00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Как Александр Конкевич создал русскую военную фантастику
15:04
23 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարմնամարզության հավաքականի մարզիչ. որոշ մարզիկներից դժգոհ եմ

© Sputnik / Asatur YesayantsАкоп Серобян
Акоп Серобян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռումինիայում անցկացված Եվրոպայի առաջնությանը միայն երեք մարմնամարզիկի հաջողվեց լավ արդյունք ցույց տալ։

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Եվրոպայի առաջնությանը որոշ մարզիկներ, ընդհանուր առմամբ, մյուսներից ավելի լավ հանդես եկան, արդյունքը կարելի է «բավարար» գնահատել, ասաց Հայաստանի մարմնամարզության գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։

«Ընդհանուր առմամբ, հավաքականի ելույթը դրական ենք գնահատում։ Կան տղաներ, որոնք լավ հանդես եկան, կան նաև, որ սպասումները չարդարացրեցին։ Ես շատ գոհ եմ Հարություն Մերդինյանի և Արթուր Դավթյանի ելույթներից»,- ասաց Սերոբյանը։

Նրա խոսքով` Մերդինյանը կարողացավ վերականգնվել հետո և ցույց տվեց, որ կարող է լավ արդյունքի հասնել։ Անկախ նրանից, որ վնասվածքից հետո դաստակը լավ չի կպել, նա կարող է ավելի բարդ ծրագրով հանդես գալ։ Մրցումները դժվար էին նաև Արթուր Դավթյանի համար։ Նա մասնակցեց դրանց երեք օր շարունակ։ Լավ հանդես եկավ, սակայն մրցանակային տեղը գրավելու համար նրան չբավարարեց ընդամենը մեկ տասնորդական միավոր։

Акоп Серобян - Sputnik Արմենիա
Հակոբ Սերոբյան. «Ամեն ինչ կանենք սխալները շտկելու համար»

«Նրանից ևս գոհ եմ։ Սակայն դժգոհ եմ Արթուր Թովմասյանի ելույթից։ Նրա հետ կապված մեծ ակնկալիքներ ունեինք։ Չեմ հասկանում, թե ինչ պատահեց եզրափակչում, ոչ ոք չէր սպասում նրանից նման ձախողում»,- ասաց Սերոբյանը։

Առավելագույն արդյունք, մարզիչի խոսքով, ցուցադրեցին Վահագն Դավթյանն ու Արմեն Պետրոսյանը։

Սերոբյանը նշեց, որ սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանը կմասնակցեն նրանք, ովքեր լավ արդյունքներ գրանցեցին, այսինքն՝ Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը և Արթուր Դավթյանը։ Արթուր Թովմասյանն ու Արթուր Դավթյանը կմասնակցեն Ունիվերսիադային։

2017 թվականի մարմնամարզության 47-րդ աշխարհի առաջնությունն անցկացվելու է Կանադայի Մոնրեալում հոկտեմբերի 2-10-ը։ Մինչ այդ, մի շարք այլ երիտասարդ մարզիկներ կմասնակցեն Փարիզում և Բաթումում անցկացվող միջազգային մրցումներին։ Հարություն Մերդինյանն, իր հերթին, նշեց, որ իր համար ամենակարևորն այն է, որ ինչպես ինքը, այնպես էլ մարզիչները գոհ են արդյունքից։

«Ես արեցի այն ամենն, ինչ կարողացա։ Ամենակարևորը, որ մենք գոհ ենք, դա ոգեշնչում է։ Ինչ վերաբերում է վնասվածքին, կվերականգնվեմ, կբարդացնեմ վարժություններս՝ մեդալի համար պայքարելու համար»,- ասաց Մերդինյանը։

Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն անցկացվեց ապրիլի 19-23-ը Ռումինիայում։ Առաջնության արդյունքներով աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2016 թվականի Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը զբաղեցրեց երրորդ տեղը նժույգաթափերի վրա վարժությունում։ Օղակների վրա վարժությունում Վահագն Դավթյանն ու Արթուր Թովմասյանը զբաղեցրեցին համապատասխանաբար 4-րդ և 7-րդ տեղերը։ Արթուր Դավթյանը բազմամարտում 6-րդ տեղը զբաղեցրեց և 5-րդ տեղը՝ հենացատկում։

Русская версия

Լրահոս
0