00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրացի ռեժիսոր. հայկական սերիալները մարդկանց տարան թատրոն

© Sputnik / Aram NersesyanЛевон Узунян в гостях у радио Sputnik Армения
Левон Узунян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թատերական մի շարք ներկայացումների հեղինակ, Սերգեյ Փարաջանովի հավատարիմ ընկեր, վրացահայ հայտնի ռեժիսոր Լևոն Ուզունյանը Երևանում է: Ռեժիսորն «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնում կներկայացնի «Ես եմ Նիկոլայ Գումիլյովը» մոնոներկայացումը:

Ուզունյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում խոսել է իր ստեղծագործական ուղու և Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնի գործունեության մասին, պատմել է, թե Սերգեյ Փարաջանովն ինչպես է փոխել նրա կյանքը: Զրուցել է Լաուրա Սարգսյանը:

- Ինչպե՞ս հայտնվեցիք «Գրուզիա-ֆիլմ» կինոստուդիայում:

— Երբ առաջին անգամ մտա «Գրուզիա-ֆիլմ», զգացի այն, ինչ զգում է փոքրիկ երեխան, երբ առաջին անգամ տոնածառ է տեսնում: 10-11 տարեկան էի, հայտնվեցի մի մեծ հարթակում, որտեղ ձիեր կային, իրական կենդանաբանական այգի՝ արջերով, կարապներով: Ասես Ալիսան լինեի՝ հրաշքների աշխարհում: Մեծանալուց հետո միայն կարողացա զսպել զգացմունքներս և ավելի սթափ գնահատել իրողությունը:

Выставка Владимира Плотникова в Ереване - Sputnik Արմենիա
Փարաջանովը` պետերբուրգյան լուսանկարչի օբյեկտիվում

- Այդ զգացողություննե՞րը որոշիչ դեր խաղացին ձեր մասնագիտության ընտրության հարցում:

— Գործունեության այս ուղղությունն ընտրելու հիմնական պատճառը կինեմատոգաֆում լինելու անհագուրդ ցանկությունս էր: Ապագա մասնագիտության ընտրության հարցում մեծ դեր խաղաց իմ կուռքը՝ Չարլի Չապլինը: Այն, ինչ անում էր նա, անգերազանցելի հրաշք եմ համարում: Ինձ համար կարևորը կինո կերտելն էր: Իմ բախտը բերեց, քանի որ այն ժամանակ «Գրուզիա-ֆիլմ» կինոստուդիայում գլուխգործոցներ էին ստեղծում: Ես ընկղմվեցի այդ միջավայրի մեջ, որտեղից հետդարձի ճանապարհ այլևս չկար: Ավելի ուշ, ցավոք կամ բարեբախտաբար, Խորհրդային Միությունը փլուզվեց, և կինոն այլ ուղղություն բռնեց: Այն ժամանակվա կինոն այժմ չկա: Դրանում ինչ-որ ձգող բան կար: Ֆելինիի «Ութուկեսի» հերոսը մի արտահայտություն ունի. «Ես որոնում եմ ճշմարտությունը, որը գոյություն չունի, բայց որն ուզում եմ»: Այն ժամանակ իսկապես կինոգլուխգործոցներ էին ստեղծվում, մենք փնտրում էինք ճշմարտությունը, որը չկար: Կային արգելքներ, խոչընդոտներ, սակայն մենք փնտրում էինք և ուզում էինք իմանալ ճշմարտությունը, արդյունքում ինչ-որ բան գտնում էինք: Այսօր շատ բան է փոխվել: Այն ժամանակ «Գրուզիա-ֆիլմում» աստղերի ու վա
րպետների տարանջատում չկար: Բոլորը հասանելի էին:

- Կինոյի նոր դարաշրջանը ցածրորակ արտադրանք ծնեց: Ինչպե՞ս է պետք պայքարել դրա դեմ:

— Ամեն ինչում պետք է դրական կողմեր փնտրել: Օրեր առաջ զրուցում էի գործընկերոջս հետ, և մենք անդրադարձանք բոլորի համար ցավոտ թեմային` հայկական սերիալներին, որոնք ինչ-որ մարդկանց դուր են գալիս, մյուսներին էլ՝ զայրացնում: Սակայն տեսեք, թե ինչ պարադոքսալ բան տեղի ունեցավ. հայկական սերիալները լցրեցին թատրոնների դահլիճները: Այսօր Հայաստանի թատրոններում ներկայացումից առաջ հնարավոր չէ տոմս գտնել: Դա պարզ բացատրություն ունի՝ թատրոնի դերասանները խաղում են հայկական սերիալներում: Հանդիսատեսը, որը դիտում է այդ սերիալները, կարևոր չէ՝ վատն են դրանք, թե լավը, գնում է թատրոն, որպեսզի տեսնի սերիալում խաղացող այն դերասանին, որի մասին մինչ այդ ընդհանրապես չէր էլ լսել, իսկ հիմա կուռք է դարձել:

- Ի՞նչ տվեց Ձեզ Սերգեյ Փարաջանովի հետ ծանոթությունը:

Константин Орбелян - Sputnik Արմենիա
Օրբելյան. հայկական օպերային թատրոնը կդառնա լավագույնը տարածաշրջանում

— Նրա հետ ծանոթանալուց հետո կյանքս երկու մասի բաժանվեց՝ մինչև հանդիպումը և հանդիպումից հետո: Նրան ճանաչելուց առաջ ես անընդհատ առաջ էի նետվում, գիտեի, որ կարող եմ: Իսկ նրա հետ ծանոթանալուց հետո սկսեցի վերաիմաստավորել ունեցածս: Նա ինձ սովորեցրեց ամենակարևորը` անկեղծ լինել ինքս ինձ հետ, երբեք չընկնել րոպեական շահի հետևից, հապճեպ քայլեր չանել, քանի որ դա հետագայում կենսակերպ է դառնում: Միշտ ամեն ինչ անել այնպես, կարծես վերջին անգամ ես անում:

Մի օր ես նրան ցույց տվեցի կուրսային աշխատանքս: Մենք եկանք դահլիճ, միացրինք կարճամետրաժ ֆիլմը: Ավարտից հետո երկար դադար տիրեց: Ես փորձեցի ցրել լռությունն ու սկսեցի խոսել` որևէ պատասխան ակնկալելով Փարաջանովից: Նա շուռումուռ եկավ, ներքև նայեց և հարցրեց՝ ի՞նչ համարի կոշիկ ես հագնում: Ես պատասխանեցի` 40: «Իսկ ինչո՞ւ ես 35 համարը հագել»,- հարցրեց նա: Ես չհասկացա՝ ինչ է ասում, փորձեցի առարկել, նայեցի կոշիկներիս: Բայց վարպետը պատասխանեց՝ ոչ թե կոշիկներիդ նայիր, այլ՝ էկրանին. քոնը 40-րդ չափն է: Հետո ոտքի ելավ ու դուրս գնաց: Սա նրա գնահատականն էր իմ ֆիլմին: Նա ասաց, որ ես ավելի մեծ հնարավորություններ ունեմ և չպետք է ինձ սահմանափակեմ: Այսօր ամեն ինչ այլ կերպ է. գալիս և ասում են, որ 35 համարի կինո է պետք:

Այդ առումով ինձ փրկեց Արմեն Բայանդուրյանը` Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը, որը ժամանակին ինձ աշխատանք առաջարկեց թատրոնում: Այդ օրվանից ի վեր արդեն 25 տարի է՝ ես ծառայում եմ Թբիլիսիի հայկական թատրոնին:

- Ի՞նչն է վրացի հանդիսատեսին խանգարում, որ նա հայկական թատրոն հաճախի:

— Հայաստանի սահմաններից դուրս գտնվող միակ հայկական պետական թատրոնն այսօր դժվար ժամանակաշրջան է ապրում: Շենքը գրեթե վթարային վիճակում է և ամեն պահի կարող է փլվել: Այդ պատճառով մենք այլ բեմերում ենք ներկայացումներ բեմադրում ու փորձեր անում: Վրացի հանդիսատեսը մեր ներկայացումներին չի գալիս հիմնականում լեզվական խոչընդոտի պատճառով: Թատրոնում համաժամանակյա թարգմանություն էր արվում միայն հայերենից ռուսերեն: Վերանորոգումից հետո մենք կլուծենք նաև այդ հարցը:

- Ձեր հայ լինելը չի խանգարո՞ւմ Վրաստանում ստեղծագործելու համար:

— Ստեղծագործելը դժվար է: Չեմ կարծում, որ Հայաստանում ապրող հայի համար ավելի հեշտ է, քան քան Վրաստանում ապրող հայի համար: Իմ գործունեության ընթացքում եղել են նաև դեպքեր, երբ նախապատվությունը տվել են հային, որպեսզի հետո հայերը խտրականության մասին չխոսեն:

Русская версия

Լրահոս
0