00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:29
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:56
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նյու Յորքի քաղաքապետը կպարգևատրի Հայոց ցեղասպանության մասին լավագույն պատմվածքի հեղինակին

© washingtonpostНью-Йорк
Нью-Йорк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ–ի դպրոցականներն ու ուսանողները 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին շարադրություն կգրեն։ Մրցույթի նախաձեռնողը Կոլումբիայի համալսարանի դոկտոր Անի Քալայջյանի «Իմաստալից աշխարհ» կազմակերպությունն է։ Այդ հարցում նրան աջակցում է Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Կոլումբիայի համալսարանի դոկտոր Անի Քալայջյանի բոլոր նախագծերն ուղղված են Հայոց ցեղասպանության մասին ճշմարտության իրազեկմանը, որ աշխարհի հանրությունը ճանաչի համաշխարհային պատմության ամոթալի էջերը։

Актер Оскар Айзек. Фильм Обещание - Sputnik Արմենիա
«Խոստում». Հոլիվուդը Հայոց ցեղասպանության մասին

«Հազարավոր աշակերտներ և ուսանողներ մեր հայտարարված մրցույթի շրջանակներում կգրեն 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին։ Հաղթողը դրամական պարգև կստանա։ Դա կնպաստի Ամերիկայի քաղաքացիների շրջանում Հայոց ցեղասպանության մասին իրազեկման բարձրացմանը», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Քալայջյանը։

«Իմաստալից աշխարհ» կազմակերպության նախաձեռնած ամենամյա մրցույթն անցկացվում է 22-րդ անգամ։ Այս տարի այն ավելի լայնամասշտաբ կլինի և կանցկացվի Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոյի աջակցությամբ։

ԱՄՆ-ի բնակչությունը լավ տեղեկացված չէ 1915 թվականի իրադարձությունների մասին` հարյուր ուսանողներից միայն մեկը գիտի Հայոց ցեղասպանության մասին։

Քալայջյանի համար` սա անձնական պատմություն է։ Նրա նախնիները հրաշքով են փրկվել զանգվածային կոտորածից։ Նրանք երկար ճանապարհ են անցել Դեր Զոր անապատով` հասնելով Հալեպ։

Անին 16 տարեկան էր, երբ ծնողները տեղափոխվեցին Նյու Յորք։ Այսօր նա Կոլումբիայի համալսարանի դոկտոր է։

«Իմ ոչ մի դասախոսություն չի անցնում առանց հայկական հարցի քննարկման։ Համալսարանում ես հանդուրժողականության դաս եմ տալիս», — ասաց Քալայջյանը։

Гаро Пайлан - Sputnik Արմենիա
Փայլանը` հրատարակչատան վրա հարձակման և ցեղասպանության մասին գրքերի առգրավման մասին

Հանդուրժողականության մասին դասախոսություններով և ցեղասպանություն վերապրած ժողովուրդներին հոգեբանական աջակցություն տրամադրելու նպատակով Անին եղել է աշխարհի 45 երկրներում, այդ թվում` Ռուանդայում, Կամբոջայում, Սիերա Լեոնեում։ Պարբերաբար նա նաև Հայաստան է գալիս։

Քալայջյանը կարծում է, որ շատ կարևոր է զարգացնել ինքնատիրապետումը և ազատվել ատելության զգացումից։ Նրա ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ատելությունը մնում է գենետիկ հիշողության մեջ և փոխանցվում սերնդե սերունդ։ Հաջորդ փուլը` էմպատիայի շրջանն է։

«Մեր գիտաժողովներին, ֆորումներին ժամանում են հյուրեր նաև Թուրքիայից։ Հաճախ նրանք մոտենում են մեզ, գրկում և ասում, որ ամաչում են իրենց նախնիների գործողությունների համար։ Սակայն Թուրքիայի կառավարությունը թույլ չի տալիս նրանց բարձրաձայնել այդ մասին», — ասաց Քալայջյանը։

1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։

Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Ռուսաստանը, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։ ԱՄՆ 50 նահանգներից 45-ը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

Русская версия

Լրահոս
0