00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Точка в русско-турецкой войне: Кючук - Кайнарджийский мир
15:04
24 ր
Исторический ликбез
Кючук-Кайнарджийский мир: когда Крым стал ближе к России
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերիին միավորած եռյակը

Բաժանորդագրվել
Ավելի քան մեկ շաբաթ է` երևանցիներն իրենց օրը սկսում են Երևանում ծնված հնգյակի առողջության մասին լուրեր կարդալով։ Ցավոք, նրանցից երեքն են ողջ մնացել։ Թող որ բժիշկներն ու մեր աղոթքները օգնեն, որ գոնե այս եռյակը ողջ մնա։

Վերջին ժամանակաշրջանում տեղի ունեցած ոչ մի իրադարձություն (Ուկրաինա, ֆուտբոլ, Սիրիա, ընտրություններ) այսքան հետաքրքրություն (ավելի ճիշտ` կարեկցանք) չի առաջացրել, որքան այս փոքրիկների լույս աշխարհ գալը։ Թվում էր` ամեն ինչ ավելի լուսավոր, մաքուր ու ջերմ է դարձել։ Այո, գարուն է, բայց մի՞թե անցած տարի գարուն չկար։ Կյանքը նոր երանգներ ստացավ, և մենք, կարծես, դրա կարիքն ունեինք։ Որքա՞ն կարելի է խոսել հղփացած հարուստների ու արտագաղթող աղքատների մասին։ Եվ ահա… հանկարծ մենք հինգ հոգով ավելացանք։ Միանգամից։ Ցավոք, երկուսն արդեն չկան։

Новорожденный ребенок - Sputnik Արմենիա
Հնգյակ երեխաներից ևս մեկը մահացել է

Զարմանալի է`Գինեսի ռեկորդների գիրքը տվյալ դեպքում չհիշեցին, ու լավ էլ արեցին. Գինեսը զվարճանքի համար է, իսկ Կարապետյանների երեխաները` ընդհանուր ուրախության և, հուսանք, երջանիկ կյանքի։

Քաղաքական նախապատվությունները խաղից դուրս մնացին, մարդիկ մի պահ մոռացան Սահմանադրական դատարանի կռիվներն ու դադարեցրին խոսակցություններն այն մասին, թե ինչով են այժմյան կառավարության տնտեսական բարեփոխումներն ավելի լավը (ավելի վատ) նախկինից։ Այսօր ամենակարևորը ողջ մնացած երեք փոքրիկներին փրկելն է։

Նրանց շատերն են օգնում. կաթողիկոսը չորս սենյականոց բնակարան է նվիրել, կառավարությունը երկուսուկես միլիոն դրամ է տրամադրել, և սա միայն սկիզբն է։ Շարունակություն էլ կլինի։

Փրկում են բոլորը` առողջապահության նախարարից և առաջին տիկնոջից սկսած մինչև բժշկական կենտրոնի հերթապահ մանկաբարձուհի։ Հաճա՞խ ենք մենք այսպիսի բան տեսել։ Ինչո՞ւ հանկարծ…

Հոգնել ենք կռվելուց, իրար վրա հարձակվելուց, ուրիշների գրպանները փորփրելուց։ Սկսել ենք հասկանալ, որ սեփական անձի հանդեպ սերը կառուցողական չէ, մենք կարող ենք իսկապես լավ բան անել ուրիշի համար։ Իսկ այստեղ միանգամից երեքն են…

Ընտանիքն, իհարկե, բոլորին շնորհակալ կլինի, բայց մենք էլ պետք է շնորհակալ լինենք Կարապետյան ազգանունը կրող ընտանիքին։ Պետք է շնորհակալ լինենք, որ նրանց փոքրիկների շնորհիվ կարողացանք մեզ մի մեծ համախմբված հայկական ընտանիք զգալ, որտեղ և՛ դժբախտություն է ընդհանուր, և՛ երջանկությունը։

Լավագույնի ակնկալիքով` սպասում ենք բարի լուրերի։

Русская версия

Լրահոս
0