00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Գործադուլ անող վարորդներ
13:11
2 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Սուրեն Գրիգորյան
Փորձ է արվում քաղաքային իշխանության վրա ճնշում գործադրել
17:55
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյուղնախարարության աշխատողների ոտքերը պետք է կեղտոտվեն, որ հասկանան մեր խնդիրը

© Sputnik / Asatur YesayantsВаружан Худеданян, Армине Саакян и Армен Симонян
Варужан Худеданян, Армине Саакян и Армен Симонян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆերմերները գոհ են վարչապետ Կարեն Կարապետյանի գործելաոճից։ Մայիսի 1–-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նրանք հայտնեցին, որ իրենց ահազանգը տեղ է հասել, ու թուրքական լոլիկի ապօրինի ներմուծումը Հայաստան կասեցվել է։ Այս ձմեռ նրանք նաև համեմատաբար ցածր գներով ջեռուցեցին ջերմոցները։

ԵՐԵՎԱՆ, 01 մայիսի — Sputnik. Ֆերմեր Վարուժան Խուդեդանյանն ու նրա գործընկերները սկսեցին հավատալ վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատանքին այն բանից հետո, երբ մաքսային ծառայությունները խոչընդոտեցին լոլիկի անօրինական ներմուծումը Թուրքիայից Հայաստան։ Դրան հետևեցին գնային կարգավորումները։

Производство компании Spayka - Sputnik Արմենիա
Հայկական մթերքի նկատմամբ ռուսական պահանջարկը մեծանում է

«Այսօր կարողանում ենք ինքնարժեքից մի քիչ բարձր վաճառել ապրանքը և հոգալ մեր կարիքները։ Դրան նպաստեց նաև գազի համեմատաբար ցածր գինը։ Նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը միանշանակ դրվեց խորանարդը 100 դրամ, առանց հաշվի առնելու բազային թիվը։ Ով ինչքան վառում էր, մուծում էր 100 դրամ»,-ասաց Վարուժան Խուդեդանյանը։

Նրա վստահեցմամբ`այս տարի իր համայնքում` Դարակերտում, 60-70 տոկոսն ունի վարկեր, որոնցից ոչ մեկը ժամկետանց չէ։

«Ապրիլ-մայիս ամիսներին կփակեն վարկերն ու կզարգացնեն իրենց տնտեսությունը։ Մեր տարածքում գազի պարտք ոչ ոք չունի։ Խնդրում ենք մեր կառավարությանը և պահանջում ենք, որ լինեն հետևողական, այսպես եթե շարունակվի, մեր գյուղից արտագաղթող չի լինի»,-ասաց նա։

Հարցին, թե արդյո՞ք այսօր շուկայում բացառված են թուրքական լոլիկները, ֆերմերը պատասխանեց` 90-95 տոկոսը տեղական արտադրության լոլիկներ են, բայց հնարավոր է, որ փոքր քանակությամբ թուրքական լոլիկներ, այնուամենայնիվ, լինեն։

© Photo : Личный архив Варужана ХудеданянаՀայկական լոլիկ
Использование солнечной энергии в армянских селах Торос и Басен - Sputnik Արմենիա
Հայկական լոլիկ

Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա մայիսի 10-15-ը կմեկնարկի Հայաստանից Ռուսաստան արտահանումը։ Ֆերմեր Արմեն Սիմոնյանի խոսքով` Հայաստանում արտադրված վարունգն ու լոլիկը մեզ համար շատ է, իսկ դրսի համար` քիչ։

«Որպեսզի կարողանանք Ռուսաստանի հետ պայմանագրային առևտուր կազմակերպել, պետք է բարձրացնենք մեր արտադրողականության մակարդակը, այդ դեպքում կկարողանանք մրցունակ լինել թուրքական ապրանքների հետ։ Մեր լոլիկն ավելի օգտակար է և գեղեցիկ»,-ասաց ֆերմերը։

Նրա խոսքով`կառավարության խնդիրն է լինել հետևողական, որ իրենք էլ ունենան բարձր արտադրողականություն։ Ավելի ուղղորդելով խոսքը` նա նշեց, որ գյուղնախարարությունը ծանոթ չէ գյուղացու հոգսերին։

«Գյուղնախարարության պատասխանատուների ոտքերը պետք է կեղտոտվեն, ցեխոտվեն, որ հասկանան մեր խնդիրը որն է»,-ասաց նա։

Երկու բանախոսները համոզմունք հայտնեցին` եթե գյուղացին հարստանա, քաղաքացին ինքնաբերաբար կհարստանա։ Հետևաբար, երկկողմ շահերը պետք է ստիպեն համախմբվել ու կառավարությանը ներգրավել զարգացման գործին։

Լրահոս
0