00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուս զբոսաշրջիկները Հայաստանում գումար չեն խնայում

© Sputnik / Олег Макаров / Անցնել մեդիապահոցАРМЕНИЯ АХПАТ МОНЫСТЫРЬ
АРМЕНИЯ АХПАТ МОНЫСТЫРЬ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանցիների համար Հայաստան մուտք գործելու մասին նոր օրենքի կիրառման հենց առաջին օրը ՌԴ ներքին անձնագրերով Հայաստան է ժամանել 27 մարդ։ Զբոսաշրջության ոլորտի մասնագետները խոսել են այն մասին, ինչու է Հայաստանը գրավիչ ռուս զբոսաշրջիկների համար։

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Ռուս զբոսաշրջիկները Հայաստան են ժամանում հիմնականում դրական էմոցիաներ ստանալու, տեսարժան վայրերին ծանոթանալու կամ կարճաժամկետ արձակուրդ անցկացնելու համար։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը։ 

Նրա խոսքով` 2016 թվականին Ռուսաստանից Հայաստան ժամանումների քանակը 453572 է եղել։ Անցյալ տարի այս թիվը կազմել է 443000 մարդ։

«Ռուս զբոսաշրջիկներին հետաքրքիր է հայկական խոհանոցն ու քաղաքային կյանքը։ Այս տեսանկյունից մեր գլխավոր խնդիրը կորպորատիվ զբոսաշրջության զարգացումն է և զբոսաշրջիկների համար հետաքրքիր ակցիաների և միջոցառումների ավելացումը։ Բացի այդ, Հայաստանը մատչելի է ֆինանսական առումով», — ասաց Զեյթունցյանը։

© Sputnik / Asatur YesayantsԶարմինե Զեյթունցյան
Зармине Зейтунцян - Sputnik Արմենիա
Զարմինե Զեյթունցյան

Նա ավելացրեց, որ զբոսաշրջության տարբեր ուղղությունների զարգացման հարցում դեռ մեծ աշխատանք պետք է տարվի, ինչն իր հերթին ֆինանսավորում է պահանջում։
Զեյթունցյանի խոսքով, առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել մասնավոր ներդրում պահանջող ձմեռային զբոսաշրջությանը։

Ինչ վերաբերում է վերջին շրջանում արդիական դարձած էքստրեմալ զբոսաշրջությանը, ապա այստեղ անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել անվտանգության հարցերին։

«ԼՈՌԵ» զբոսաշրջային կազմակերպությունների խմբի հիմնադիր Վլադիմիր Գևորգյանն իր հերթին նշեց, որ ռուս զբոսաշրջիկները հանգստի համար գումար չեն խնայում։

«Ռուս զբոսաշրջիկը որքան գումար նախատեսում է իր ամբողջ ուղևորության համար, մինչև վերջին դրամը թողնում է տվյալ երկրում և հեռանում։ Օրինակ` ռուս զբոսաշրջիկները մեծ գումարներ են ծախսում Երևանի Կոնյակի գործարան այցելելիս։ Մի անգամ ռուսներն այնտեղ 2000 դոլար թողեցին», — ասաց Գևորգյանը։

Նա ավելացրեց, որ Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկների մոտ հաճախ խնդիրներ են առաջանում օդանավակայանում` ուղեբեռի քաշի ավելցուկի պատճառով։

«Պետք չէ մոռանալ, որ ռուսաստանցի զբոսաշրջիկների հոսքը Հայաստանին ձեռնտու է ֆինանսական տեսանկյունից։ Դա թույլ կտա նաև, որ Հայաստանն ավելի ճանաչելի և գրավիչ երկիր դառնա օտարերկրյա ճանապարհորդների համար։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի Հայաստան կատարած ճանապարհորդությունը լավ տպավորություն թողնի ռուս զբոսաշրջիկների վրա։ Հաճելի ուղևորությունից հետո նրանք, անկասկած, խորհուրդ կտան ընկերներին և բարեկամներին այցելել Հայաստան», — ասաց նա։

Գևորգյանը կոչ արեց չմոռանալ նաև ձմեռային զբոսաշրջության մասին, քանի Հայաստանում կարելի է և՛ ձմեռային մարզաձևերով զբաղվել, և՛ ճոպանուղուց օգտվել, ընդ որում` ոչ միայն Ծաղկաձորում, այլև Ջերմուկ առողջարանային քաղաքում։

© Asatur YesayantsՎլադիմիր Գևորգյան
Владимир Геворгян - Sputnik Արմենիա
Վլադիմիր Գևորգյան

Русская версия

Լրահոս
0