00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սոպրանո Անուշ Հովհաննիսյանը՝ եվրոպական բեմերում «հայկական մաֆիայի» մասին

© Vardan AslanyanАнуш Ованнисян
Ануш Ованнисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ օպերային երգիչները առաջին տարին չէ, որ գրավում են եվրոպական բեմերը։ Օպերային երգչուհի Անուշ Հովհաննիսյանը նրանցից մեկն է, որն իր ձայնով հիացնում է եվրոպացի ունկնդրին։

Ճակատագրի բերումով, օպերային երգչուհի և սոպրանո Անուշ Հովհաննիսյանը հայտնվել է Լոնդոնում, որտեղ սկսել է պրոֆեսիոնալ զբաղվել իր սիրելի գործով։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում օպերային երգչուհին պատմեց, թե ինչպես էր զարգանում նրա արվեստը Եվրոպայում և խոսեց հայկական վոկալի դպրոցի մասին։ Զրուցեց Անի Լիպարիտյանը։

© Robert KoloyanԱնուշ Հովհաննիսյան
Ануш Ованнисян - Sputnik Արմենիա
Անուշ Հովհաննիսյան

- Անուշ, պատմեք, խնդրում եմ, ինչպե՞ս հայտնվեցիք Եվրոպայում։

Ավարտել էի Երևանի Կոմիտասին անվան պետական կոնսերվատորիան, և հրավերը ճիշտ ժամանակին էր։ Ինձ հրավիրեցին կրթաթոշակով սովորելու, դա ինձ շատ օգնեց, քանի որ ուսումն այնտեղ բավականին թանկ է։ Դրանից հետո ես տեղափոխվեցի Լոնդոն՝ Քովենտ Գարդեն Թագավորական օպերայի և բալետի թատրոնում աշխատելու։ Այդպես էլ սկսվեց Եվրոպայում իմ մասնագիտական ուղին։

-Ո՞ր հայտնի բեմերում եք ելույթ ունեցել։

Քովենտ Գարդենի բեմը ինձ համար ամենահոգեհարազատն է, ես այն իմ տունն եմ համարում։ Այնտեղ ես սովորել եմ, աշխատել և յուրացրել մասնագիտությունս, հիշարժան երկու տարի եմ անցկացրել։ Հիմա բալետով եմ զբաղվում, քանի որ, երբեմն, երգում եմ տեղի բալետային ընկերության համար։ Ելույթ եմ ունեցել աշխարհի որոշ թատրոնների բեմերում։ Հիմա ես իմ ստեղծագործական ճանապարհի սկզբում եմ։

- Շա՞տ հայ կատարողներ կան եվրոպական բեմերում։

Մենք շատ լավ կադրեր ունենք հենց երևանյան կոնսերվատորիայում։ Եվրոպայում շատ կան հայտնի հայազգի օպերային երգիչներ, և բոլորը գնահատում են իրենց արմատները։ Դա կարող է կապված լինել այն բանի հետ, որ հայ երաժիշտները եվրոպական երաժշտության հետ հավասարապես կատարում են նաև հայկական ժողովրդական երաժշտություն։

Ես նույնպես հայերեն երգեր եմ կատարում, և որպես կանոն, համերգից հետո մարդիկ մոտենում ու հետաքրքրվում են՝ դա ինչ երաժշտություն էր։

Опера Ануш - Sputnik Արմենիա
Հայկական օպերայի նոր խաղաշրջանը. ժամանակները փոխվում են, սերը մնում է

Բոլորը նշում են, որ ձայնս վերափոխվում է, երբ հայկական երգեր եմ կատարում, որովհետև ուրիշ գույներ ու երանգներ են։ Ես նախընտրում եմ կատարել XX դարի հայկական սիրերգեր, որոնք ունկնդրին հնարավորություն են տալիս հասկանալ, թե իրականում ինչպիսինն են հայերը։ Այդ ստեղծագործությունները ես անվանում եմ «հայկական հոգու թարգմանիչներ»։

Բացի այդ, իմ երգացանկում են այնպիսի երգահանների կատարումներ, ինչպիսիք են Էդուարդ Աբրահամյանը, Էդվարդ Միրզոյանը, Ռոբերտ Պետրոսյանը, և իհարկե, Կոմիտասը։ Նա դասական է։

Իմ վոկալիստ ընկերների շարքում կան մարդիկ, որոնք աշխատում են Եվրոպայում։ Ամեն մեկն իր ուրույն ոճն ունի։ Օրինակ, իմ լավ ընկեր սոպրանո Հրաչուհի Բասենցը շատ բան է անում հայ ժողովրդի համար։ Նա ապրում է Գերմանիայում և հաճախ Կոմիտաս է կատարում։ Վերջերս նա Նյուրնբերգում մեծ համերգ տվեց, որը նվիրված էր ապրիլի 24-ին՝ Հայոց եղեռնի զոհերի հիշատակին։

Флора Забел - Sputnik Արմենիա
Ֆլորա Զաբել. Բրոդվեյի հայկական մուսան

Սոպրանո Լիանա Հարությունյանը վաղուց չի ապրում Հայաստանում, բայց նույնպես հայկական մշակույթը առաջ է տանում հայրենիքի սահմաններից հեռու՝ Փարիզում։ Բոլոր կարևորագույն համաշխարհային հարթակներում նա հայկական երաժշտություն է կատարում։ Այն երաժիշտները, որոնք իրենց գործունեությունը ծավալում են արտասահմանում, փորձում են հայկական մշակույթը հասցնել օտարներին։

Փետրվարին ելույթներ ունեի Լոնդոնում, և այնպես ստացվեց, որ այդ ամսին, բացի ինձնից, այնտեղ էին Հրաչուհի Բասենցը, Լիպարիտ Ավետիսյանը և Լիանա Հարությունյանը։ Երբ փորձից հետո գործընկերներիս հետ հավաքվում էինք Քովենտ Գարդենում, մեզ «հայկական մաֆիա» էին անվանում։ Կողքից ասում էին, որ թեև մենք ընդամենը չորսն ենք, բայց զգացվում է հայկական ոգին։

- Նախատեսու՞մ եք համերգներով հանդես գալ Հայաստանում։

Հիմա՝ ոչ։ Հայաստանում ես երբեք պրոֆեսիոնալ չեմ երգել, ես սկսել եմ իմ կարիերան Եվրոպայում։ Շատերը հայրենիքում ինձ չեն ճանաչում։ Ես երգել եմ միայն «Տաղարան» համույթի հետ։ Բայց եթե հրավեր լինի, իհարկե, կգամ։

- Ձեր կարծիքով՝ Հայաստանում վոկալի դպրոցը լա՞վն է։

 Շատ բարդ հարց է։ Վոկալի դպրոցը գալիս է փորձի, գիտելիքների հետ։

Выступление Мариам Саркисян - Sputnik Արմենիա
Ֆրանսահայ օպերային երգչուհի Մարիամ Սարգսյանն առաջին անգամ ելույթ ունեցավ Երևանում

Մենք ունենք շատ լավ ձայներ, բայց ես կարծում եմ՝ Կոնսերվատորիան Եվրոպայի հետ կապ չունի, դրա համար էլ խնդիրներ կան օպերային արվեստի հետ։ Իսկ օպերան հենց եվրոպական արվեստ է։

Մեր կապը Եվրոպայի հետ կտրվել է, ինձ թվում է, որ վոկալի դպրոցը շատ ավելի լավը կարող է լինել, եթե մանկավարժներն ու վոկալիստները կարողանան եվրոպական երկրներում ուսում ստանալ։ Ցանկալի է, որ մեր կոնսերվատորիայում եվրոպական վոկալիստների վարպետության դասընթացներ անցկացվեին, օրինակ, իտալացիների հետ, որոնք այս դպրոցի հիմնադիրներն են։

Русская версия

Լրահոս
0