մասին լսածս, փաստորեն, հեքիաթ չէր:

Ճանապարհին հանդիպած գյուղացուն հարցրինք, թե ինչ է մտածում հրադադարի մասին։ Պատասխանը զարմացրեց ինձ. «Ուրախանալու բան չկա»: Հարցրի՝ ինչու՞։ «Որովհետև պատերազմն ամեն օր կարող է վերսկսվել»։ Մեր զրուցակցի խոսքով` հրադադարը տեղին կլինի միայն այն դեպքում, երբ Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։

Մտածեցի՝ այս մարդը հաստատ ոչ մի բարեկամ չունի սահմանին: Ավելի ուշ իմացա, որ նրա երկու որդին էլ առաջնագծում են, իսկ եղբայրը մահացել է դեռ առաջին պատերազմի ժամանակ։ Հարգանքս կրկնապատկվեց: Նա հասկանում էր իր ցանկության գինը, բայց չէր պարծենում հայրենասիրությամբ։ Արցախցու համար բնական բան է, որ իր զավակը կռիվ է տալիս հայրենիքի անկախության համար:

Հասանք Հադրութ։ Շրջկենտրոնի ղեկավարն ասաց, որ առավոտյան քաղաքի վրայով անօդաչու թռչող սարք է անցել, նկարել է դպրոցն ու հեռացել: Այդ պատճառով էլ դպրոցը դատարկ էր։ Բայց ընդհանուր խուճապ չկար:

Մի զինվորական մեզ ուղեկցեց դեպի գնդակոծության վայր։ Սպան գրեթե չէր խոսում, իսկ հատուկենտ ասածների տակ էլ հումոր էր թաքնված։ Մեզ հետ մի ուրիշ մեքենա էլ կար` ռուս և ամերիկացի լրագրողներով։ Մեր գործընկերների բախտը մեքենայի հարցում չէր բերել. քսվում էր քարքարոտ գետնին ու ձգձգում լեռնային ճանապարհներով անցնող մեր ճանապարհը։

Վերջապես տեղ հասանք, գտանք «Սմերչի» բեկորները։ Այդտեղից անզեն աչքով երևում էր Իրանի տարածքը, Արաքսից այն կողմ գտնվող քաղաքներն ու գյուղերը:

© Sputnik / Asatur YesayantsՀադրութ
Гадрут. Нагорный Карабах. Следы, оставленные снарядами системы Смерч - Sputnik Արմենիա
Հադրութ

Տարածքը զննեցինք ու հարց ծագեց՝ ինչու՞ են հենց այստեղ կրակել, չէ՞ որ ո՛չ զորամաս կա, ո՛չ էլ բնակավայր։ Զինվորականները ենթադրեցին, որ հակառակորդն, ամենայն հավանականությամբ, վրիպել է։

Մեզ դիմավորած մարդկանցից մեկը տեսել էր, թե ինչպես է արկն ընկնում:

«Անուշավան, դու տեսել ես, ցույց տուր լրագրողներին, թե որտեղ է ընկել»,- ասաց սպան։

Անուշավանի հետ բարձրացանք բլուր։ Հասանք գերեզմանոց, որտեղ շիրմաքարերի վրա որևէ հայկական անուն չկար։

Անուշավանը բացատրեց, որ դա խորհրդային ժամանակների ադրբեջանական գերեզմանոց է։ Եվ որպես չարագույժ խորհրդանիշ` շիրմաքարերի մեջ արկի մի բեկոր էր ցցված…

«Մեզ են խփել, բայց իրենց է դիպել»,- քմծիծաղ տվեց զինվորականը։

Հետդարձի ճանապարհին արտասահմանցի լրագրողների վարորդը շփոթեց ճանապարհը և Հադրութ մեկնեց վտանգավոր ճանապարհով, որը գիշերը գնդակոծության էր ենթարկվել։ Մենք հետևեցինք նրանց` հասկանալով, որ ռիսկի ենք դիմում։

Ճանապարհը քարուքանդ էր, բայց մենք մեծ արագությամբ էինք սլանում։ Ինչ-որ պահի թռչող սարքի ձայն լսվեց։ Դրոնը շատ մոտ էր…

© Sputnik / Asatur YesayantsԱդրբեջանական գերեզմանոց
Азербайджанское кладбище в Гадруте. - Sputnik Արմենիա
Ադրբեջանական գերեզմանոց

Թալիշի ուրվականները

Վերջին օրերին թեժ մարտեր էին ընթացել Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում։ Բնակիչները տարհանվել էին, իսկ բնակավայրը` ձեռքից ձեռք անցել։ Երեք գյուղացու գազանաբար սպանել էին հենց տան մեջ…

Հրադադարի շնորհիվ ապրիլի 5-ին Թալիշ այցելելու հնարավորություն ունեցանք։

Կրկին անցանք Մարտակերտով։ Մարդիկ արդեն դուրս էին եկել ապաստարաններից։ Մեզ զգուշացրին, որ Թալիշում իրավիճակը նույնքան հանգիստ չէ։

Ադրբեջանական դիրքերից գնդակոծվող խորդուբորդ ճանապարհը հնարավորինս արագ անցանք։ Գյուղի ծայրամասում հստակ լսվում էին հրազենի և գնդացիրների կրակոցների ձայները։ Գյուղը ճակատից պահում էր լեռնալանջը։

Գյուղի մուտքի մոտ սահմռկեցուցիչ տեսարան էր՝ կովերի լեշեր, ոչխարների գնդակոծված հոտ` ադրբեջանական հրետանու երևելի ձեռքբերումը։ Գյուղացիներից մեկը լեշերն էր հավաքում։

Իսկ սատկած կենդանիների արանքում մի գառնուկ վազվզում էր։ Գյուղացին ասաց, որ գնդակոծությունների գիշերն է ծնվել:

© Sputnik / Asatur YesayantsԹալիշը գնդակոծությունից հետո
Талыш после обстрелов - Sputnik Արմենիա
Թալիշը գնդակոծությունից հետո

Ամայի գյուղի վերջում զինվորականներ կային, բնակիչներ գրեթե չէին մնացել։ Տները դատարկ էին։ Փողոցներում ընտանի կենդանիներ էին թափառում։

Գնդակոծությունների հետքերն ամենուր էին` ավերված տներ, կոտրված ծառեր, վնասված մեքենաներ…

ՂԱՐԱԲԱՂՑԻՆ ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ Է` ԼՈԽ ԼԱՎ Ա - Sputnik Արմենիա
Ղարաբաղցին վստահեցնում է` «լոխ լավ ա»

Դիմացներս մի մարդ դուրս եկավ: Առույգ պապիկ էր: Ներկայացավ` Վասյա Խաչատրյան։ Չէիր ասի, որ 62 տարեկան է։ Վասյան եկել էր ստուգելու, թե ինչ վիճակում է իր տունը։ Ասաց, որ տների 70 տոկոսը վնասված է, նրա տունն էլ էր գնդակոծվել։

Վասյան հիշեց, թե ինչպես է չորս ժամ տևած հրետակոծությունից հետո ընտանիքի հետ լքել գյուղը։ Թաքնվել է նկուղում, ինչպես բոլորը:

Գնդակոծվել էր նաև մանկապարտեզը։ Պատերը քանդված էին։ Ներսում՝ փոքրիկ մահճակալներ, մանկական կոշիկ` սենյակի կենտրոնում, կոտրված ապակիներ։ Պատերից կախված լուսավոր և ուրախ մանկական նկարներ։

Մանկապարտեզի կողքին` ամբողջովին ավերված հանդիսությունների սրահ։ Վասյան ասաց, որ շենքը բոլորովին նոր էր։ Հիմա միայն փլատակներն են մնացել։ Շենքի մոտ գնդակներով ծակծկված ավտոմեքենաներ էին կանգնած։

Մարդիկ հապճեպ լքել էին իրենց տները։ Թվում էր, թե ուրվականների գյուղում ես հայտնվել, որտեղից մարդիկ անհետացել են մի ակնթարթում։ Մեքենայի ձայն լսվեց: Մեզ մոտեցած տաքսու միջից մի կին դուրս եկավ արտասվելով: Զինան գյուղը վերջինը լքած բնակիչներից մեկն էր:

ԱԿԱՆԱՏԵՍԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԹԱԼԻՇԻ ԴԵՊՔԵՐԻ ՄԱՍԻՆ - Sputnik Արմենիա
Այս կինն ամենավերջինն է լքել ավերված Թալիշը

Նա մի քանի օր շարունակ մոր ու հարևանուհու հետ մնացել էր գնդակոծությունների տակ։ Զինայի որդին առաջնագծում է, ու նրանից ոչ մի լուր չկար։

Երեկոն իջավ: Պիտի Ստեփանակերտ վերադառնայինք, որպեսզի հակառակորդի թիրախ չդառնայինք։

Ինչ-որ տեղ հեռվում լսվում էր կրակահերթի ձայնը…

 

 

 

Լրահոս
0