00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օրբելյան. հայկական օպերային թատրոնը կդառնա լավագույնը տարածաշրջանում

© Sputnik / Karen Yepremyan Константин Орбелян
Константин Орбелян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը վերջին շրջանում վերածնունդ է ապրում։ Նոր գեղարվեստական ղեկավար, աշխարհահռչակ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը խոստանում է նոր անուններ բացահայտել և նոր ներկայացումներ բեմադրել։

Կոնստանտին Օրբելյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմել է իր նշանակման և այն մասին, թե ինչպիսին է տեսնում օպերային թատրոնի ապագան։ Զրուցել է Լաուրա Սարգսյանը։

- Ինչպե՞ս համաձայնեցիք դառնալ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար։

— Առաջարկը ստացա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանից, նա ինձ խնդրեց բարձրացնել օպերային արվեստի մակարդակը Հայաստանում։ Եթե ինձ չհրավիրեին, հնարավոր է` ես չգայի։ 2016թ-ի մարտին ինձ առաջարկեցին դառնալ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարը մեր մեծ երգիչ Գեղամ Գրիգորյանի մահից հետո (օպերային երգիչ` խմբ.)։ Ես համաձայնեցի և ասացի, որ ինձանից կախված ամեն ինչ կանեմ։ Եթե ինձ նման առաջադրանք են տվել, եթե խնդրել է պետության ղեկավարը, հետևաբար ես պետք է անեմ դա։ Ես ամեն ինչ կանեմ` վստահությունն արդարացնելու համար։

Пресс-конференция Анны Нетребко и Дмитрия Хворостовского - Sputnik Արմենիա
Կոնստանտին Օրբելյանը Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել

- Ինչպե՞ս Ձեզ դիմավորեց օպերայի և բալետի թատերախումբը։

— Ջերմ և բարյացակամ։ Շատերը չգիտեին ինձ, շատերն ինձ հետ վաղուց էին աշխատում։ Մոսկվայում ես միշտ փորձել եմ համերգների հրավիրել իմ ընկերներին` հիանալի հայ երաժիշտներին։ Միայն Արաքս Դավթյանի հետ (օպերային երգչուհի` խմբ.) մենք շուրջ 250 համերգ ենք տվել ամբողջ աշխարհում, բազմաթիվ անգամ հանդես եկել մեր հիանալի թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանի հետ։ Ես երկար տարիներ աշխատել եմ ջութակահար Ռուբեն Ահարոնյանի, տենոր Լիպարիտ Ավետիսյանի հետ։

Այսօր ես գալա համերգներ եմ կազմակերպում մեր օպերայում` թատրոնի կազմի հետ ծանոթանալու, նրանց ավելի լավ ճանաչելու համար։

- Ձեր օրոք ի՞նչն է փոխվել թատրոնում։

— Հիմա ես աստիճանաբար փորձում եմ հասկանալ թատրոնի դրական և բացասական կողմերը, աշխատանքի ժամանակացույցը, պարզել, թե թատրոնն ինչպես է աշխատել իմ գալուց առաջ։ Ես ծանոթանում եմ երգիչների հետ թատրոնի միջանցքներում, ունկնդրումների և ներկայացումների ժամանակ։ Ժամանակ է պետք, որպեսզի կարողանամ վերջնական կարծիք ձևավորել ս այս կամ այն երգչի մասին, հասկանամ, թե ինչպիսի ներկայացումներ կարող ենք բեմադրել մեր թատրոնում ունեցած ձայների հիման վրա։ Ես կարող եմ ինչ-որ օպերա բեմադրել, բայց պարզվի, որ մեզ մոտ համապատասխան ձայներ չկան։ Մարդիկ պետք է մշտապես զբաղված լինեն, որպեսզի նորմալ աշխատեն, ձայնի հետ կապված խնդիրներ չունենան։

© Sputnik / Karen Yepremyan Կոնստանտին Օրբելյան
Կոնստանտին Օրբելյան - Sputnik Արմենիա
1/3
Կոնստանտին Օրբելյան
© Sputnik / Karen Yepremyan Կոնստանտին Օրբելյան
Կոնստանտին Օրբելյան - Sputnik Արմենիա
2/3
Կոնստանտին Օրբելյան
© Sputnik / Karen Yepremyan Կոնստանտին Օրբելյան
Կոնստանտին Օրբելյան - Sputnik Արմենիա
3/3
Կոնստանտին Օրբելյան
1/3
Կոնստանտին Օրբելյան
2/3
Կոնստանտին Օրբելյան
3/3
Կոնստանտին Օրբելյան

- Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում օպերային թատրոնում։

— Ես համագործակցում եմ աշխարհի տարբեր օպերային թատրոնների հետ և ցանկանում եմ մի քանի ներկայացում բերել։ Պայմանավորվածություն կա Լիտվայի օպերայի և բալետի թատրոնի հետ, նրանք մեզ մոտ կբեմադրեն երեք ներկայացում երկու-երեք տարով` Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգինը», Ռիխարդ Վագների «Լոենգրինը», Ջուզեպե Վերդիի «Էրնաին»։ Մենք պատրաստվում ենք Տորե դել Լագոյում մասնակցել Պուչինիի փառատոնին։

Ապրիլի 4-ին և 6-ին պատրաստում եմ Ջուզեպե Վերդիի «Ռեքվիեմը»։ Այս հարցում ինձ օգնում է ընկերս` իտալացի բեմադրիչ Պաոլո Միչիկեն։ Այդ ամենը կներկայացվի Սիքստինյան մատուռի որմնանկարների և նկարների պրոյեկցիաներով։ Նախատեսում եմ բեմադրել նաև «Կախարդական սրինգը», «Սևիլյան սափրիչը», «Սիրո ըմպելիք» օպերաները։

- Ինչ-որ բան նախատեսվո՞ւմ է երեխաների համար։

Միխայիլ Շվիդկոյը Կոմիտասի թանգարան–ինստիտուտ է այցելել - Sputnik Արմենիա
Շվիդկոյ. «Կոմիտաս առաջին անգամ լսել եմ Թբիլիսիում»

— Իհարկե, մենք ծրագրում ենք ստեղծել մանկական ներկայացումներ, որոնք բեմադրվել են 25-30 տարի առաջ, իսկ այսօր, չգիտես ինչու, դրանք չկան։ Մենք ուզում ենք հետաքրքիր բաներ բեմադրել, որպեսզի յուրաքանչյուրի համար թատրոն գալը տոն դառնա։ Խոստանում եմ` այնպես կանենք, որ երիտասարդները սիրով այցելեն օպերային թատրոն։ Ես բաց եմ բանավեճերի համար, այդ նպատակով հրավիրել եմ Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան պետական երաժշտական թատրոնի գլխավոր տնօրեն Արա Կարապետյանին, որպեսզի նա կողքից հետևի մեր գործունեությանը։ Մեր օպերային թատրոնը պետք է դառնա երկրի և տարածաշրջանի լավագույն թատրոնը։

- Այս տարի Արամ Խաչատրյանի անվան փառատոնը Ձեր հովանու ներքո՞ կանցկացվի։

— Ես լինելու եմ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ժյուրիի նախագահը։ Մրցույթը կանցկացվի հունիսի 5-15-ը։ Հուսով եմ, որ այդ մրցույթը թափ կհավաքի և հայտնի կդառնա։ Համոզված եմ, որ բազմաթիվ հայ երգիչներ կցանկանան մասնակցել այդ մրցույթին։ Խաչատրյանի ստեղծագործություններից բացի, մրցույթում կհնչի նաև Կոմիտասի երաժշտությունը։ Մենք ներառել ենք նաև հայ կոմպոզիտոր Տիգրան Չուխաջյանի «Արշակ 2-րդ» օպերայի երաժշտության օրիգինալ տարբերակը։ Եզրափակիչ փուլի համար բոլոր արտիստները պետք է սովորեն մեկական արիա իտալերեն լեզվով։ Բացումն ու փակումը տեղի կունենան օպերայի և բալետի թատրոնում, մնացած մասը` Չայկովսկու անվան դպրոցում։

- Ի՞նչ եք մտադիր անել Ձեր հայրենի Սյունիքի համար։

— Ամառային համերգներ եմ ծրագրում Տաթևում, գաղտնիք չէ, որ հայրս` Ստեփանոս Օրբելյանը, ծնունդով այնտեղից է։ Այդ կապակցությամբ հանդիպել եմ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ։ Նախատեսում ենք հետաքրքիր նախագծեր իրագործել Ղարաբաղում։

Русская версия

Լրահոս
0