00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Как Александр Конкевич создал русскую военную фантастику
15:04
23 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պողոսբեկով․«Ես ունեմ փոքրիկ հայկական երազանք»

© Восточно-Сибирская правдаДавид Погосбеков
Давид Погосбеков - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անցած տարի Դավիթ Պողոսբեկովը, ըստ Ռուսաստանի մենեջերների ասոցիացիայի, «Կոմերսանտ» Տպագրության տան և «Գործնական Ռուսաստան» կազմակերպության վարկանշային ցուցակի, մտել է ռուսական էներգետիկ ընկերությունների կոմերցիոն տնօրենների լավագույն եռյակի մեջ։

Դմիտրի Պիսարենկո, Sputnik

Նա ունի տիպիկ հայկական պատմություն և նվիրական հայկական երազանք՝ պատմական հայրենիքին օգտակար լինել։ Արմատներով նա Արցախի Մարտունուց է, ծնվել է Բաքվում, մեծացել ՝ Հայաստանում, իսկ կայացել է Ռուսաստանում։

Վառարանից մինչև ջերմակայան

Դավիթը 35 տարեկան է, նա իր ամենածաղկուն տարիքում է, և երբ ղեկավարությունը հանձնարարեց նրան զբաղվել Հայաստանում ծրագրի զարգացմամբ, նա ընդունեց ճակատագրի մարտահրավերը արժանապատվությամբ և պարտաճանաչ կերպով։ Լինելով ԵվրոՍիբԷներգո ընկերության կոմերցիոն տնօրեն՝ Դավիթ Պողոսբեկովը Երևանում մեկնարկեց մի փորձնական նախագծի, որն իրականացնում էր Ավան համայնքի վեց միկրոշրջանների կենտրոնացած ջերմամատակարարումը։

«Ես մութ ու ցուրտ տարիներին Հայաստանում էի ապրում, այն ժամանակ ոչ լույս կար, ոչ էլ գազ։ Առավոտյան վերցնում էիր սահնակը, գնում անտառ ու փնտրում այն ամենը, ինչ կարելի է վառել։ Ես հիշում եմ մայրիկիս, հիշում եմ՝ ինչպես էր նա գիշերն արթնանում, երբ միայն մի ժամով էին լույսը տալիս, որ ճաշ պատրաստի ու առավոտյան կերակրի երեխաներին։ Ինձ համար այդ ամենը շատ ծանոթ է»,- ասում է Պողոսբեկովը։

Տարվա գրեթե մեկ երրորդը Դավիթն անցկացնում է գործուղումների մեջ։ Նրա խոսքով՝ «աշխարհում չկա քաղաք, ուր հայ չլինի»։ Նա մշտապես շփվում է հայրենակիցների հետ, որոնք հայրենիքից հեռու են ապրում, և նրանք բոլորը համամիտ են, որ Հայաստանը լքելիս՝ այնտեղ են թողել իրենց սիրտը։

Բարեգործական վազք

Զրույցում Դավիթն առանձնահատուկ ընդգծում է, որ երբ հայրենիքից կտրված հայը լուրջ մասնագիտական հաջողությունների է հասնում, ապա, անպայման, մտածում է Հայաստանի մասին և ցանկանում է, որ իր հաջողությունները որևէ կերպ անդրադառնան երկրի կյանքի վրա։

Шарль Азнавур. Концерт в Ереване - Sputnik Արմենիա
Շառլ Ազնավուրը` Ուրգանտի տաղավարում. «Հայաստանն օգնության կարիք ունի»

«Շատերն այն կարծիքի են, որ հայրենասերն այն մարդն է, որը մնում է երկրում և տեղում է աշխատում երկրի համար։ Բայց ես շատ օրինակներ գիտեմ, երբ մարդիկ իրենց երկրի սահմաններից դուրս հաջողության են հասնում ու երբեք չեն մոռանում, որ հայ են և երկրի համար անում են ոչ պակաս, քան Հայաստանում ապրողները»,- ասում է Պողոսբեկովը։

Դավիթը նշում է, որ նույնիսկ Իվան Ուրգանտի հումորային ծրագրի ընթացքում Շարլ Ազնավուրը ամենայն լրջությամբ խոսեց Հայաստանի վերաբերյալ իր մտահոգությունների մասին, և ոչ ոք իրեն թույլ չտվեց այդ թեմայի շուրջ կատակել։

«Այդ մարդն ինձ համար օրինակելի է։ Նա Հայաստանի դեսպանն է ողջ աշխարհում»,- ասում է Պողոսբեկովը։

Դավիթը փոքր նվիրական հայկական երազանք ունի, սակայն չցանկացավ հայտնել, որ այն, անպայման, իրականանա։ Իսկ մինչ այդ նա Հայաստանին օգնում է վազքով։ Արդեն երկու տարի է՝ Դավիթը լրջորեն տարված է մարաթոնով։ Մասնակցում է բարեգործական վազքերին։ Անցած տարի Երևանում նա վաքզի ակցիայի կազմակերպիչներից մեկն էր։ Այդ ակցիայի նպատակն էր գումար հավաքել մանկական ուղեղային կաթվածից տառապող երեխաների համար նախատեսված բժշկական կենտրոնի կառուցումը ավարտին հասցնելու համար։ Վազքի ընթացում հաջողվեց անհրաժեշտ գումարը հավաքել, և այս տարվա սկզբին կենտրոնի կառուցումն ավարտվեց։ Դավիթին չի հաջողվել ներկա գտնվել բացման արարողությանը, բայց նա մտադիր է հայրենիքում ևս որևէ կարևոր բան իրագործել։

Русская версия

Լրահոս
0