00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոման Բաբայանը ղարաբաղյան արմատների, Հուսեյնի սպեցնազի և Իրաքում իր փրկվելու մասին

© Sputnik / Asatur YesayantsРоман Бабаян
Роман Бабаян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի ռուս հեռուստահաղորդավար Ռոման Բաբայանը վերջին 27 տարիների ընթացքում եղել է գրեթե բոլոր թեժ կետերում։ Այսօր նա ընտանիքի հետ Հայաստան է ժամանել։ Պատմական հայրենիքի հետ նրան կապում են ոչ միայն բազմաթիվ ընկերներն, այլև ղարաբաղյան և արևմտահայկական արմատները։

Թե ինչ է տեսել պատերազմում, ինչպես է վերականգնվել տեսած սարսափներից, իր ստեղծագործական ուղու և Հայոց ցեղասպանությունից փրկված նախնիների մասին Բաբայանը պատմեց Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցի ժամանակ։ Զրուցել է Լաուրա Սարգսյանը։

- Ի՞նչ նպատակով եք այս անգամ Հայաստան եկել։

— Կնոջս հետ եկել ենք երկիրը տեսնելու։ Չեմ կարող ասել, որ հաճախ եմ այստեղ լինում, սակայն աշխատում եմ պարբերաբար գալ Հայաստան։ Հագեցած օրակարգ ունենք` եղել ենք արդեն բոլոր հետաքրքիր և պատմական վայրերում` Գառնի, Գեղարդ, Մատենադարան, կայցելենք Հայոց ցեղասպանության թանգարան և Ծիծեռնակաբերդ հուշահամալիր։

Տատիկս Վանից է։ Չգիտեմ, թե ինչպես է փրկվել նրա ընտանիքը, գիտեմ միայն, որ հրաշքով են փրկվել և հաստատվել Կիրովաբադում։ Պապս Գետաշենից է` Լեռնային Ղարաբաղ։ Փրկվելու մանրամասները չգիտեմ, ոչ թե այն պատճառով, որ հետաքրքիր չէր, այլ որովհետև տատս չի պատմել։

Храм Гарни - Sputnik Արմենիա
Ռոման Բաբայան. «Հայաստանում միշտ էլ նայելու բան եղել է»

- Կա արդյո՞ք Հայաստանում մի վայր, որտեղ Դուք առանձնահատուկ լավ եք զգում Ձեզ։

— Հայաստանում ամենուր ես ինձ լավ եմ զգում, քանի որ ամենակարևորը ոչ թե վայրն է, այլ մարդիկ։ Այստեղ հին ընկերներ ունեմ, և երբ հանդիպում ենք, միշտ հաճելի ժամանակ ենք անցկացնում։

- Ձեզ փոխե՞լ է արդյոք, կամ ազդե՞լ է Ձեզ վրա մարտական գործողությունների գոտիներում աշխատելը։

— Նման գործուղումներից հետո ամենավառ տպավորությունն այն է, որ դու հիանալի ես զգում խաղաղություն հաստատվելու փաստից։ Ես դա ֆիզիկապես եմ զգում։ Թեորիան մի բան է, այնտեղ շատ բան այլ կերպ է ընկալվում, իսկ իրականությունն`այլ։

Իրաք, պատերազմ, 2003 թվական, «տոմահավկ»։ Ինքնաթիռները հարձակվում են, շուրջբոլորը հրդեհ է, պայթյուններ, մարդիկ են զոհվում։ Մեր գործուղումն ավարտվեց։ Բաղդադից մինչև սիրիական սահման պետք էր 600 կմ անցնել։ Այդ ամբողջ ճանապարհին ես, օպերատորն ու օգնականը օդ էինք նայում։ Չեմ մոռանա այդ 600 կիլոմետրը. Ինքնաթիռները ավիահարվածներ էին հասցնում ընթացքի մեջ գտնվող ավտոմեքենաների ուղղությամբ։ Մենք գնում ու մտածում էինք`աստված չանի, մեզ էլ…

Հասանք սահման, անցանք 20 քայլ և հայտնվեցինք Սիրիայի տարածքում։ Հիշում եմ, նստեցի մայթեզրին, ծխախոտ վառեցի և յուրաքանչյուր մկանով գիտակցեցի, որ այստեղ ես անվտանգության մեջ եմ, իսկ ամբողջ այդ սարսափն արդեն հետևում է։ Անցավ նաև պոտենցիալ զոհ լինելու զգացողությունը։ Այնտեղ, ռազմական գործողությունների գոտում, դու դուրս ես գալիս հյուրանոցից, գնում նկարահանումների, տեքստ գրում ռեպորտաժի համար կամ Մոսկվա նյութ ուղարկում, դու չգիտես` արդյո՞ք այդ հրթիռը կամ ռումբը կընկնի քեզ վրա, թե ոչ։

Роман Бабаян - Sputnik Արմենիա
Ռոման Բաբայանն ու Սեմյոն Բաղդասարովը՝ Բաքվի սև ցուցակում
Իհարկե, միշտ հույս ունես, որ նման բան երբեք տեղի չի ունենա, բայց չէ որ ոչ ոք չի երաշխավորում։ Երկար ժամանակ աշխատում ես նման պայմաններում և, հանկարծ, մի 20 քայլ այն կողմ ես գնում ու հայտնվում անվտանգության մեջ։ Անբացատրելի զգացողություններ են։ Ամեն անգամ հասկանում ես, որ ամենակարևորը` խաղաղությունն է։

- Երբ հետո դիտում եք թեժ կետերում արված Ձեր ռեպորտաժները, արդյոք չկա զգացողություն, որ տեսած ու վերապրած ողջ սարսափը չի հաջողվել ամբողջությամբ փոխանցել։

— Նման զգացողություն լինում է, քանի որ յուրաքանչյուր նյութ ժամանակային սահմանափակում ունի, խրոնոմետրաժ։ Երբեմն, նայում ես ռեպորտաժներդ ու հասկանում, որ դրանք հում են, որ կարելի էր այլ կերպ անել։ Սակայն աշխատանքի պահին կարևորը դա չէ։ Կարևորը նկարահանելը, մոնտաժ անելն ու աշխարհին ցույց տալն է։ Երբեմն էլ նայում ես ու զարմանում, թե ինչպես է քեզ հաջողվել դա անել։

Հիշում եմ, մենք նկարահանում էինք Սադամ Հուսեյնի (Իրաքի նախկին նախագահ — խմբ.) հատուկ նշանակության զորքերը։ Այդ տղաները մեր տեսախցիկի առջև ոչխար էին մորթում, գորտ ուտում, առանց պարաշյուտի ուղղաթիռից թռչում ցած։ Թվում էր` անհնար է Իրաքում նման բան նկարահանել, բայց մենք արեցինք։

Սերբիայում մեզ հաջողվեց նկարահանել խոցված անտեսանելի ինքնաթիռը։ Ժամանեցինք գյուղ, որի ծայրամասում ճահիճ էր, իսկ այնտեղ` խոցված ինքնաթիռ։ Օգնության հասանք տեղի բնակչությանը` նրանց ճահճից դուրս բերելու հարցում։ Այժմ, երբ նայում ես այդ ամենին, մտածում ես` արդյոք աշխարհում քանի մարդ է տեսել անտեսանելի ինքնաթիռ, իսկ իմ ձեռքում եղել է նույնիսկ նրա թևի մի կտորը։ Այդ ժամանակ մտածում ես`ինչպե՞ս քեզ դա հաջողվեց։

- Տեսածից ու վերապրածից հետո, հոգեբանորեն ինչպե՞ս եք վերականգնվում։

— Առաջին օրերն, այդ բոլոր իրադարձություններից հետո, քնել չես կարողանում։ Գործուղման ժամանակ ընտելանում ես ռմբակոծությունների ռեժիմին։ Մենք եղել ենք Հարավսլավիայում, որտեղ ամենաինտենսիվ ռմբակոծությունները սկսվեցին գիշերվա ժամը երկուսին։ Ես և օպերատորը Բելգրադի հյուրանոցներից մեկում երկու համար վերցրեցինք, իմ սենյակի պատուհանները մի կողմ էին նայում, նրա պատուհանները`մյուս։ Ժամը մեկի մոտակայքում կանգնում էինք պատուհանի մոտ և սպասում հրդեհի։ Դա նշանակում էր, որ այստեղ «տոմահավկ» է ընկել։ Հետո մենք, բախտի քմահաճույքին թողած, թե ինչ կլինի, այդ վայր էինք մեկնում և նկարահանում տեսածը։

Ապրիլյան 4-օրյա պատերազմում վիրավորված զինվորներն արդեն 1 տարի վերականգնողական բուժում են ստանում - Sputnik Արմենիա
Ապրիլյան պատերազմի հետևանքները 1 տարի անց էլ ցավ են պատճառում

Հետո գործուղումն ավարտվեց, և մենք ժամանեցինք Բուդապեշտ։ Մինչև Մոսկվա մեկնելը երկու օր էր մնացել։ Այդ օրերին հյուրանոցում գիշերն ուղիղ ժամը երկուսին մենք վեր էինք թռնում, կարծես հրահանգ էր տրված` չհասկանալով, թե որտեղ ենք, ինչ է կատարվում մեզ հետ։ Եվ այդպես յուրաքանչյուր գործուղումից հետո։ Հետո ժամանակ է անցնում, մի փոքր թուլացնում ես քեզ։ Գնում ես ամառանոց հանգստանում, աշխատանքի վայրում են ծանրաբեռնում։

- Մասնագիտությամբ ինժեներ եք, դուք ընտրեցիք լրագրությունը։ Ինչո՞ւ։

— Ես ավարտել եմ Կապի ինստիտուտի հեռուստատեսության, ռադիոյի և ռադիոկապի ֆակուլտետը 1991 թվականին։ Այնուհետև ինձ գործուղեցին Ռադիոյի և հեռուստահեռարձակման համառուսաստանյան ընկերություն, և ես այնտեղ ստանձնեցի ինժեների պաշտոնը։ Այդ ընկերությունը հետագայում հոլդինգ դարձավ, որի կազմում ընդգրկվեցին "Россия 1", "Россия 24", "Культура", "Вести ФМ", "Маяк" հեռուստաալիքները։ Մենք սկսեցինք գույք կրելուց և մագնիտաֆոնների վրա աշխատել սովորելուց։ Երկու տարի հետո ես հասկացա, որ ուզում եմ լրագրող դառնալ։ Գնացի Ռուսաստանի տեղեկատվության և ռադիոյի ծառայության գլխավոր խմբագրի մոտ և խնդրեցի ինձ ընդունել որպես լրագրող։

Նա շատ զարմացավ և ասաց. «Եթե խոսքը քեզ հնչյունային ռեժիսորի վահանակին նստեցնելու մասին լիներ, դու կարող էիր դա անել, իսկ թղթակցի աշխատանքից կասկածում եմ, որ կարողանաս գլուխ հանել, քանի որ չգիտեմ, թե ինչպես ես գրում»։ Ես ասացի, որ մենք կարող ենք փորձել, և այդպես երեք ամսով ինձ վերցրեցին, մի պայմանով, որ ես պետք է դուրս գամ հիմնական աշխատավայրիցս։ Ծնողներս ապշել էին, միայն հայրս ինձ սատարեց։

Առաջին հանձնարարությունը եղավ «Օկտյաբրսկայա» մետրոյի կայարանի մոտ անցկացվող ցույցի լուսաբանումը։ Ցույցը հետագայում զանգվածային բախման վերածվեց։ Ես լուսաբանեցի այդ իրադարձություններն առաջին րոպեից, նույնիսկ ինձ ձերբակալեցին` տեղեկատվություն փոխանցելու պահին։

Այդ առաջադրանքից հետո իմ փորձաշրջանը կրճատեցին մինչև երկու շաբաթ, ապա ինձ հաստիքային աշխատող դարձրին։ Երկու ամիս անց ես արդեն իմ հաղորդումն ունեի, այն կոչվում էր «Соседи: события недели в странах Ближнего Зарубежья»(«Հարևաններ.Շաբաթվա իրադարձությունները մերձավոր արտերկրում»)։ Այնուհետև, 1994 թվականից, ես սկսեցի աշխատել «Вести» («Լուրեր»)ծրագրում, վեց տարի անց դարձա ռուսական առաջին ալիքով հեռարձակվող «Время» («Ժամանակ») հաղորդման քաղաքական վերլուծաբանը։ Վերջին ութ տարիներին ТВЦ հեռուստաալիքի «Право голоса» հաղորդման հաղորդավարն եմ։

Русская версия

Լրահոս
0