00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Ի՞նչ է անում ադրբեջանական խնձորը Հայաստանում և ո՞վ է ԱԺ նախագահի թեկնածուն

© Sputnik / Asatur YesayantsГазеты
Газеты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է ապրիլի 26-ի մամուլի տեսությունը։

«Ժողովուրդ». Ի՞նչ է անում ադրբեջանական խնձորը Հայաստանում

Արդեն մի քանի օր է՝ Երևանի տարբեր վայրերում խնձորներ են վաճառվում, որոնց արկղերի վրա գրված է Ադրբեջան: Ըստ թերթի` հատկապես սոցիալական ցանցերում հիմա էլ քննարկումների թեմա է դարձել դա՝ համեմված կեղծ հայրենասիրական պաթոսով, դավաճաններին հայտնաբերելու և ինկվիզիցիայի դարաշրջանին բնորոշ մեթոդներով պատժելու կոչերով: Մինչդեռ պարզվում է` հայկական օրենսդրությունն ամենևին էլ չի արգելում հարևան երկու պետություններից՝ Թուրքիայից ու Ադրբեջանից, ապրանքների ներկրումը: ՄԺողովուրդը» նշում է, որ դեռ մինչև 2013թ. հունիսի 7-ը գործել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի՝ 2009թ. սեպտեմբերի 15-ի N 220-Ա հրամանը, ըստ որի՝ ժամանակավորապես արգելված է «Թուրքական և ադրբեջանական ծագում ունեցող կենդանական և բուսական հումքի ու մթերքի ՀՀ-ի տարածք ներկրումը»: Այդ հրամանն արձակել էր ՕԵԿ քվոտայով ԳՆ նշանակված Գերասիմ Ալավերդյանը, իսկ նրան հաջորդած Սերգո Կարապետյանը հրամանը չեղյալ է հայտարարել:

Ու այսօր կարելի է հանգիստ ՀՀ ներմուծել ադրբեջանական և թուրքական ծագում ունեցող կենդանական և բուսական ցանկացած հումք ու մթերք: Ճիշտ է՝ հենց Ադրբեջանից դա հնարավոր չէ անել, բայց Վրաստանից կամ Իրանից կարելի է բերել ադրբեջանական ծագման ապրանք: Իսկ եթե ազգայնական շրջանակներն իսկապես մտահոգված են կատարվածով, ապա պետք է նախ և առաջ պահանջեն օրենսդրական համապատասխան արգելքներ սահմանել հարևան երկրներից ապրանքներ ներկրելու վրա:

Մյուս կողմից, իհարկե, հասկանում ենք անհանգստությունը, որ կարող է երկիրը, որի հետ հակամարտության մեջ ենք, միտումնավոր թունավորված ապրանք ուղարկել ՀՀ: Ահա այստեղ էլ անելիք ունեն ՊԵԿ-ը, ԱԱԾ-ն ու ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, որոնք մաքսազերծելուց և ապրանքը ՀՀ մուտք գործելուց առաջ պետք է նախապես հավաստիանան, որ դրանք անվտանգ են և կարելի է անվնաս օգտագործել: Իսկ ռիսկային ապրանքները, ինչպիսին ադրբեջանական խնձորն է, առավել խորը ուսումնասիրել։

Հ.Գ. Երեկ՝ կեսգիշերին մոտ, հայտնի դարձավ, որ ՍԱՊԾ-ն հանձնարարել է խնձորները հանել վաճառքից ու ոչնչացնել: ՍԱՊԾ պարզաբանման մեջ նաև նշված է, որ խնձորները սահմանային վերահսկողություն չեն անցել, և իրենք չեն կարող երաշխավորել դրանց անվտանգ լինելը»:

«Ժամանակ». Թեժ առաջարկ

«Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ նախօրեին հանդիպել են ՀՅԴ բյուրոյի պատասխանատու Հրանտ Մարգարյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը: Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:

Арсен Михайлов и Князь Хасанов - Sputnik Արմենիա
ԱԺ-ում փոքրաթիվ լինելը փոքրամասնության ներկայացուցիչներին չի ընկճում

Վարչապետը Մարգարյանին առաջարկել է, որ երեք երիտասարդի առաջադրել, որոնց ՀՅԴ-ն կարող է առաջարկել կուսակցության կողմից:

Վարչապետի պահվածքը զայրացրել է Հրանտ Մարգարյանին, և վերջինս Կարեն Կարապետյանին հիշեցրել է, որ Դաշնակցությունն իր «Գազպրոմ»-ը չէ, որ ինչ ուզի և ինչպես ուզի անի: Խոսակցությունը հենց այս լարված մթնոլորտում էլ ավարտվել է:

«Փաստ». Շառից հեռու. Սիսիանի քաղաքապետի եղբայրը խուսափում է տոնել հաղթանակը

Սյունիքից առաջադրված ՀՀԿ ռեյտինգային թեկնածու, «Հիդրո» շինարարական ընկերության սեփականատեր Ավետ Սարգսյանը, որը Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի եղբայրն է ու 4661 ձայն է ստացել ընտրություններում, ի տարբերություն Սյունիքից ՀՀԿ մեկ այլ ռեյտինգային թեկնածու, 26-ամյա Առուշ Առուշանյանի, չի շտապել տոնել հաղթանակը ու քեֆ չի կազմակերպել: Չի բացառվում, որ նա խուսափել է կրկնել Առուշանյանի «սխալը»:

Թերթը հիշեցնում է, որ Սյունիքից ՀՀԿ ռեյտինգային թեկնածու, «Առանցք» ընկերության հիմնադիր Գագիկ Առուշանյանի տղան՝ Առուշ Առուշանյանը, ով ստացել է 6879 ձայն, ապրիլի 7-ի ուշ երեկոյան տոնել էր սեփական հաղթանակը, ինչն ավարտվել էր Գորիսի բնակիչ Շահում Դավթյանի տանը տեղի ունեցած վեճով, ու ՀՀԿ թեկնածուն հայտնվել էր ոստիկանությունում: Արդյունքում, «Փաստին» հասած տեղեկություններով, խորհրդարան է գնալու ոչ թե Առուշ Առուշանյանը, այլ Ավետ Սարգսյանը, ով էականորն պակաս ձայն է հավաքել Առուշանյանից:

Ըստ թերթի` չնայած մարզում խոսակցություններ կան նաև, որ Սյունիքի մարզպետը հրաժեշտ է տալու պաշտոնին՝ դառնալով պատգամավոր, «Փաստի» տեղեկություններով, Վահե Հակոբյանը մնալու է մարզպետի պաշտոնում, ու նրա փոխարեն ԱԺ է գնալու Ավետ Սարգսյանը:

49-ամյա Ավետ Սարգսյանը գործարար շինարար է, «Հիդրո» ընկերության հիմնադիրը:

«Հրապարակ». Ո՞վ է ԱԺ նախագահի թեկնածուն

Ըստ թերթին հասած տեղեկությունների` ոչ առաջիկա, ոչ էլ հաջորդ շաբաթ տեղի ունենալիք ԳՄ նիստերում չի քննարկվի ԱԺ ապագա պորտֆելների հարցը. «Ինչպես նախորդ ԱԺ գումարումներին, այս անգամ ևս 3, մաքսիմում 4 օր առաջ կասվի, թե ովքեր կլինեն ԱԺ նախագահն ու փոխնախագահները», — ասել է թերթին հավաստի աղբյուրը:

Ի դեպ, արդեն երկրորդ ԳՄ-ն է, ինչ ԱԺ նախագահի պոտենցիալ թեկնածու Կարեն Կարապետյանը չի մասնակցում այդ նիստերին։ «Հայաստանում չէ, կգա թերևս այդ օրերին»,- տեղեկացրեց նույն աղբյուրը: Ինչ վերաբերում է փոխնախագահներին, ապա կոալիցիոն օրակարգում է մեկ թեկնածու ՀՀԿ-ից, մեկը` ՀՅԴ-ից. «ՀՅԴ-ից ամենահավանական թեկնածուն Աղվան Վարդանյանն է:

Իհարկե, կարելի էր կարծել, որ Արմեն Ռուստամյանն է լինելու՝ որպես ՀՅԴ ցուցակը ղեկավարող, բայց, ինչպես կատակում ենք պառլամենտում, Արմենի փողկապն ու կոստյումը միշտ պատրաստ են ԵԽԽՎ նիստերի մեկնելու համար. սիրում է «պոեզդկաներ», ինքն էլ հրաժարվում է և գործադիր, և օրենսդիր պաշտոններից, ուստի ՀՅԴ-ին փոխնախագահի պորտֆել տրվելու դեպքում այն կստանձնի Աղվան Վարդանյանը:

Ինչ վերաբերում է մինչ այս շրջանառվող Արծվիկ Մինասյանի թեկնածությանը, ապա նա իրեն այլևս գործադիրում է տեսնում և նախընտրում է հեռվից «կարոտել» պառլամենտը:

«Հայկական ժամանակ». Սամվել Ալեքսանյանի որոշմամբ՝ «Սիթիներ»-ում աշխատանքի կանցնեն բացառապես Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի բնակիչները

Թերթը գրում է, որ ԱԺ պատգամավոր վերընտրված Սամվել Ալեքսանյանը որոշել է վարձահատույց լինել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներին՝ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրեն տված 42 հազարից ավելի ձայների համար:

Ալեքսանյանի որոշմամբ՝ իր ընտանիքին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի այն աշխատակիցները, որոնք Մալաթիայի բնակիչներ չեն, առաջիկայում կազատվեն աշխատանքից: Թերթի տեղեկություններով՝ նրանց փոխարեն «Սիթիներ»-ում աշխատանքի կանցնեն բացառապես Սամվել Ալեքսանյանի հայրենի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի բնակիչները։

Լրահոս
0