ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի —Sputnik. Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի Հայկական տաճարում ապրիլի 24-ին ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը և Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ դեսպանատան աշխատակիցները և հայ համայնքի ներկայացուցիչները:
Սուրբ Պայծառակերպության եկեղեցում մատուցվել է պատարագ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: