ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Թուրքական «Պեգասուս» բյուջետային ավիաընկերության` Հայաստան շուկա մուտք գործելու հարցը հետաձգվել է, և հայտնի չէ` երբ կլուծվի։ Այս մասին լրագրողներին ասաց Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։
«Երեկ նամակ ստացանք ավիաընկերությունից, առաջացել են որոշ տեխնիկական խնդիրներ. ցանկացած ավիաընկերություն իր որոշմամբ մուտք է գործում շուկա»,- ասաց նա։
Ավետիսյանի խոսքով` գաղտնիք չէ, որ ՀՀ քաղաքացիներն ուղևորվում են Ստամբուլ. այդ պատճառով էլ ուսումնասիրելով շուկան՝ ավիաընկերությունը ցանկացել էր մուտք գործել հայկական շուկա։