ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի, Sputnik մամուլի ծառայություն. Տվյալները հիմնված են համացանցի լսարանը ստուգող Liveinternet-ի վարկանշային ցուցակի վրա, որը հիմնված է 2017 թվականի մարտի ունիկալ այցելուների հաշվարկի հիման վրա։ Բացի Sputnik Արմենիայից, ամենահաճախելի կայքերն են` orer.am, newsarmenia.am, politik.am и 1innews.com.
Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկո. «Ուրախ եմ Sputnik-ի հերթական հաջողության համար։ Այն հաստատում է ընթերցողների հետաքրքրությունը մեր հանդեպ, ինչը մեզ համար ամենաբարձր գնահատականն է։ Համոզված եմ, Sputnik Արմենիան կշարունակի իր լսարանին ուրախացնել այլընտրանքային տեսակետով և բարձր պրոֆեսիոնալիզմով»։
Sputnik Արմենիան գործարկվել է 2015 թվականի հուլիսի 1-ին։ Գործակալությունն ունի տեղեկատվական պորտալի հայերեն և ռուսերեն տարբերակներ, ռադիո և տեխնիկապես հագեցած մուլտիմեդիոն մամուլի կենտրոն։ Liveinternet.ru-ի տվյալով` Sputnik Արմենիա լրատվական պորտալը 2016 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ ընդգրկվել է առաջատար առցանց ԶԼՄ-ների ցանկում։
Sputnik Արմենիան Sputnik միջազգային լրատվական գործակալության և ռադիոյի մի մասն է կազմում։ Վերջինը մուլտիմեդիոն տեղեկատվական մասնաճյուղեր ունի տասնյակ երկրներում, կայքեր` ավելի քան 30 լեզվով, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցցանցերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն լեզուներով: