ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Երևանի 31-ամյա բնակիչ Արմեն Ծատուրյանին մահացած են հայտնաբերել ավտոմեքենայում։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեց ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության աշխատակիցը։
Shamshyan.com-ը հայտնում է, որ մահացածը հանդիսանում է Երևան քաղաքի Շոպրոնի 1-ին նրբանցքի բնակիչ Արմեն Ծատուրյանը։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նա մահացել է սրտի կաթվածի հետևանքով։
Կայքի տեղեկություններով՝ Ծատուրյանը ծառայում էր ՀՀ ՊՆ Նուբարաշենի զորամասում՝ որպես ինժեներական ծառայության պետ, կոչումով մայոր էր։