ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. Ռուսաստանի Դաշնության Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը ստուգել է ռուսական ավիացիոն «Էրեբունի» ռազմակայանում մարտական պատրաստվածության դասընթացների կազմակերպումը: Այս մասին հաղորդում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
Հրամանատարական և շտաբային դասընթացների ժամանակ «Ալագյազ» զորավարժարանում ՄԻԳ-29 կործանիչները, ՄԻ-8 և ՄԻ-24 ուղղաթիռները կրակել են պայմանական հակառակորդի զրահատեխնիկայի ուղղությամբ, ինչպես նաև օդային մարտեր վարել 200-ից 3000 մետրի վրա:
Թռիչքների ժամանակ օդաչուները հայտնաբերել ու չեզոքացրել են պայմանական հակառակորդին։ Կործանիչներն ու ուղղաթիռները խնդիրներն իրականացրել են բարձրլեռնային գոտում եղանակային սովորական ու բարդ պայմաններում։